fbpx

Ազատատենչ թռչուններ։ Կենդանակերպի 5 նշան, որոնք թույլ չեն տա տղամարդուն կառավարել իրենց կյանքը

Կենդանակերպի նշանների մեջ կան շատ ուժեղ և անկախ կանայք։ Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ և տանել չեն կարողանում իրենց վրա իշխանություն վերցնելու տղամարդկանց փորձերը։ Այսպիսի կանանց հաստատ հնարավոր չի լինի կառավարել և ասել թե ինչ անել կամ ինչ չանել։

Իսկ ո՞ւմ են աստղաբանները անվանում ազատատենչ և անկախ։

Եվ այսպես.

1. Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները անընդհատ առիթ և տարբերակներ են փնտրում, որպեսզի ցուցադրեն թե որքան ուժեղ են իրենք իրենց կյանքի յուրաքանչյուր ասպեկտում։ Խոյերը չեն վախենում իրենց վրա պատասխանատվություն վերցնելուց և ղեկավարի դեր ստանձնելուց, և թույլ չեն տա, որպեսզի իրենց ցուցումներ տան, թե ինչ անել՝ նույնիսկ իրենց երկրորդ կեսին։

2. Կարիճ

Նա կարող է շատ բան տանել, բայց միայն ոչ այլ մարդկանց կողմից իրենց կյանքը կառավարելու փորձերը։ Եթե դուք փորձեք մանիպուլյացիայի ենթարկել Կարիճին և ցուցումներ տալ՝ շատ շուտով կհայտնաբերեք, որ զրուցում եք պատի հետ։ Նույնիսկ հույս չունենաք, որ նա կլսի Ձեր խորհուրդները։

3. Կշեռք

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Այս նշանի տակ ծնված մարդիկ հրաշալի են զգում իրենց միայնության մեջ և ավելի շուտ կգերադասեն միայնությունը, քան ներս կթողեն ինչ-որ մեկին իրենց կյանք և կթույլատրեն այլ մարդու կառավարել իրենց։ Կշեռքները ծայրահեղ բարձր են գնահատում անձնական տարածությունը և անկախությունը։

4. Այծեղջյուր

Ուժեղ և կամային բնավորություն՝ ահա այս նշանի հաջողության գրավականը։ Կին – Այծեղջյուրը միշտ հասնում է իր ուզածին, իսկ տղամարդու իշխանությունը նրա համար ծիծաղելի է թվում։ Չփորձեք խառնվել այս նշանի պլաններին՝ ամենայն հավանականությամբ նրանք կհեռանան ձեզանից և կշարունակեն ապրել այնպես, ինչպես ճիշտ են գտնում։

5. Երկվորյակներ

Տվյալ նշանի ներկայացուցչի հետ հարաբերություններում տղամարդը հաճախ իրեն զգում է դոմինանտ և իշխող, բայց դա ընդամենը խաբկանք է՝ կառուցված իր ընտրյալի իմաստությամբ և խորամանկությամբ։ Երկվորյակները կարող են հնազանդ և թույլ թվալ, սակայն  իրականում նրանց հնարավոր չէ կառավարել։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ազատատենչ թռչուններ։ Կենդանակերպի 5 նշան, որոնք թույլ չեն տա տղամարդուն կառավարել իրենց կյանքը
9 հանելուկ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը