fbpx

8 տրամաբանական պատճառ, թե ինչու են մարդիկ կորցնում սիրելու ունակությունը

Սերը՝ հաստատուն մեծություն չէ․․․

1. Չափազանց մեծ սպասելիքներ արագորեն բավարարվելուց

Մենք բարձր արագության ժամանակներում ենք ապրում. համացանց, 3G, ճեպընթաց գնացքներ: Եվ սպասում ենք, որ հարաբերություններում նույնպես ամեն ինչ արագ կլինի, իսկ դա խնդիր է: Մենք չենք կարող 3 ժամադրության գնալ և ակնկալել, որ արդեն պատրաստ ենք միասին ապրել:

2. Թմրանյութեր և ալկոհոլ

Սա տարածված խնդիր է մարդկանց մոտ, որոնք անձնական կյանքում դժվարություններ ունեն: Եվ դա պարզապես մեկ շիշ գարեջուր չէ աշխատանքից հետո կամ ընկերների հետ՝ հանգստյան օրերին: Դա այն է, երբ կախվածություն ես ձեռք բերում: Եվ դա սիրո վատագույն թշնամին է բազմաթիվ իմաստներով:

3. Պատահական սեքս

Ոմանք կարծում են, որ ոչ մի վատ բան չկա պատահական սեքսի մեջ, երբ մշտական հարաբերություններ չունես: Առավելագույնը՝ սեռավարակներ: Այնպես որ՝ պաշտպանվեք: Բայց խնդիրն այն է, որ շատերը պատահական սեքսն օգտագործում են ոչ միայն որպես ֆիզիկական բավարարվածություն կամ պահանջ, այլ իրենց կյանքում դատարկությունը լրացնելու փորձ: Դա խանգարում է ձեր ներքին վիճակին և ապագա սիրուն:

4. Մարդիկ չափազանց շատ են փակվում իրենց մեջ

Մարդիկ ավելի ու ավելի շատ են փակվում իրենց մեջ՝ չցանկանալով որևէ մեկին ուշադրություն դարձնել: Ոչ ոքի չի հուզում ինչ-որ բան, ինչն ուղղակիորեն իրեն չի վերաբերվում: Եվ դա, բնականաբար, խանգարում է սիրուն ձեր կյանք մտնել, քանի որ նրա իմաստը հակառակի մեջ է:

5. Մարդիկ հանդիպում են, որովհետև այդպես է պետք

Հատկապես երիտասարդության շրջանում: Բազմաթիվ աղջիկներ ու տղաներ հարաբերություն են սկսում պարզապես կարգավիճակի համար, որպեսզի սպիտակ ագռավ չհամարվեն: Բայց դա քանդում է սիրո մասին բոլոր պատկերացումներն ու խանգարում ապագայում իսկական սեր գտնել:

6. Մարդիկ դժվար են գնում փոխզիջումների

Ծնված օրվանից մեզ ներշնչում են, որ մենք պետք է կրթություն ձեռք բերենք, աշխատանք գտնենք և կարիերա անենք: Նաև՝ ընտանիք կազմենք, երեխաներ ունենանք և տուն կառուցենք: Շեշտը դրվում է հաջողության վրա, վերջնական արդյունքի վրա, այլ ոչ զուգընկերոջ և ընտանիքի որակի վրա:

Կարևոր է հիշել այն մասին, որ պետք է գնալ միմյանց փոխզիջումների: Դա չի նշանակում դավաճանել սեփական երազանքները և նպատակները: Դա նշանակում է՝ ցանկություն ունենալ լավագույն տարբերակը գտնելու համար:

7. Շատերի համար սերը՝ առաջվա նման հեքիաթ է

Յուրաքանչյուրի սերը յուրատեսակ է: Ամեն հարաբերություն՝ տարբերվում է նախորդից: Կարևոր է թույլ տալ սիրուն ընդունել այն ձևը, որը նա ընդունում է, և չհավատալ հեքիաթներին:

8. Մենք մոռացել ենք թե ինչ է սիրելը

Մարդիկ ուղղակի մոռացել են և ունակ չեն սիրել այնպես, ինչպես սիրում էին նախկինում: Կարևոր է հիշել, թե ինչպես պետք է վերաբերվել մեկմեկու: Հիշել, որ մենք բոլորս ցանկանում ենք, որ մեզ հետ վարվեն որոշակի ձևով: Վերածեք դա կյանքի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
8 տրամաբանական պատճառ, թե ինչու են մարդիկ կորցնում սիրելու ունակությունը
Երբևէ մտածել եք, թե ինչու է Կապան-Քաջարան մայրուղու վրա գնտվող արջը բանալի կրում: Այն խորհրդանշում է….