fbpx

Ահա ինչպիսին կլինի այս շաբաթը Ձեր Կենդանակերպի նշանի համար

Իմացեք ինչ են պատրաստել աստղերը…

Այս շաբաթը լի է անակնկալներով, իսկ վերջում մեզ սպասվում է նաև լիալուսին:

Երկուշաբթի Մարսը՝ տղամարդկության և կյանքի ուժի մոլորակը կայուն կապ կձևավորի Սատուրնի հետ: Հրաշալի ժամանակ է, որպեսզի հասկանաք Ձեր ցանկություններն ու երազանքները:

Սեպտեմբերի 12-13 Արևը կապ կստեղծի  Պլուտոնի հետ, իսկ Մարսը՝ Յուպիտերի և դա ավելի շատ կուժեղացնի Ձեր էներգիան և կյանքի դիրքը:

Սեպտեմբերի 10-ին եղեք հատկապես զգույշ, քանի որ ակտիվ կլինի Նեպտունը՝ մառախուղի մոլորակը: Իրերը կարող են լինել ոչ այնպիսին, ինչ Ձեզ թվում է առաջին հերթին:

Ուրբաթ լիալուսինը կլինի Ձկների նշանում, իսկ դա նշանակում է, որ հոգևոր մասը կլինի առաջնահերթություն: Դա հնարավորություն է հասկանալու համար Ձեր իրական զգացմունքները և ինքներդ Ձեզ: Շաբաթ Վեներան և Մերկուրին մտնում են Կշեռքների նշան, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է եկել իրավիճակը սթափ գնահատելու և առաջնահերթությունները դասավորելու համար:

Եվ ահա ինչ են պատրաստել աստղերը այս շաբաթ յուրաքանչյուր Կենդանակերպի համար:

Խոյ

Նույնիսկ եթե դուք հոգնել եք, մի հետաձգեք կարևոր խնդիրները, հատկապես ավելի ուշադիր եղեք երեքշաբթի: Ուրբաթ օրվա լիալուսինը Ձեզ կօգնի հասկանալ իրական պահանջարկները: Շաբաթ Մերկուրին և Վեներան մտնում են հարաբերությունների սեկտոր և դա կարող է նշանակել նոր հարաբերությունների սկիզբ՝ ոչ միայն անձնական, այլ բիզնես բնույթի:

Ցուլ

Այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձրեք Ձեր սոցիալական ոլորտին, հանդիպեք Ձեր ընկերների հետ և գնացեք երեկույթների: Շաբաթ Վեներան և Մերկուրին կմտնեն առողջության սեկտոր, այդ պատճառով մտածեք այն մասին, թե ինչպես եք Ձեզ զգում: Ժամանակն է Ձեր առողջության մասին հոգ տանելու համար:

Երկվորյակներ

Ընտանիքի և աշխատանքի միջև հավասարակշռություն՝ հենց դա կփնտրեք այս շաբաթ: Ուրբաթ օրվա լիալուսինը Ձեզ մեկ քայլով ավելի մոտ կդարձնի Ձեր մասնագիտական երազանքին: Սոցիալական ոլորտն ավելի կաշխուժանա այն բանից հետո, երբ Մերկուրին և Վեներան կփոխեն իրենց նշանը:

Խեցգետին

Երեքշաբթի Ձեզ անկեղծ խոսակցություն է սպասվում, իսկ ուրբաթ լիալուսինը «կլուսավորի» Ձեր հանգստի և նոր հորիզոնների ոլորտը: Միգուցե ժամանակն է մի կողմ թողնել առօրյան և մեկնել ճանապարհորդության: Առավել ևս, որ նոր էմոցիաները Ձեզ երաշխավորում են Վեներան և Մերկուրին:

Առյուծ

Ձեզ մոտ հիմա կյանքի հրաշալի շրջան է, բայց իրականությունից շատ մի կտրվեք: Ուրբաթ օրվա լիալուսինը Ձեր արտաքին ոլորտի սեկտորում է: Վեներան և Մերկուրին շաբաթ օրը մտնում են Ձեր շփումների մարզ, օգնելով Ձեզ լինել առավել բաց սեփական էմոցիաների հետ:

Կույս

Երեքշաբթին Ձեզ հնարավորություն կտա հավասարակշռություն սահմանել անձնական և հասարակական կյանքի միջև: Լիալուսինը հարաբերությունների սեկտորում կյանքով կլցնեն այդ ոլորտը: Վեներան և Մերկուրին շաբաթ օրը կմիաձուլվեն շահույթի և ֆինանսների սեկտորում: Այնպես որ երազանքները իրագործելու փող՝ հաստատ կունենաք:

Կշեռք

Ուշադրություն դարձրեք Ձեր առողջությանը՝ ճիշտ սովորություններ ձևավորեք և լսեք Ձեր մարմնին: Շաբաթ օրը Վեներան և Մերկուրին մտնում են Ձեր հարաբերությունների սեկտոր, այպես որ պատրաստվեք այդ ոլորտի նոր կծիկին:

Կարիճ

Ձեզ կարող են նյարդայնացնել Ձեր հանդեպ նկատողությունը, սակայն ուրբաթ օրվա լիալուսինը ամեն ինչ կհավասարակշռի: Վեներան և Մերկուրին մտնում են երազանքների սեկտոր, դա ձեզ ապրելու ոգեշնչում կտա այնպես, ինչպես դուք եք ցանկանում:

Աղեղնավոր

Երեքշաբթի ուշադրություն դարձրեք աշխատանքին, հնարավորություն կա շահել ղեկավարության համակրանքը: Բայց հատկապես ուշադրությունն այժմ ընտանիքի և ընկերների սեկտորի վրա են: Փորձեք կենդանացնել Ձեր շփումները և անպայման հանգստյան օրերին գնացեք հանգստանալու:

Այծեղջյուր

Երեքշաբթի Ձեզ կհիշեցնեն, որ հաջողության հնարավորություն դուք միշտ ունեք: Եվ լիալուսինը միայն կուժեղացնի այդ էֆեկտը: Բացի դրանից, Մերկուրին և Վեներան մտնում են աշխատանքի սեկտոր, այնպես որ հավաքեք ուժերը և սկսեք ջանասիրաբար աշխատել:

Ջրհոս

Ուրբաթ օրվա լիալուսինը Ձեր շահույթի սեկտորում պարզություն կմտցնեն այդ հարցում: Բայց շաբաթ օրը Վեներան և Մերկուրին մտնում են ճանապարհորդությունների սեկտոր: Միգուցե դուք անհանգստանում եք՝ կհերիքի՞ արդյոք Ձեր փողը հանգստի մեկնելու համար: Լիալուսինը կտա այդ հարցի պատասխանը:

Ձկներ

Հավասարակշռություն գտեք անձնական և աշխատանքային հարաբերությունների միջև: Ուրբաթ օրվա լիալուսինը կլինի Ձեր նշանում և բառացիորեն կլուսավորի Ձեր իդեաներն ու պլանները: Վեներան և Մերկուրին մտնում են զուգընկերության սեկտոր, այնպես որ զուգահեռ կարիերայի՝ կսկսեն զարգանալ նաև անձնական հարաբերությունները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա ինչպիսին կլինի այս շաբաթը Ձեր Կենդանակերպի նշանի համար
Կենդանակերպի նշաններ, որոնք բարդ ճակատագիր ունեն