fbpx

Աղջիկներ, այսպես չի կարելի: Ինչն է տղաներին վախեցնում հարաբերություններում

Ժամանակակից աղջիկները պետք է իմանան, թե ինչն է տղաներին վախեցնում հարաբերություններում:

Հարաբերություններում գլխավորն այն է, որ մնաք այնպիսին, ինչպիսին կաք, այդ պատճառով ցանկացած կեղծ երանգը միշտ մնում է մակերևույթին:

Այսպես, աղջիկներ, ինչից են փախչում տղաները.

1. Արհեստական մազեր (թարթիչներ, հոնքեր, եղունգներ. ցուցակը շատ երկար է)

Գոյություն ունեն տարբեր իրավիճակներ, երբ, օրինակ, սեփական մազերը կոտրվող են և համառորեն հրաժարվում են աճել: Այդ դեպքում աղջիկները դիմում են հմուտ վարսահարդարների օգնությանը, որոնք շտկում են այդ տհաճությունը և սրահից դուրս է գալիս իսկական ջրահարս: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Երբ կատարելագործման ձգտման մեջ աղջիկները կորցնում են սահմանը և վերածվում առանց որևէ թերության պլաստմասսե տիկնիկների, դա չափազանց ակնհայտ է դառնում: Ուզում ես թարթիչ, եղունգներ կամ մազեր աճեցնել: Դա այնպես արա, որ անհնար լինի բնականից տարբերել:

2. Օրգազմի կեղծում

Այո, աղջիկները հաճախ են անում դա` ցանկանալով տղային դուր գալ անկողնում: Բայց նրանք ուղղակի չեն նկատում, որ տղամարդկանց դա նյարդայնացնում է: Եվ որքան ավելի է աղջիկը ջանում, այնքան ավելի է նա տղային վանում նման պահվածքով:

3. Անմատչելիություն (հեշտ մատչելիություն)

Հարաբերություններում կարևոր է զգալ, թե խաղը երբ է տեղին և երբ է չափն անցնում: Ճիշտ ինչպես սեքսը հենց առաջին ժամադրությանը, սեքսի լիակատար բացակայությունը կարող է բացասաբար ազդել հարաբերությունների զարգացման վրա: Նրան մղել «երկնքից աստղ բերելու» և որպես պարգև սեքս խոստանալը կարող է հանգեցնել նրան, որ մի քանի ամսից երիտասարդը կորցնի հետաքրքրությունը: Այո, արձագանքի բացակայության դեպքում նրանք շնչասպառ են լինում, այդ պատճառով արժե չափը չանցնել:

4. Տոննաներով սելֆիներ

Սոցցանցերում տոննաներով սելֆիները և հաղորդագրությունները, որոնցով որոշ աղջիկներ բառացիորեն գրոհում են իրենց սիրելիների վրա, շատ արագ սկսում են նյարդայնացնել: Այո, նրա համար հաճելի կլինի քո լուսանկարը ստանալ նոր զգեստով, օրինակ: Կամ էլ տեսնել, թե դու ինչպես ես արթնացել և նրան բարի լույս ես մաղթում: Բայց նրան քո լուսանկարները մի ուղարկիր օրը հինգ անգամ, հակառակ դեպքում կգա մի պահ, երբ քո դեմքը և թիթեռնիկ հիշեցնող շրթունքները նրա մեջ համբուրելու ցանկություն չեն առաջացնի:

5. Ծամածռություններ

Երբ աղջիկը սկսում է խոսել մանկական ձայնով կամ էլ դիտավորյալ չասել որոշ տառեր, նմանակելով մանկական թոթովանքին, դա հիմար տպավորություն է թողնում: Այո, դա գեղեցիկ չէ, ինչպես ոմանց կարող է թվալ: Տղամարդը ցանկություն չի զգա պաշտպանելու կամ պահպանելու իր «փոքրիկ աղջկան»: Եվ որքան շատ աղջիկը նման բան անի, այնքան հետևողականորեն կաճի տղամարդու նյարդայնությունը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աղջիկներ, այսպես չի կարելի: Ինչն է տղաներին վախեցնում հարաբերություններում
Դժվար գլուխկոտրուկ բարձր IQ ունեցող մարդկանց համար