Կանանց մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի տղամարդիկ հետաքրքրվեն իրենցով։ Նրանք ցանկանում են անկրկնելի ու անփոխարինելի լինել տղամարդկանց համար։ Հաճախ, կանայք ասում են, որ հիասթափվել են իրենց տղամարդուց և չեն մտածում, որ տղամարդիկ ևս կարող են հիասթափվել։
Կանայք պետք է փորձեն ոչ մի դեպքում չհիասթափեցնել իրենց տղամարդկանց, քանի որ տղամարդիկ ավելի մեծ դժվարությամբ են ներում, քան կանայք։
Ըստ հոգեբանների` տղամարդիկ միանգամից չեն հիասթափվում։ Դա պատահում է ժամանակի ընթացքում, երբ կանայք սկսում են ավելի հաճախ թույլ տալ այս սխալները.
1. Տղամարդկանց կարող է հոգնեցնել միանմանությունն ու ձանձրալիությունը, սակայն դա հիասթափության պատճառ չէ։ Նրանք հիասթափվում են, երբ հասկանում են, որ այն կենսուրախ կինը, ում նրանք ընտրել են, իրականում այնքան էլ կենսուրախ չէ, պարզապես ձևացնում էր։ Տղամարդիկ չեն սիրում ձանձրալի կանանց։
2. Տղամարդիկ կարող են հիասթափվել չափազանց հոգատար կանանցից։ Իրականում նրանք երեխաների նման են ու ազատության են ձգտում։ Երբ կինը սկսում է խոչընդոտել իրենց ազատությանն ու չափից դուրս շատ հոգատարություն ցուցաբերել, տղամարդիկ հիասթափվում են։ Նրանք ցանկանում են, որ կինը վստահի իրենց ու ազատություն տա։
3. Տղամարդիկ հիասթափվում են, երբ կինը փորձում է պարտադրել իր արժեքները։ Ամեն մարդ առանձին անհատականություն է և սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի։ Տղամարդկանց դուր չի գալիս, երբ կանայք փորձում են բռնանալ իրենց կարծիքին ու սեփական մտքերն են պարտադրում։
4. Տղամարդիկ չեն սիրում երկրորդական դեր ունենալ հարաբերություններում։ Նրանց կարող է հիասթափեցնել ու վախեցնել իրենցից ուժեղ կինը, որը փորձում է ամեն բան կառավարել։ Թույլ տվեք, որ տղամարդիկ իրենց գլխավորի կարգավիճակում զգան, այդ դեպքում նրանք միշտ գոհ կլինեն։
5. Տղամարդկանց հիասթափեցնում է նաև կանանց չափից շատ անպաշտպանությունը։ Ամեն բան պետք է չափի մեջ լինի։ Պետք չէ ձևացնել, թե ոչինչ չեք կարող անել առանց նրա։ Ինքնուրույն եղեք, սակայն մի ճնշեք նրանց։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։