Ամանորյա եռուզեռը թեկուզ հոգնեցնում է մեզ ֆիզիկապես, սակայն իրենից հետո թողնում է հաճելի հոգնածություն: Ուզում ես պատրաստել համեղ կերակուրներ, որպեսզի ապշեցնես հյուրերիդ, գեղեցիկ և վառ զարդարես տունդ: Նաև նվիրես հաճելի և հիշվող տոնական նվերներ: Բայց երբեմն բավական դժվար է ընտրություն կատարել: Նվերը պետք է օգտակար լինի և դուր գա նրան, ով դա կստանա: Բայց հաճախ մենք ուղղակի չգիտենք ինչ նվիրել: Իսկ ի՞նչ կլինի, եթե լսենք այս տարվա խորհրդանիշին՝ Սպիտակ մետաղական առնետին:
Եթե դուք պատրաստվում եք հյուր գնալ Ձեր ընկերների կամ կոլեգաների տուն, ապա ուշադրություն դարձրեք դեկորատիվ արկղերին, որոնք լցված կլինեն մրգերով և գինով: Դրան կարելի է ավելացնել համեղ և բուրավետ պանիր, որը հաստատ դուր կգա Ձեր ընկերներին: Ընդորում այդպիսի նվերը դուր կգա նաև Նոր տարվա խորհրդանիշին:
Սպիտակ առնետին համարձակորեն կարելի է անվանել ինտելեկտուալ: Այդ պատճառով գիրքը, սեղանի խաղը կապված խորագիտակության և տրամաբանության հետ՝ հրաշալի նվեր կլինի: Սակայն որևէ հուշանվեր գնելիս, չմոռանաք հաշվի առնել այն մարդու նախասիրությունները, ում պատրաստվում եք հանձնել նվերը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։