fbpx

7 պատճառ, թե ինչու է Ձեզ պետք ավելի շատ գրկախառնվել

Դա բացարձակապես անվճար և հրաշալի միջոց է սթրեսի և բացասական էներգիայի վրա ազդելու համար:

Եվ այսպես, Ձեր առջև գիտականորեն հիմնավորված 7 պատճառներ են, թե ինչու պետք է ավելի շատ գրկախառնվեք:

Գրկախառնությունը բարձրացնում է բարոյական ոգին

Ամենահարմար պահին գրկախառնությունը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի օրվա վրա և նույնիսկ ազդել այդ մարդու պահվածքի վրա: Գրկախառնությունը կարող է հուզական լիցքավորման ազդեցություն ունենալ:

Գրկախառնությունը թեթևացնում է տառապանքը

Գրկախառնության ընթացքում օքսիտոցին հորմոն է արտադրվում, որը սովորաբար նպաստում է նրան, որ ապագա մայրերը մոռանում են ծննդաբերության ցավերի մասին: Այսպիսով, մարդիկ հակված են մոռանալ իրենց կյանքի բոլոր բացասական բաների և այն տառապանքների մասին, որոնք ապրել են:

Գրկախառնությունը նվազեցնում է ճնշումը

Քանի դեռ դուք գրկում եք ինչ-որ մեկին, ձեր մաշկի ռեցեպտորներն ընդունում են այդ ազդակները և նյարդային վերջույթների միջոցով դրանք ուղարկում ուղեղին: Անվտանգության զգացողությունն ու լավ ինքնազգացողությունն անցնում են ամբողջ մարմնով՝ ավարտվելով սրտամկանի թուլացմամբ և արյան ճնշման նվազմամբ:

Գրկախառնությունը կարող է բուժել ձեր սիրտը

Իրենց մտերիմների հետ ոչ մի շփում չունեցող մարդկանց մոտ սթրեսն ու լարվածությունը կուտակվում են օրգանիզմում: Այդ պայմաններում սրտի համար դժվար է արյան շրջանառության ժամանակ արյունը փոխանցել գլխավոր անոթների միջոցով: Մյուս կողմից՝ մարդիկ, որոնք մշտապես գրկախառնվում են, սրտի կծկումների հրաշալի ցուցանիշ ունեն և երկար ու երջանիկ կյանքի ավելի մեծ հնարավորություն:

Գրկախառնությունը բարձրացնում է ինքնագնահատականը՝ վերացնելով վախը

Գրկախառնությունը մարդկանց օգնում է բարձրացնել ինքնագնահատականը և նվազեցնել վախը՝ նպաստելով կյանքի տարբեր իրավիճակներ հաղթահարելուն: Բնազդային մակարդակով պաշտպանական ֆունկցիա կարելի է տեսնել երեխաների մոտ, որոնք գրկում են փափուկ խաղալիքը կամ ծածկոցը և իրենց անվտանգության մեջ զգում: Այդ բնազդը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքում:

Գրկախառնությունը երեխաներին օգնում է ներդաշնակ պայմաններում մեծանալ և զարգանալ

Գրկախառնությունը մեծ ազդեցություն է ունենում երեխաների առողջության վրա՝ նրանց օգնելով առողջ ու երջանիկ մեծանալ: Գրկախառնությունը մեծացնում է սթրեսային իրավիճակները հաղթահարելու և այլ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու՝ երեխաների ունակության վրա: Օգտվեք ձեր երեխաներին գրկելու և ձեր սերը ցուցադրելու ցանկացած հնարավորությունից, քանի որ դա կօգնի երկուսիդ էլ:

Գրկախառնությունը տարեց մարդկանց մոտ հարմարավետության զգացողություն է առաջացնում

Ցանկացած տարեց մարդու ամենամեծ վախը միայնության զգացումն է և հանրությունից մեկուսացումը: Ասում են, որ միայնությունը նույնքան արագ է ազդում, որքան հիվանդությունը: Երբեմն միայնության հետևանքով առաջացած սթրեսը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան: Գրկախառնությունը կարող է օգնել տարեց մարդկանց հաճույք ստանալ և երջանիկ զգալ ամեն օր:

Գրկախառնությունը հանգստացնում է նյարդերը

Հետազոտությունները նյարդային համակարգի բարելավում են ցույց տվել այն մարդկանց մոտ, որոնք գրկախառնվում են: Մենք՝ էլեկտրական արարածներ ենք, նույնիսկ եթե կրում ենք ոչ մեծ լիցք: Գրկախառնության ժամանակ նյարդային համակարգի հաղորդականությունը ավելի հավասարակշռված և ավելի քիչ լարված է գործում: Գրկախառնության օգնությամբ թուլացնելով մեր նյարդային համակարգը, մենք ազատվում ենք լարվածությունից, որը ստիպում է մեր կյանքին այդքան ծանր թվալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
7 պատճառ, թե ինչու է Ձեզ պետք ավելի շատ գրկախառնվել
Գիտականորեն ապացուցված է, որ մարդիկ, որոնք հաճախ են լացում՝ շատ ուժեղ են