fbpx

Հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան: Ներսից այն շատ «թարմ է»

Վերջերս պեղումների ժամանակ հնեաբանները Եգիպտոսում գտնվող Սակարա դամբարանադաշտում հայտնաբերել են հին ազնվական Հուվիի գերեզմանը, ով պատկանում է 5-րդ դինաստիային:

Դամբարանը շատ լավ է պահպանվել իր գունագեղ որմնանկարներով: Դամբարանի տարիքը, ըստ նախնական տվյալների՝ կազմում է ավելի քան 4 հազար տարի:

Եգիպտոսոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ընկած հին մեծ դամբարանադաշտ Սակարայի մոտ գտնվող դամբարանը պատկանում է Հուվի անունով բարձր վարձատրվող չինովնիկին:

Ինչպես կարծում են, տղամարդը ազնվական է եղել 5-րդ դինաստիայի ժամանակաշրջանում: Ժամանակաշրջան, որն ընդգրկում է մ․թ․ա․ 25-րդ դարը:

Դամբարանը L-աձև է, սկսում է դեպի ներքև ձգվող երկար միջանցքից, իսկ այնտեղից դեպի մեծ խուց, որը պատված է զոհողության սեղանի մոտ նստած դամբարանի տիրոջը պատկերող գունագեղ որմնանկարներով:

Գտածոն հաջողվել է հայտնաբերել Մուհամեդ Մեգաղեդի ղեկավարած գիտնականների խմբին:

Դամբարանը առանձնանում է իր յուրահատուկ գունագեղ դիզայնով:

Մեծ մասամբ այն կառուցվել է սպիտակ կրաքարից և զարդարված է մի քանի նկարներով:

Դամբարանն ունի թունելային մուտք, ինչը հատկանշական է բուրգերին:

Այս գտածոները նաև հետաքրքիր են հնեաբաններին, քանի որ կասկածի տակ են առնում չինովնիկ Հուվիի և այն ժամանակաշրջանի փարավոն Ջեդկարե Իսեսի հարաբերությունները:

Ոչ հեռու գտնվում է Իսեսի բուրգը, ինչը հանգեցնում է այն մտքին, որ Հուվին կարող էր կապված լինել տիրակալի հետ:

Իսկ Ձեզ հետաքրքի՞ր էր իմանալ այս գտածոյի մասին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան: Ներսից այն շատ «թարմ է»
Կյանքի 27 կարճ խորհուրդ։ Պարզ ուղեցույց երջանիկ կյանքի համար (տեսանյութ)