fbpx

Աշխարհում առաջին «պետությունը ջրի վրա» կհայտնվի 2022 թվականին։ Եվ այն կլինի բացարձակ ազատ

Իր իշխանությամբ և փոխարժեքով…

Արդեն 2022 թվականին Խաղաղ օվկիանոսում ի հայտ կգա առաջին անկախ, լողացող պետությունը։ Այն կապրի առանց որևէ իշխանությունների և կօգտվի սեփական կրիպտոփոխարժեքով՝ Vayron-ով, հայտնում է Daily Mail-ը։

Նախագիծը նախատեսում է կղզի-պետության կառույցներ բաղկացած 300 տնից, նաև հյուրանոցներից, ռեստորաններից և գրասենյակներից՝ ոչ հեռու Թաիթի կղզուց։

PayPal-ի հիմնադրի՝ Փիթեր Թիլի կողմից սուբսիդավորվող նախագիծն արժե $50 մլն և իրենից ներկայացնում է պիլոտային ծրագիր։ Այն ստեղծվում է Պոլինեզիայի իշխանությունների հետ գործակընկերության շրջանակներում և աջակցություն է ստացել ակադեմիկոսների, բարեգործների և ներդրողների շարժման կողմից։

Քաղաքագետ, «Լողացող կղզի» նախագծի հետազոտող Նատալի Մեցցա-Գարսիան ասում է.

«Կղզու բնակիչները կլինեն ազատ աշխարհաքաղաքական տատանումներից և առևտրային պրոբլեմներից։ Մի օր երկիրը կարող է ընդունել փախստականների, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ կլիմայի փոփոխության պատճառով։ Մենք կտեսնենք թե ինչպես է աշխատում առաջին կղզին և դրական արդյունքի դեպքում՝ կկառուցենք երկրորդը»։

Կղզու կառուցմանը մասնակցում են Seasteading Institute և Blue Frontiers ոչ կոմերցիոն ընկերությունները։ Թիլի ներդրումային ընկերության հետ միասին նրանք ֆինանսավորում են նախագիծը բարեգործական ներդրումների միջոցով, որոնք կատարել են սեփական թոքենի՝  Vayron-ի օգնությամբ։

Տները նախատեսվում է պատել «կանաչ տանիքով», որոնցում կաճեցվեն բանջարեղեն։ Կառուցման համար կօգտագործվեն տեղի բամբուկը, կոկոսային թելերը և երկրոդային հումքից պատրաստված մետաղ և պլաստիկ։

Այդ ամբողջը միասին իրենից կներկայացնի անկախ պետություն, որը լողում է չեզոք ջրերում։ Կապրի այն սեփական օրենքներով՝ «հասարակությունը քաղաքականությունից ազատելու» նպատակով։

Ահա թե ինչպիսի տեսք է ունենալու այդ ամենը.

1. Մոտավորապես այսպիսի տեսք է ունենալու նոր անկախ պետությունը Խաղաղ օվկիանոսում։

2. Այս նախագիծը հովանավորում է Փիթեր Թիլը և աջակցում են բազմաթիվ ակադեմիկոսներ, բարգործներ և ներդրողներ։

3. Seasteading Institute-ը կկառուցի տներ, հյուրանոցներ, գրասենյակներ և ռեստորաններ, «որպեսզի ազատի մարդկությանը քաղաքականությունից»։

4. Արհեստական կղզին իդեալակայն կներդրվի բնական միջավայր։

5. Կղզու նախագծման ժամանակ հաշվի են առնվել այնպիսի ֆակտորներ, ինչպիսին է օրինակ՝ ալիքների հոսքը, քամին, արևի լույսը և նույնիսկ աստղերի դասավորվածությունը։

6. Այպսիսի տեսք կարող են ունենալ կղզու բնակելի տները։

7. Կղզին հաշվի է առնում ստորջրյա լանդշաֆտը, մակընթացություններն ու տեղատվությունները։ Այսպիսի տեսք կունենա Թաիթիի ափից։

8. Լողացող կղզին կհայտնվի ոչ հեռու Թաիթիից։

9. Նոր երկիրը կլողա չեզոք ջրերում և կապրի սեփական օրենքներով։

10. Ֆրանսիական Պոլինեզիան, որը բաղկացած է 118 կղզուց, շատ հետաքրքրված է այս նախագծով, քանի որ օվկիանոսի մակարդակի բարձրացումը վտանգում է առանց տուն թողնել շատ պոլինեզիացիների։

11. Այս տարի կգրվի օրենքի նախագիծը, և 2019-ին կսկսվեն կառուցման աշխատանքները։ Լողացող կղզիներում կլինեն ջրամշակույթային կենտրոններ, հիվանդանոցներ, հետազոտական ինստիտուտներ և էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներ։

12. Առաջին քաղաքը կկառուցվի 11 ուղղանկյուն և հնգանկյուն հարթակներից, որոնք հնարավոր կլինի տեղաշարժել քաղաքացիների խնդրանքով։

13. Հոլանդացի ինժեներների հաշվարկով՝ հարթակները կունենան 50 մ երկարություն և 50 մ բարձրություն, որպեսզի անվտանգ լինեն մարդկանց և կառույցների համար։

14. Նախագիծը տնտեսապես արադարացված է՝ մեկ հարթակի գինը կկազմի $15 մլն-ից պակաս, ինչը հավասարազոր է Լոնդոնում կամ Նյու Յորքում հողի գնին։

Իսկ դուք կցանականայի՞ք դառնալ այդ երկրի քաղաքացին։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աշխարհում առաջին «պետությունը ջրի վրա» կհայտնվի 2022 թվականին։ Եվ այն կլինի բացարձակ ազատ
Խորիմաստ մեջբերումներ Ավիցեննայից (Իբն Սինա)