Սկսելով ինչ-որ մեկի հետ հանդիպել, դուք Ձեզ լավ եք պահում, ինչպես երբեք: Միշտ պատրաստ եք գնալ փոխզիջումների և անհնարինության աստիճանի բարեհամբույր եք: Բայց ժամանակի ընթացքում դուք Ձեզ այնքան հարմարավետ եք սկսում զգալ, որ երբեմն սկսում եք ասել բաներ, որոնք նեղացնում են, վշտացնում են նրան և թուլացնում հարաբերությունների հիմքերը: Բաներ, որոնք դուք երբեք չէիք ասի հարաբերությունների սկզբում:
Իհարկե, ներողություն խնդրելը օգնում են հարթել տհաճ իրավիճակները, բայց, ինչպես ասվում է՝ նստվածքը մնում է: Այդ պատճառով, եթե դուք չեք ցանկանում խարխլել Ձեր մտերմությունը զուգընկերոջ հետ, նույնիսկ հարաբերություններն ամբողջությամբ՝ խուսափեք հետևյալ արտահայտություններից:
«Ես ասում էի չէ՞»
Այս արտահայտությունը անհասունության նշան է և ստիպում է զրուցակցին իրեն հիմար զգալ:
Եթե այս արտահայտությունը շատ օգտագործեք՝ կնեղացնեք Ձեր զուգընկերոջը: Մյուս կողմից եթե ավելի շատ կարեկցանք ցուցաբերեք, ապա հարաբերությունները միայն կամրապնդվեն:
«Չի կարելի»
«Չի կարելի» արտահայտությունը պետք է ասեն ծնողները, բայց ոչ հասուն զուգընկերները: Յուրաքանչյուր հարաբերություններում լինում են պահեր, երբ դուք ցանկանում եք, որպեսզի սիրելին չանի որոշակի բաներ: Օրինակ, չծախսի թանկարժեք կոշիկի վրա, չհետաձգի արձակուրդը կամ չգնի վիդեոխաղեր:
Դուք կցանկանաք ասել «չի կարելի», միայն թե մենք պատասխանատու չենք այլ մարդու արարքների համար: Իսկ կոշտ «չի կարելին», առանց հարցի քննարկման, Ձեզ կներկայացնի որպես մարդ, ով ցանկանում է կառավարել:
«Դու չափազանց զգայուն ես» կամ «հանգստացիր»
Ձեր վշտացած երկրորդ կեսին ասել. «հանգստացիր»՝ նույնն է ինչ խնդրես նրան 10 անգամ ավել վշտանալ: Իսկ երբ դուք ասում եք, որ նա «ճանճից փիղ է սարքում», ապա զրոյացնում եք նրա բոլոր զգացմունքները:
Մարդիկ զգում են այն, ինչ զգում են: մի փորձեք դա փոխել: Ավելի լավ է փորձեք պատճառը հասկանալ:
Այն ամենը, ինչը սկսվում է. «դու միշտ» կամ «դու երբեք» բառերով
Լուրջ մեղադրանքները զրույցը դարձնում են անարդյունավետ: Նրանք անմիջապես զրուցակցի մոտ առաջ են բերում պաշտպանական մեխանիզմ:
Մի կենտրոնացեք նրա վրա, ինչը Ձեր կարծիքով Ձեր զուգընկերոջ թերությունն է: Ավելի լավ է կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ եք ցանկանում նրա հետ հարաբերություններից:
«Եթե դու իրոք սիրեիր ինձ, ապա…»
Երբեք չի կարելի ստիպել անել այն, ինչը նա չի ցանկանում անել, միայն թե ապացուցի իր սերը Ձեր հանդեպ: Դա սեր չէ, այլ անառողջ հարաբերություններ:
«Ինձ համար միևնույնն է»
Եթե Ձեզ այլևս հետաքրքիր չէ, թե ինչ է ասում զուգընկերը, կամ, ինչն ավելի վատ է, դուք բացահայտ դա խոստովանում եք, ապա դրանով դուք խարխլում եք վստահությունը և հարաբերություններում Ձեզ հետ բաց լինելը:
Այդպիսով, դուք բառացիորեն հրում եք զուգընկերոջը դեպի ելք: Եվ եթե դուք չեք ցանկանում լսել զուգընկերոջը, ապա նրան կլսի մեկ ուրիշը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։