fbpx

Տղամարդկանց բնորոշ 7 բարդույթ

Բոլոր տղամարդիկ էլ նույն հակումներն ու բարդույթներն ունեն։ Տղամարդկանց մի շարք արարքներ անհասկանալի են կանանց համար, քանի որ իրականում դրանք պայմանավորված են տղամարդու հոգեբանության առանձնահատկությունից։ Հետևաբար, պետք է իմանալ ձեր ընտրյալի մի քանի բարդույթի մասին։

1. Ժամանակի կորուստի բարդույթ

Գրեթե բոլոր տղամարդիկ ցանկանում են միանգամից հաջողության հասնել՝ վախենալով ժամանակ կորցնելուց։ Շատ տղամարդիկ կարծում են, որ եթե մինչև 30 տարեկան ոչնչի չեն հասել, ուրեմն այլևս հնավորություն չունեն ձեռքբերումներ ու նվաճումներ ունենալ։

2. Ղեկավարի բարդույթ

Տղամարդիկ վախենում են հայտնվել ինչ-որ մեկի ենթակայության տակ։Տղամարդն անգամ չի կարողանում հաշտվել, որ կինն ավելի շատ է վաստակում, քան ինքը։ Տղամարդկանց 58 տոկոսը նախանձում է կնոջ հաջողություններին և չի կարողանում հաշտվել դրանց հետ։ Իսկ 70 տոկոսը տառապում է, եթե ընտանիքում մայրիշխանություն է։

3.Անկարողության բարդույթ

Տղամարդիկ վախենում են սեքսի ժամանակ անկարող լինելուց։ Նրանք պատրաստ են խզել հարաբերությունները, քան անկարող լինեն սեռական հարաբերությունների ընթացքում։

4. Հերկուլեսի բարդույթ

Այս բարդույթն իր անվանումը ստացել է հին հունական հերոս Հերկուլեսի անունից։ Ըստ առասպելի՝ մի անգամ Հերկուլեսը ստրկացվել է ամազոնուհիների թագուհու կողմից և ստիպված է եղել կանանց բնորոշ աշխատանք կատարել։

Այսօր «տնային տնտեսուհու» բարդույթով տառապում են հազարավոր տղամարդիկ, սակայն իհարկե, այս մասին հասկանում են միայն հոգեբանները, իսկ կանայք կարծում են, որ դա ծուլության նշան է։

5. Դոն Ժուանի բարդույթ

Դոն Ժուանի բարդույթ՝ տղամարդը վախենում է լքված լինելուց, քանի որ կարծում է, որ դա ամոթալի երևույթ է։ Պետք է նա հեռանա, ոչ թե նրան լքեն։

6. Կոտովսկու բարդույթ

Հոգեբանները վստահ են, որ տղամարդկանց մոտ շատ հաճախ է նկատվում Կոտովսկու բարդույթը՝ ճաղատանալու վախը։ Եվ քանի որ այսօր բժշկությունը շատ դժվարությամբ է կարողանում պայքարել այս խնդրի դեմ, ապա կարելի է նախօրոք սափրել գլուխը «գեղեցիկ և ուժեղ» լինելու համար։

7. Ալեքսանդրի բարդույթ

Զարմանալի է, բայց փաստ։ Այս բարդույթն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու անունով։ Այն տղամարդու՝ մյուս տղամարդկանց մոտ ոչ առնական և տղամարդկային երևալու բարդույթն է. ավելի ճիշտ կլինի ասել նույնասեռական չթվալու բարդույթն է։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Տղամարդկանց բնորոշ 7 բարդույթ
Կենդանակերպի ամենահաջողակ նշանները