fbpx

Ֆեն-Շույի օրենքները դրամապանակի համար, որպեսզի նրանում միշտ փող լինի

Եթե դուք անընդհատ աշխատում եք, բայց փողերը ինչ-որ տեղ են հոսում, ուշադրություն դարձրեք ֆեն-շույի հետևյալ օրենքներին։ Միգուցե դուք ուղղակի ճիշտ չեք վարվում դրամապանակի հետ։

1. Մի օգտագործեք ուրիշի դրամապանակը

Դրամապանակը կարելի է օգտագործել միայն 2-3 տարի, որից հետո նա այլևս չի պահում փողը, այլ հակառակը, հին դրամապանակը կնպաստի անընդհատ ծախսերին։

Ոչ մի դեպքում մի օգտագործեք գտնված կամ ուրիշի կողմից օգտագործված դրամապանակ։ Նախ, այն կարող է հին լինել։ Եվ երկրորդ, դուք կարող եք Ձեզ վրա վերցնել նախորդ տիրոջ անհաջողությունները։

2. Դրամապանակի մեջ մի պահեք չեկեր և հաշիվներ

Որոշ մարդիկ սովոր են դրամապանակի մեջ պահել չվճարված հաշիվներ և չեկեր։ Դա շատ հարմար է, բայց վնասակար՝ ֆեն-շույի տեսակետից։ Այդ թղթերը էներգետիկ խոչընդոտ են ստեղծում։ Քաշելով տիրոջը անընդհատ պարտքերի մեջ։

3. Ընտրեք ճիշտ գույն

Ֆեն-շույի վարպետները փողային այս աքսեսուարի համար առավել բարենպաստ են համարում Երկիր գույները (շագանակագույն, դեղին, նարնջագույն, ոսկեգույն, արծաթագույն և սպիտակ)։

Նաև կարող եք ուշադրություն դարձնել կարմիր դրամապանակներին՝ փողային էներգիայի ակտիվ ներգրավման համար։ Բայց այս դեպքում պետք է ընտրել ամենաբարձր որակի մոդելը, որպեսզի այն թանկ տեսք ունենա և գրավի հարստություն։

Ըստ ֆեն-շույի, դրամապանակի համար լավ գույն է կանաչը՝ բարգավաճման և հարստանալու համար։

Հրաժարվեք ջրի գույնի (մանուշակագույն, կապույտ, երկնագույն) դրամապանակներից՝ դրանցից փողն անընդհատ կհոսի։

4. Մի նվիրեք հին դրամապանակ

Եթե դրապանակը պատռվել է կամ կեղտոտվել՝ դեն նետեք այն։ Նվիրել այն՝ ոչ մի դեպքում չի կարելի, այլապես դրա հետ կգնան նաև փողերը։

5. Դրամապանակում կարգ ու կանոն հաստատեք

Դրամապանակում թղթադրամները պետք է հարթեցված լինեն, նույնիսկ եթե դրանք հին են և մաշված, և դասավորված ըստ արժեքի՝ մեծից փոքր։ Մանրը մի մտցրեք դրամապանակի մեջ՝ ինչպես պատահի։ Դա կարող է վախեցնել հաջողությանը։ Ավելի լավ է գնել դրամապանակ տարբեր հատվածներով, որպեսզի ավելի հեշտ լինի կարգուկանոն հաստատել։

Բացի դրանից, կոկիկ դրամապանակը ավելի էսթետիկ և գրավիչ տեսք ունի, ինչը Ձեզ ավելի վստահություն կներշնչի։

6. Ինչպես գրավել փողային հաջողությանը

3 չինական մետաղադրամները, որոնք իրար են միացած կարմիր թելով՝ փողի իսկական մագնիս է։ Դրեք այն թղթադրամների հետ։

7. Ի՞նչ դնել դրամապանակի մեջ, որպեսզի դեպի մեզ գրավենք փողը

Փողն ու հաջողությունը գրավելու համար՝ ամսվա առաջին օրը դրամապանակի մեջ պետք է դնել թալիսման, որը համապատասխանում է Ձեր տարերքին։

  • Տարերք Ծառ՝ աղ
  • Տարերք Ջուր՝ հող
  • Տարերք Օդ՝ արծաթ,
  • Տարերք Կրակ՝ փայտ
  • Տարերք Հող՝ լուցկի։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ֆեն-Շույի օրենքները դրամապանակի համար, որպեսզի նրանում միշտ փող լինի
10 բան, որ ասում են մարդիկ, ովքեր իսկապես սիրում են Ձեզ