fbpx

Կենդանակերպի նշանների 3 զույգ, որոնց հարաբերությունները երկար չեն տևի

Գոյություն չունի այնպիսի հստակ «նախատիպ», որը կերաշխավորի, որ սիրո և հիացմունքի վրա կառուցված հարաբերությունները կլինեն հաջող: Հարաբերությունները կախված են տարբեր բնավորության տեր կենդանի մարդկանցից և երկարահավերժ հարաբերությունների ունիվերսալ բաղադրատոմս ուղղակի չի կարող գոյություն ունենալ:

Այդ պատճառով մի մտածեք, որ հնարավոր է բացահայտել «իդեալական» զուգընկերոջը աստղաբանության օգնությամբ: Դուք երկուսդ էլ պետք է մեծ ջանք թափեք, որպեսզի կարողանաք կառուցել ամուր և լավ հարաբերություններ:

Մյուս կողմից, գոյություն ունեն զույգեր, որոնց վիճակված չէ լինել միասին: Եվ այստեղ իմաստ ունի դիմել աստղաբանությանը, որովհետև Կենդանակերպը օգնում է մեզ բացահայտել շատ թաքնված գծեր: Ուղղակի իմացեք, որ որոշ մարդկանց հետ իմաստ չունի հարաբերություններ կառուցել՝ միևնույնն է ոչինչ չի ստացվի:

Ահա 3 անհաջող կենդանակերպային զույգի կոմբինացիա․

1. Խոյ և Խեցգետին

Խոյը միշտ շատ ազնիվ է և ուղիղ: Նա հաճախ իմպուլսիվ է գործում, որովհետև այդպես է կառուցված նրա ուղեղը: Նա ցանկանում է ամեն ինչ անել որքան հնարավոր է արագ, որովհետև կյանքը կարճ է, իսկ պետք է այնքան բան հասցնել:

Այդ արագընթացությունը կարող է անտանելի լինել Խեցգետնի համար: Խեցգետինները շատ զգայուն են, նրանք սիրում են, երբ իրենց պահում և փայփայում են: Իսկ Խոյը դրա ժամանակն ուղղակի չունի: Այնպես որ այս նշանները երբեք չեն կարող ընդհանուր լեզու գտնել:

2. Ցուլ և Աղեղնավոր

Այս զույգի հետ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Որովհետև առաջին հայացքից նրանք թվում են իդեալական համադրություն: Այնպես չէ՞: Իսկ ահա և ոչ: Ցուլը կարող է ընկերություն անել Աղեղնավորի հետ, բայց դրանից պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել:

Երբ նրանց մեջ ի հայտ է գալիս ռոմանտիկ զգացմունքները՝ ամեն ինչ գրողի ծոցն է սկսում գլորվել: Ցուլը երբեք չի ստանա Աղեղնավորից այն անվտանգությունն ու կայունությունը, որը փնտրում է ռոմանտիկ հարաբերություններում: Աղեղնավորը չափազանց ազատատենչ է և ոչ կայուն, որպեսզի երկար ժամանակով կապվի մեկ մարդու հետ:

3. Երկվորյակներ և Կույս

Եթե Երկվորյակները Կույսի հետ հայտնվեն հարաբերությունների մեջ, նրանք ուղղակի միմյանց խելագարության կհասցնեն: Նրանք նույնիսկ ընկերներ չեն կարող լինել՝  այդքան անհամատեղելի է նրանց բնավորությունները:

Երկվորյակները քմահաճ և անկանխատեսելի են: Նրանք չեն սիրում և չեն կարողանում պլանավորել և կազմակերպել: Եվ այդ աննպատակությունը կսկսի ազդել Կույսի նյարդերի վրա:

Կույսը շատ խիստ է՝ նա ցանկանում է որպեսզի ամեն ինչ արվի հստակ և որոշակի կերպով: Եվ այդ «ճշտապահությունը» հունից կհանի Երկվորյակներին: Նրանց ուղղակի չի հաջողվի մնալ իրար հետ՝ նրանք չափազանց տարբեր են:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների 3 զույգ, որոնց հարաբերությունները երկար չեն տևի
Իլոն Մասկ. Փաստեր կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարարի մասին