fbpx

Ցլերը չեն սիրում հիմարներին, իսկ Խոյերն ընտրում են արտաքինով. տղամարդկանցից ովքե՞ր են ընտրում հիմարներին, իսկ ովքե՞ր խելացի կանանց

Կանանց առումով տղամարդկանց ճաշակները շատ տարբեր են։ Որոշները գերադասում են սևահերներին, մյուսները՝ շիկահերներին, որոշները՝ ցածրահասակներին, մյուսները՝ բարձրահասակներին, որոշները՝ համեստներին, իսկ մյուսները՝ արտահայտվողներին։ Ընտրությունը, որ կատարում է տղամարդը՝ կախված է նրա բնավորությունից և ճաշակից։ Բայց արդյո՞ք կախված է դա Կենդանակերպի նշանից։ Աստղաբանները կարծում են, որ այո։ Եվ նրանց կարծիքով, իմանալով տղամարդու ծննդյան ամսաթիվը, կարելի է ճշգրիտ ասել, թե կին ընտրելուց ինչո՞վ է նա առաջնորդվում՝ կնոջ գեղեցկությա՞մբ, թե՞ մտավոր ունակություններով։

Խոյ

Այս տղամարդու համար առաջին հերթին կարևոր է արտաքինը։ Կնոջ խելքը նա ավելի քիչ է գնահատում։ Եթե նրա ընտրյալը լինի բացառապես բազմագիտակ, բայց ոչ հմայիչ, նա իր համար այլ ընկերուհի կգտնի։

Ցուլ

Ցլերը՝ հակառակը, չեն սիրում հիմար կանանց։ Աղջիկը, ով օրերով նստած է սոդցիալական ցանցերում և ոչնչով այլևս չի հետաքրքրվում, նրա կողքին երկար չի մնա։ Նա գնահատում է վերլուծական ունակություններն ու բազմագիտակությունը։

Երկվորյակներ

Տղամարդ-Երկվորյակները բառացիորեն տանել չեն կարողանում հիմար մարդկանց։ Ընդորում դա վերաբերում է ոչ միայն կանանց։ Այդպիսի տղաներին հարկավոր է մրցակից՝ բանավոր մրցությունների ժամանակ, այդ պատճառով էլ որպես ընկերուհի ընտրում են բացառապես խելացիներին։

Խեցգետին

Ցլերը շատ են գնահատում մարդկային որակները։ Աղջկա մեջ, առաջին հերթին, նրանք կփնտրեն հասկացվածություն և ջերմություն։ Խելքը նրանց համար մեծ նշանակություն չունի։ Խելացի, թե հիմար՝ նշանակություն չունի, կարևորը՝ լինի հոգատար։

Առյուծ

Առյուծները փնտրում են այնպիսի ընտրյալի, ով պատրաստ կլինի պահել իր բարձր նշաձողը։ Նրա կողքին կինը պետք է կարողանա ադապտացվել յուրաքանչյուր հանգամանքներին։ Իսկ ահա խելքը նրանց համար այդքան էլ կարևոր չէ։

Կույս

Կույսերը շատ են սիրում վիճել և զրուցել։ Այդ պատճառով նրանց կողքին պետք է լինի բարձր ինտելեկտի տեր կին։ Հիմար կանանց նրանք ուղղակի չեն նկատում և չեն ընտրում որպես կին։

Կշեռք

Կշեռքներին հարկավոր է ոչ միայն գեղեցիկ, այլ նաև խելացի կին։ Նրանց ընտրյալը մարդկանց մոտ չպետք է հիմարություններ խոսի և պետք է ունենա որոշակի սոցիալական ստատուս։ Իսկ ահա ավելորդ էմանսիպացված կանայք նրանց ուղղակի կարող են վախեցնել։

Կարիճ

Նրանց գրավում և հուզում են խելացի կանայք։ Բայց միայն նրանք, ովքեր ինչ-որ բան գիտեն Կարիճներին հետաքրքրող ոլորտից։ Երբ նրանց համար ձանձրալի է դառնում, նրանք հեռանում են և չեն ամաչում բոլորին ասել, իրենց հեռանալու պատճառը։

Աղեղնավոր

Այս տղամարդիկ ընտրում են խնամված կանանց։ Գեղեցիկ, բայց մի փոքր հիմարիկ տարբերակը նրանց լրիվ համապատասխանում է։ Անընդհատ իրենց խելացիությունը ցուցադրող կանանց կողքին նրանք շուտ ձանձրանում են և նրանց համար անհետաքրքիր է դառնում։

Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրում են ուժեղ և անկախ կանանց, որոնք միշտ ռացիոնալ են մտածում։ Միակ պայմանը՝ ընկերուհին չպետք է հեղինակազրկի իրենց և չպետք է մրցակցի, պնդելով սեփական առաջնորդությունը։

Ջրհոս

Ջրհոսները շատ են սիրում ոչստանդարտ մտածելակերպով կանանց։ Հիմար և շաբլոն գեղեցկուհիները նրանց համար ուղղակի անհետաքրքիր են։ Նրանց դուր են գալիս սրամիտ կանայք, որոնք ասելու բան ունեն։

Ձկներ

Ձկների համար մեծ նշանակություն ունի հոգևոր և ինտելեկտուալ զարգացվածությունը։ Նրանց կանայք չպետք է ամբողջ ժամանակ մտածեն նյութականի մասին։ Ընդորում նրանք չեն փնտրում բացառապես խելացի կանանց, ավելի շուտ նրանց ենթագիտակցորեն են ձգում այդպիսի կանայք։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ցլերը չեն սիրում հիմարներին, իսկ Խոյերն ընտրում են արտաքինով. տղամարդկանցից ովքե՞ր են ընտրում հիմարներին, իսկ ովքե՞ր խելացի կանանց
Հայկական ԹԵՍՏ. Յուրաքանչյուր հայ պարտավոր է անցնել այս հեշտ հացերից բաղկացած թեստը