fbpx

10 բան, որ դուք պետք է անհապաղ ջնջեք Facebook-ից

Հանուն Ձեր իսկ անվտանգության։

Վերջերս Բրիտանական իշխանությունները տուգանեցին Facebook-ին 500 հազար ֆունտ ստերլինգով՝ «թափանցիկության բացակայության և անձնական տվյալները պաշտպանելու անկարողության» համար, գրում է Insidereaders-ը։

Պատճառը դարձավ բրիտանական խորհրդատվական Cambridge Analytica ընկերության վերջերս տեղի ունեցած սկանդալը, որը անօրինական կերպով հավաքել էր հիմնականում ԱՄՆ-ում բնակվող Ֆեյսբուքի օգտատերերի տվյալները՝ թիրախային քաղաքական գովազդի համար։

Դա դարձավ հստակ ազդակ այն բանի, որ մենք չենք կարող (և չպետք է) վստահենք սոցիալական ցանցերին մեր անձնական տվյալները։ Շնորհակալություն, Ցուկերբերգ։

Բայց եթե դուք դեռևս ցանկանում եք պահպանել Ձեր ֆեյսբուքյան հաշիվը, անվտանգության նկատառումներով դուք պետք է Ձեր հաշվից ջնջեք հետևյալ տվյալները.

1. Ձեր ծննդյան օրը

Ձեր ծննդյան ամսաթիվը հեշտացնում է խարդախների մուտքը Ձեր անձնական տվյալներին և նույնիսկ Ձեր բանկային հաշվի ինֆորմացիային։

2. Ձեր հեռախոսահամարը

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Ձեր բոլոր ֆեյսբուքյան ընկերները կամ նրանք ովքեր դիտում են Ձեր հաշիվը՝ ունենան Ձեր հեռախոսահամարը։ Եթե ոչ ապա հեռացրեք այն։ Ֆեյսբուքն արդեն հարյուր անգամ հասկացնել է տվել, որ այդքան էլ հոգ չի տանում Ձեր անձնական տվյաների գաղտնիության համար (գործնականում)։ Եվ ուրեմն, ինչո՞ւ անձնական տվյալը դարձնել հասանելի։

3. Փոքրիկ երեխաների լուսանկարները

«Հետագայում կցանկանա՞ն արդյոք երեխաները տեսնել իրենց մասին ինֆորմացիա ինտերնետում», – հարցրել է Օքսվորդի ինտերնետ-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Վիկտորիա Նեշը։ Եվ նա ինչ-որ առումներով ճիշտ է։ Երեխաները կարող են չցանկանալ, որպեսզի իրենց լուսանկարները «ազատ զբոսնեն» ինտերնետում։

4. Դպրոցի հասցեն և լուսանկարը՝ ուր հաճախում է Ձեր երեխան

Ավելի պարզ ասած՝ մի թողեք Ձեր վատը ցանկացողներին կամ պոտենցիալ առևանգողներին գտնել Ձեր երեխաներին։

5. Գտնվելու վայրի որոշման ծառայությունները

2015-ին TechCrunch-ը հայտնեց, որ ավելի քան 500 միլիոն մարդ օգտագործում է Facebook-ը բացառապես բջջային հեռախոսներով։ Նույն համարը կարող է անընդհատ ինտերնետում հաղորդել Ձեր գտնվելու վայրը, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրը, ներառյալ նրանց, որոնք վտանգ են ներկայացնում՝ կարող են իմանալ, թե տվյալ պահին դուք որտեղ եք գտնվում։

6. Ընկերներից Ձեր ղեկավարին կամ մենեջերին

Կախված Ձեր գաղտնիության քաղաքականության կարգավորումներից, Ձեր ղեկավարը կարող է տեսնել ամեն ինչ, ինչ գրել եք ժապավենում, այդ թվում նաև Ձեզ վարկաբեկող պահեր։

7. Երբ և ուր եք մեկնում արձակուրդ

Դա յուրատեսակ հրավեր է գողերին։ Համաձայն This Is Money-ի տվյալների, ճանապարհորդները, որոնցից արձակուրդի ժամանակ գողացել են գույք, վտանգում են իրենց չստանալ ապահովագրական փոխհատուցում, եթե նրանք իրենց սոցիալական ցանցերում տեղադրել են իրենց արձակուրդների պլանը։

8. Այն ամենը, ինչ ֆեյսբուքը գիտի Ձեր մասին գովազդի համար

Մտեք www.facebook.com/ads/preferences բաժինը և տեսեք Ձեր «գովազդի առումով նախասիրությունները»՝ հավաքված ֆեյսբուքի կողմից գովազդատուների համար։ Ջնջեք ամենը և կարգավորեք այնպես ինչպես Ձեզ է հարկավոր։

9. Ջնջեք դեմքերի ճանաչման հնարավորությունը

Անցեք այստեղ՝ www.facebook.com/settings?tab=timeline և կարգավորեք այլ մարդկանց կողմից Ձեզ նշելու հնարավորության բաժինը։

10. Ձեր կրեդիտ քարտի մասին ինֆորմացիան

Դա բավական ակնհայտ է, սակայն կիսվել սոցիալական ցանցերում ֆինանսական ինֆորմացիայով՝ բավական վտանգավոր է և անհեռատես։

Այս ամենը Ձեզանից կխլի ընդամենը մի քանի րոպե, բայց կսահմանափակի «քիթը» ամենաուրեք մտցնող Ֆեյսբուքի հնարավորությունները՝ օգտվել Ձեր տվյալներից։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 բան, որ դուք պետք է անհապաղ ջնջեք Facebook-ից
Մեջբերումներ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքից