fbpx

«Ժպտա՝ դժբախտությանը հաճույք մի պատճառիր»։ Գաբրիել Գարսիա Մարկեսի 58 ոսկե սկզբունքները

Mediamag-ը հավաքել և Ձեզ է ուզում ներկայացնել Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող 58 ոսկե սկզբունքներ և մեջբերումներ։

Կարող եք դիտել նաև տեսանյութով․

Կյանքի օրենքներ

1. Հավատա նրան, ով կարողանում է կարեկցել։

2. Երբեք հրաման չտաս, եթե վստահ չես, որ այն կկատարեն։

3. Երազանքը չես ուտի, սակայն այն կշտացնում է։

4. Այդքան ջանք մի գործադրիր, լավագույն բաները անսպասելի են կատարվում։

5. Նախքան կհանդիպես նոր մարդու և կհուսաս, որ նա քեզ կհասկանա՝ դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, ով ես դու։

Իր մասին

6. Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի ոչ մեկի առաջ ստիպված չլինեմ այն հանել։

7. Հնարավոր չէ վերջիվերջո չդառնալ այն, ինչ քեզ համարում են ուրիշները։

8. Երբ ես կզգամ, որ իրականում վատ եմ, ուրիշների վրա հույսս չեմ դնի։ Ես ինքս ինձ կնետեմ աղբամանը։

9. Ես փորձում եմ կանխարգելել ոչ հաճելի անակնկալները։ Գերադասում եմ աստիճանները շարժասանդուղքից։ Ինչ պատահի՝ միայն ոչ ինքնաթիռ։

10. Նրանց, ով ինձ հարցնում է, ես միշտ ճիշտն եմ պատասխանում՝ ծախու կանայք ինձ ժամանակ չթողեցին ամուսնանալու համար։

Երջանկության մասին

11. Չկա այնպիսի դեղամիջոց, որ ունակ լինի բուժել այն, ինչ բուժում է երջանկությունը։

12. Ժպտա՝ դժբախտությանը հաճույք մի պատճառիր։

13. Ես իմացա, որ յուրաքանչյուրը ցանկանում է ապրել լեռան գագաթին, չկռահելով, որ իրական երջանկությունը նրան սպասում է վայրէջքին։

14. Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել։

Սիրո մասին

15. Աշխարհը շաժող անդիմադրելի ուժը ոչ թե երջանիկ սերն է, այլ դժբախտը։

16.  Նախքան կհանդիպես նոր մարդու և կհուսաս, որ նա քեզ կհասկանա՝ դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, ով ես դու։

17. Թույլերը երբեք չեն կարող մտնել սիրո թագավորություն։ Այստեղ օրենքները շատ խիստ են, կանայք տրվում են միայն խիզախ և վճռական տղամարդկանց, որովհետև նրանք վստահություն են ներշնչում։ Իսկ դա այն է ինչ պետք է կանանց կյանքում։

18. Հասարակության կյանքում գլխավորը՝ կարողանալ կառավարել վախերը։ Ամուսինների կյանքում գլխավորը՝ կարողանալ կառավարել ձանձրույթը։

19. Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն ստիպում է ստել։

20. Եթե դու սիրում ես ինչ-որ բան՝ բաց թող, եթե նա քոնն է, այն կվերադառնա։

21. Միայն նրա համար, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ցանկանում, բոլորովին չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ հոգով։

22. Ոչ մի մարդ արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի Ձեզ լաց լինել։

23. Հնարավոր է այս աշխարհում դու ընդամենը մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար՝ մի ամբողջ աշխարհ ես։

24. Մի ծախսիր ժամանակդ մարդու հետ, ով չի ձգտում անցկացնել այն քեզ հետ։

25. Եթե դուք հանդիպեք իսկական սիրո, ապա այն ձեզանից ոչ մի տեղ չի կորչի՝ ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ  ամսից և ոչ էլ մեկ տարուց։

26. Խանդը՝ շվեդական լուցկիների նման է, բռնկվում է միայն իր իսկ տուփից։

27. Կարոտի վատագույն տարբերակը՝ լինել մարդու կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի։

28. Որտեղ աղքատություն, այնտեղ էլ սեր…

29. Մարդիկ մտածում են, որ դադարում են սիրել, երբ ծերանում են, չնայած իրականում՝ նրանք ծերանում են, երբ դադարում են սիրել։

30. Եթե ինչ-որ բանում խառնված է կինը՝ ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես հստակ գիտեմ, որ կանայք են իշխում աշխարհում։

Կյանքի և մահվան մասին

31. Կյանքը՝ անցած օրերը չեն, այլ այն օրերը, որոնք հիշվել են։

32. Պետք է լսել այն երեխայի ձայնը, ով երբևէ եղել ես և որը դեռևս քո ներսում, շատ խորը մի տեղ՝ գոյություն ունի։ Եթե մենք լսենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին փայլ ձեռք կբերեն։ Եթե մենք չկորցնենք կապն այդ երեխայի հետ՝ չի կտրվի նաև կապը կյանքի հետ։

33. Ամեն բան՝ կենդանի է, պետք է միայն արթնացնել նրա հոգին։

34.  Բարեհաջող ծերությունը՝ միայնությանդ հետ պայմանավորվելու ունակությունն է։

35. Եվ այստեղ ես հասկացա, որ մահանալ՝ նշանակում է այլևս չլինել ընկերների հետ։

36. Հրաշալի հատկություն է՝ կարողանալ մտածել անցած ուրախությունների մասին, առանց տխրության և ափսոսանքի։

37. Ինչո՞ւ ծախսել այդքան բառ, որպեսզի բացատրել այն, ինչ մարդ զգում է պատերազմի ժամանակ, եթե բավական է մեկ բառը՝ վախ։

Ստեղծագործելու մասին

38. Գրականությունը՝ լավագույն զբաղմունքն է, որ հորինվել է մարդուն ծաղրելու համար։

39. Ոգեշնչումը գալիս է միայն աշխատանքի ժամանակ։

40. Մտքերը ծնող չունեն, նրանք սավառնում են մեր գլխավերևում, ինչպես հրեշտակներ։

Աստծու մասին

41. Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ։

42. Աթեիստները չեն կարող հասնել իրենց նպատակներին՝ առանց հոգևորականության։

43. Սատանային ավելի շատ դուր է գալիս ծանրաբեռնել մեր գիտակցությունը, քան ստիպել մեղք գործել։

44. Ես չեմ հավատում Աստծուն, բայց ես նրանից վախենում եմ։

Խելագարության մասին

45. Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսեք նրա փաստարկները։

46. Լուռ խելագարները մոտեցնում են ապագան։

Ժամանակի և սպասումների մասին

47. Ավելի լավ է գալ ոչ ժամանակին, քան սպասել հրավերի։

48. Ով երկար է սպասում, կարող է ևս մի փոքր շարունակել սպասել։

49. Երբեք շատ ուշ չի լինում։

50. Դուք կարող եք առանց վիրահատության, սակայն առանց ժամանակի՝ հնարավոր չէ։

Ընկերության մասին

51. Բարիշելու րոպեներն ավելին արժեն, քան մտերիմ ընկերությունը։

52. Լավագույն ընկերն այն է, ով այլևս չկա այս աշխարհում։

53. Իսկական ընկերն այն է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը։

54. Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն։ Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել մի փոքր ավելի զգույշ։

55. Փողը՝ սատանայի կեղտն է։

56. ԱՄՆ-ն լատինական ամերիկայում հսկայական գումարներ է ներդնում, բայց նրանց մոտ չի ստացվում այն, ինչ մենք արել ենք առանց որևէ ցենտի։ Մենք փոխում ենք նրանց լեզուն, նրանց երաժշտությունը, նրանց կերակուրները, նրանց սերը, նրանց մտածելակերպը։ Մենք ազդում ենք ԱՄՆԻ-ի վրա այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա։

57. Չկա ավելի նման բան իշխանության միայնությանը, քան փառքի միայնությունը։

58. Մարդը մահանում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 16 assessment, среднее 4.44 из 5 )
MediaMag
«Ժպտա՝ դժբախտությանը հաճույք մի պատճառիր»։ Գաբրիել Գարսիա Մարկեսի 58 ոսկե սկզբունքները
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ այս նշանները կարող են կառավարել այլ մարդկանց և նույնիսկ ձեզ