fbpx

Լավագույն նվերը տղամարդուն փետրվարի 14-ի համար՝ ըստ Կենդանակերպի նշանի

Մոտենում է տարվա ամենառոմանտիկ տոնը։ Միլիոնավոր սիրահարներին ու զույգերին հիմա միևնույն հարցն է տանջում՝ ի՞նչ նվիրել սիրելիին, որպեսզի այն ոչ միայն սիմվոլիկ, այլև օգտակար լինի։

Կպատմենք, թե ինչ կարելի է նվիրել տղամարդկանց՝ հաշվի առնելով նրանց Կենդանակերպի նշանը։

Խոյ

Խոյերը պրակտիկ իրեր են սիրում. օրացույց, դրամապանակ, գոտի, այս ամենը նրանց սրտով կլինի հաստատ։

Ցուլ

Ցուլերը հաճույքով կվայելեն գաստրոնոմիկ անակնկալը։ Նրանց համար հատուկ ընթրիք պատրաստեք և նրանք, որպես իսկական գուրմաններ, կգնահատեն դա։

Երվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են այնպիսի նվերներ ստանալ, որոնք ցույց են տալիս, թե որքան լավ եք դուք նրանց ճանաչում։ Սպո՞րտ է սիրում, սպորտային ինչ որ իր նվիրեք, կինո է սիրում՝ կինոյի տոմս նվիրեք։

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են իրենց տունը, այնպես որ նրանց քարշ մի տվեք ինչ որ մի ռեստորան։ Հաճելի երեկո կազմակերպեք նրա համար տանը։

Առյուծ

Առյուծները սիրում են ստանալ այն, ինչ իրենք են խնդրել։ Այնպես որ սկզբում հարցրեք առյուծին, հետո նոր միայն գործեք։

Կույս

Ուզու՞մ եք զարմացնել կույսերին, նրանց ինտելեկտուալ նվեր, կամ ձեր ձեռքերով պատրաստված նվեր արեք։ Նրանք երջանիկ կլինեն ձեզանից գիրք կամ գործած սվիտեր ստանալ։

Կշեռք

Կշեռքներն իսկական էսթեթ են, այնպես որ նրանց ինչ որ գեղեցիկ բան նվիրեք։ Ինչ էլ որ լինի՝ անպայման գեղեցիկ փաթեթավորմամբ։

Կարիճ

Նա հաճույքով ձեզ հետ ակումբ կգնա գիշերային հավաքույթի կամ քվեսթ–սենյակ։ Ինչ վերաբերում է նվերին, այն պետք է տոնի ոգով լինի. Ռոմանտիկ, «տաք» և խոստումնալից։

Աղեղնավոր

Դուք հեշտությամբ կարող եք նրանց համար ճամփորդություն կազմակերպել և չվախենալ, որ նրանք կհրաժարվեն դրանից։ Ռոմանտիկ ընթրիքից առաջ նույնպես նրանք հաճույքով կզբոսնեն ձեզ հետ։

Այծեղջյուր

Այծեղջյուրը լուրջ նշան է և նվերներն էլ համապատասխան է ցանկանում։ Նրան իր հոբբիի շրջանակներում ինչ որ բան նվիրեք, կամ որևէ պրակտիկ բան, ինչը ցույց կտա, որ դուք լավ եք ճանաչում ձեր կեսին։

Ջրհոս

Ջրհոսները սիրում են նորարարություններ։ Այնպես որ նրանց ինչ–որ նոր և արտասովոր բան նվիրեք։ Նրանք հաճույքով կընդունեն վերջին հավաքածուի ոճային հագուստը։

Ձկներ

Ձկները ռոմանտիկա են ուզում։ Այնպես որ մի ալարեք և ինչ որ արտասովոր մի բան մտածեք։ Նրանց համար բանաստեղծություն գրեք կամ դիմանկար պատվիրեք։ Սա նրանք երկար ժամանակ չեն մոռանա։

 

Հետևելով այս խորհուրդներին, դուք հեշտությամբ կկարողանաք նվեր ընտրել Ձեր երկրորդ կեսի համար։ Կարևորը ուշադրություն և յուրահատուկ մոտեցում։ Ապացուցեք, որ գիտեք թե ում եք սիրում և ամրապնդեք Ձեր հարաբերությունները ջերմ և յուրահատուկ նվերով։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լավագույն նվերը տղամարդուն փետրվարի 14-ի համար՝ ըստ Կենդանակերպի նշանի
Սիրո 3 գլխավոր օրենքները, որոնք շատ մարդիկ հասկանում են չափազանց ուշ