Կանայք օժտված են մի շարք վատ սովորություններով, որոնք հատկանշական են միայն թույլ սեռին: Բայց շատերը չգիտեն, որ տղամարդիկ հիացած են դրանցից որոշներով: Եթե դրանք նրան դուր չեն գալիս, նշանակում է դուք ճիշտ տղամարդ չեք ընտրել:
Շատ ուտել
Լավ ախորժակը տղամարդիկ միշտ ասոցացրել են առողջ մարմնի հետ: Իսկ առողջ օրգանիզմը միշտ էլ շատ ավելի է գրավել տղամարդկանց:
Ոչ բարձրակրունկներին
Բարձրակրունկները՝ իհարկե, գեղեցիկ են և նրբագեղ: Բայց հոգեբանները նշում են, որ շատ տղամարդիկ ավելի հետաքրքրված են ծանոթանում ջինսերով և կեդերով աղջիկների հետ: Նրանք ավելի հետաքրքիր տեսք ունեն և ավելի «թեթև են» ծանոթության և շփման մեջ:
Խանդ
Պետք է նշել, որ խանդը գեղեցիկ է, եթե այն չափի մեջ է: Շատ տղամարդկանց թվում է, որ եթե կինը խանդում է՝ ուրեմն սիրում է: Այդ պատճառով խանդի տեսարանները նրանց ավելի շատ շոյում են, քան նյարդայնացնում: