Ոչ բոլոր մարդիկ են սիրում կարճատև սիրավեպեր և ոչնչի չպարտադրող ֆլիրտեր։ Կան Կենդանակերպի նշաններ, որոնց հարկավոր է էմոցիոնալ կապվածություն, մտերմություն և փոխըմբռնում։ Իսկ ովքե՞ր են նրանք։
4 Կենդանակերպի նշաններ, որոնց չարժի առաջարկել կարճատև հարաբերություններ.
1. Խեցգետին
Այս նշանի ներկայացուցիչները սենտիմենտալ են և ռոմանտիկ։ Նրանք կենտրոնացած են միայն զուգընկերոջ հետ լուրջ և խորը հարաբերությունների վրա։ Եթե Ձեզ հետաքրքրում է Խեցգետինը, ուրեմն պատրաստ եղեք երկարատև հարաբերությունների։ Նրանց հետ հարաբերությունները կլինեն հուսալի, վստահելի և ամուր։ Նախքան հաջորդ քայլին անցնելը, նրանք կցանկանան Ձեր մասին իմանալ ամեն ինչ։
2. Կարիճ
Կարիճը գերադասում է կառուցել երկարատև հարաբերություններ։ Դա վերաբերում է ոչ միայն սիրուն, այլ նաև ընկերությանը։ Ամենակարևորը, որպեսզի Կարիճը ստանա այդ մարդու մասին մանրամասն ինֆորմացիա և կարողանա մանրակրկիտ ուսումնասիրել նրան։ Նա կարող է նաև լինել չափազանց խանդոտ, համարելով, որ իր երկրորդ կեսը պետք է պատկանի միմիայն իրեն։
3. Ջրհոս
Ջրհոսները մտածողներ են, որոնց դուր է գալիս լինել միայնակ։ Այս նշանի ներկայացուցիչները երկար կնստեն և կվերլուծեն մարդկային հարաբերությունների պլյուսներն ու մինուսները՝ նախքան առաջին ժամադրության գնալը։ Բայց եթե նրանք որոշեն, ապա այդ հարաբերությունները պետք է լինեն ամուր և լուրջ։
4. Ձկներ
Հավանաբար սա բոլորից ամենազգայուն նշանն է։ Ձկները ցանկանում են զուգընկերոջ հետ ուժեղ էմոցիոնալ կապվածություն։ Դա նշանակում է, որ նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի լավ ճանաչեն մարդուն։ Դրանից հետո նրանք պետք է հարմարվեն այդ մարդուն։ Հենց դա էլ Ձկներին թույլ կտա հասկանալ՝ արժե՞ թողնել այդ մարդուն սեփական կյանք, թե՞ ոչ։ Կարճատև և անմիտ կապերը Ձկներին բոլորովին չեն հետաքրքրում։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։