fbpx

25 տխուր փաստեր աշխարհի մասին, որոնք ապացուցում են, որ աշխարհում դեռ շատ պրոբլեմներ կան

Դեպրեսիա առաջացնող վիճակագրություն:

Մենք բոլորս էլ ցանկանում ենք պահպանել լավատեսությունը: Ցանկանում ենք մտածել, որ մարդկությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ և աշխարհը օր-օրի դառնում է մի փոքր ավելի լավը:

Հնարավոր է, որ դա այդպես էլ կա: Բայց դա չի չեղարկում այն փաստը, որ աշխարհում նախկինի պես, իսկ միգուցե ավելի շատ՝ բազմաթիվ սարսափելի բաներ են կատարվում:

Ահա 25 փաստ մեր արդի աշխարհի մասին, որոնք Ձեզ դժվար թե ուրախացնեն․

1. Այսօր աշխարհում ապրում են 210 միլիոն որբ: Համեմատության համար՝ ԱՄՆ-ի բնակչությունը 318 միլիոն է:

2. Ինչն ավելի ողբերգական է՝ որբերի 15%-ը վերջ են տալիս իրենց կյանքին մինչև 18 տարեկան:

3. Երկրորդ համաշխարհային պատերազմում մահացածների 75%-ը խաղաղ բնակիչներ էին: Դա կազմում է մոտ 50 միլիոն մարդ:

4. Ամեն օր 22000 երեխա է մահանում կյանքի չքավոր պայմանների պատճառով:

5. Եվրոպայում ամեն կովին գալիս է օրական մոտ 2.20 դոլար: Դա ավելի շատ է, քան վաստակում են աշխարհում 1.2 միլիարդ մարդ:

6. Մեկ շնչին հասնող բանտարկյալների քանակով՝ ԱՄՆ-ն գրավում է առաջին տեղն աշխարհում: Պատժամիջոցների կիրառման համակարգի վրա ծախսվում է տարեկան մոտ 200 միլիարդ դոլար: Դա ավելի շատ է, քան 25 նահանգների և 140 երկրների համախառն ներքին արդյունքը:

7. Ստրուկների ապօրինի վաճառքը՝ մոլորակի ամենահսկա արդյունաբերությունն է: Այսօր հասարակաց տներում վաճառում են 10 անգամ ավելի շատ կին, քան ստրկատիրական հասարակարգերի ժամանակ բերվում էին Աֆրիկայից Ամերիկա:

8. Մենք բոլորս վախենում ենք ծերությունից, սակայն իրականում ուղեղը սկսում է քայքայվել 27 տարեկանից:

9. ԱՄՆ-ը զինված ուժերի վրա ծախսում է ավելի շատ, քան հաջորդ 7 երկրներն իրար հետ վերցրած: Թվերը տպավորիչ են․ միայն Իրաքում և Աֆղանստանում օդափոխիչների վրա ԱՄՆ-ը ծախսում է 20.2 միլիարդ դոլար: Դա ավելին է, քան ՆԱՍԱ-ի բյուջեն:

10. Սննդի գերարտադրությունը՝ հայտնի պրոբլեմ է, բայց դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում դրա մասշտաբները: Ոչ միայն հարուստ, այլ նաև աղքատ երկրներում բոլոր արտադրված մթերքներից մի ամբողջ 30-50%-ը գնում է որպես թափոն:

11. Աշխարհի բնակչության 80%-ը ապրում են օրական 10 դոլարից պակաս գումարով: Ամերիկայում այդքան արժե նախաճաշը:

12. Կենտյան համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ բարեգործությամբ և այլ նախաձեռնություններին փող տվող մարդկանց մեծ մասը դա անում է էգոիստական նկատառումներով՝ դա բարձրացնում է նրանց ինքնագնահատականը:

13. ՆԱՍԱ-ը տարօրինակ հետազոտություն է կատարել, որի ընթացքում պարզվել է, որ 100-ից 60 վարորդներ հատուկ թեքում են ղեկը, որպեսզի հարվածեն կենդանուն: Հետազտության համար օգտագործվել է կենդանիների մանեկեններ, սակայն արդյունքը սարսափեցնող է:

14. Ամեն տարի 2 միլիոն երեխա մահանում է անբուժելի հիվանդություններից, որովհետև չեն կարողանում պատվաստվել:

15. Մեր մոլորակի բնակչության քառորդ մասը ապրում է առանց ամենօրյա էլեկտրականության հասանելիության: Դուք դա կարո՞ղ եք պատկերացնել:

16. Իսկ 1.2 միլիարդ մարդ չունի մշտական հասանելիություն խմելու ջրին:

17. Ավելի վատ՝ 1.6 միլիարդ ապրում է այնպիսի վայրերում, որտեղ ջուր կա, սակայն իրենց չեն կարող դա թույլ տալ:

18. Ծովային բեռնափոխադրումները աշխարհի բոլոր ռեսուրսների տեղափոխման հիմնական միջոցն է: Ամեն տարի բեռնանավերն ու կրուիզային նավերը օվկիանոս են նետում 14 միլիարդ տոննա աղբ:

19. Իսկ այս փաստը կփոխի Ձեր պատկերացումները անտունների մասին: ԱՄՆ-ի բոլոր անտունների 34%-ը 24 տարեկանից փոքր երիտասարդներ են:

20. Առաջին աշխարհի երկրներում մանկական աշխատուժը վաղուց արգելված է: Բայց միևնույնն է՝ 5-ից 15 տարեկան 250 միլիոն երեխա ամբողջ աշխարհով ներառված են հարկադիր աշխատանքի մեջ:

21. Ամբողջ աշխարհով մոտ 300 000 երեխա ներառված է մարտական գործողություններում: Նրանց հաճախ մահվան սպառնալիքով են ստիպում գնալ դրան:

22. Չնայած աշխարհի երկրների մեծ մասը հրաժարվել են մահապատժից, 2006 թվականին մահապատժի է ենթարկվել 1591 մարդ: Բոլոր մահապատիժների 91%-ը բաժին է հասնում ԱՄՆ-ին, Չինաստանին, Սուդանին, Իրանին, Պակիստանին և Իրաքին:

23. Ամեն տարի 315 000 կին մահանում են ծննդաբերության ժամանակ՝ թերսնման և նորմալ առողջապահության բացակայության պատճառով:

24. Ամեն տարի 805 միլիոն մարդ սովի է մատնվում։ Նրանցից 98%-ը բնակվում են երրորդ աշխարհի երկրներում։

25. Եվ վերջին դեպրեսիվ փաստը. Ամեն օր 350 միլիոն մարդ աշխարհում տառապում է դեպրեսիայից։


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
25 տխուր փաստեր աշխարհի մասին, որոնք ապացուցում են, որ աշխարհում դեռ շատ պրոբլեմներ կան
10 ամենագեղեցիկ հանրահայտ մետիսուհիները