fbpx
Գլխավոր ԹԵՍՏԵՐ ԵՎ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ 10 հրաշալի խարդավանակ հանելուկներ

10 հրաշալի խարդավանակ հանելուկներ

Հայտնի է, որ հանելուկները զարգացնում են տրամաբանությունն ու միտքը: Փորձեք լուծել այս հանելուկները:

* պատասխանները ներքևում: Նախապես չնայեք պատասխանները: Այդպես հետաքրքիր չէ:

1. Գետին են մոտենում երկու մարդ: Ափին նավակ է, որը կարող է տեղափոխել միայն մեկ մարդու: Երկու մարդն էլ տեղափոխվեցին հակառակ ափ: Ինչպե՞ս:

4705295_766326ce

2. Որտե՞ղ է հանդիպում այսպիսի բան, երբ ձին թռնում է ձիու վրայով:

4705294_6f9e501d

3. Շերլոկ Հոլմսը անցում էր փողոցով և հանկարծ նկատում է գետնին ընկած, մահացած կնոջ: Նա մոտենում է, բացում է կնոջ պայուսակը և հանում հեռախոսը: Հեռախոսագրքում գտնելով կնոջ ամուսնու համարը՝ զանգահարում է նրան և ասում.

– Շտապ եկեք այստեղ, ձեր կինը մահացել է:

Եվ որոշ ժամանակ անց ամուսինը գալիս է: Նա նայում է կնոջը և ասում.

– Ա՜խ սիրելիս, ի՞նչ է քեզ հետ պատահել:

Հետո գալիս է ոստիկանությունը: Շերլոկը մատով ցույց է տալիս կնոջ ամուսնուն և ասում.

– Ձերբակալեք այս մարդուն: Դա նա է սպանել այս կնոջը:

Ինչո՞ւ Շերլոկը այդպես մտածեց:4705297_3228c11d

4. Սեղանին դրված է բանկա: Այն կանգնած է այնպես, որ նրա մի կեսը գտնվում է օդում, մյուս կեսը սեղանին: Ի՞նչ է գտնվում բանկայի մեջ, եթե 30 րոպեյից բանկան ընկնելու է: Եվ ինչո՞ւ:

4705302_a8d1bd11

5. Մի մարդ ծով է դուրս գալիս և ընկնում մրրիկի մեջ: Մրրիկը նրան նետում է մի կղզի, որտեղ չկային տղամարդիկ, այլ բնակվում էին միայն կանայք: Առավոտյան նա արթնանում է ամբողջովին կապկպված և իմանում, որ ինչ-որ ծիսական արարողություն է ընթանում և բնիկները պատրաստվում են նրան սպանել: Եվ խնդրում է նա վերջին խոսք: Այն բանից հետո, երբ նա ասում է իր վերջին խոսքը՝ աղջիկները նրա համար նավակ են պատրաստում, կերակուր և ջուր են տալիս և ճանապարհում տուն: Ի՞նչ ասաց նա:

4705300_dc239200

6. Մի գնացքը գնում է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ 10 րոպե ուշացումով,  իսկ մյուսը՝ Սանկտ Պետերբուրգից Մոսկվա 20 րոպե ուշացումով: Երբ գնացքները հանդիպեն՝ դրանցից ո՞րը ավելի մոտ կգտնվի Մոսկվային:

4705298_35521ab6

7. Հայտնի է, որ 9 մետաղադրամներից մեկը կեղծ է և որը ավելի թեթև է, քան մյուսները: Ինչպե՞ս կշեռքի 2 կշռումով որոշել կեղծ մետաղադրամը:

4705299_b1f70e30

8. Հարթ տախտակի վրա տեղադրեցին 2 աղյուս՝ մեկը պառկեցրած, իսկ մյուս կողի վրա: Աղյուսներն ունեն նույն զանգվածը: Ո՞ր աղյուսը առաջինը կսահի, եթե թեքենք տախտակը:

4705301_d0bbd24e

9. Հանդիպում են 3 հանցագործներ՝ չհրկիզվող պահարանների գող Բելովը, բնակարանային գող Չերնովը և գրպանահատ Ռիժովը: «Զարմանալի է, որ մեզնից մեկն ունի սև մազեր, մյուսը սպիտակ, իսկ երրորդը կարմրահեր է, բայց ոչ մեկի ազգանունը չի համընկնում մազերի գույնի հետ», – ասում է սևահերը: «Եվ իրոք…», – ասում է չհրկիզվող պահարանների գող Բելովը: Ի՞նչ գույնի են գրպանահատի մազերը:

4705292_d24fff45

10. Կանգնած է 3 մ բարձրությամբ բետոնե պատ, որի երկարությունը 20 մ է, իսկ զանգվածը 3 տոննա: Ինչպե՞ս այն տապալել՝ ձեռքի տակ չունենալով ոչ մի համապատասխան գործիք կամ այլ օգնական միջոց:

[accordion title=’Պատասխաններ’]

1. Նրանք տարբեր ափերում էին:

2. Շախմատում:

3. Որովհետև Հոլմսը նրան հասցեն չէր ասել:

4. Սառույց:

5. Թող ինձ սպանի Ձեզնից ամենատգեղը:

6. Հանդիպման ժամանակ նրանք Մոսկվայից կգտնվեն հավասար հեռավորության վրա:

7. 1-ին կշռում՝ 3 և 3 մետաղադրամ: Մետաղադրամը այն կույտում է, որն ավելի թեթև է: Եթե հավասար են, ապա կեղծը երրորդ կույտում է: 2-րդ կշռում՝ Ավելի թեթև կույտից կշռվում են 1 և 1 մետաղադրամներ: Եթե հավասար են, ապա կեղծը մնացած մետաղադրամն է:

8. Աղյուսները կսահեն միաժամանակ: Երկու աղյուսն էլ սեղմում են տախտակը միևնույն ուժով, հետևաբար շփման ուժերը, որոնք աղյուսները պետք է հաղթահարեն՝ նույնպես միևնույնն են: Տեսակարար ուժեր:

9. Բելովը սպիտակահեր չէ ազգանվան պատճառով, նաև սևահեր չէ, քանի որ պատասխանեց սևահերին: Այսինքն Բելովը կարմրահեր է: Չերնովը սևահեր չէ ազգանվան պատճառով և նաև կարմրահեր չէ՝ հետևաբար սպիտակահեր է: Գրպանահատ Ռիժովին մնաց սև գույնը:

10. Այդպիսի պատի հաստությունը 2սմ-ից ավել չի լինի, ինչը թույլ կտա հեշտությամբ ձեռքով հրել:

[/accordion]

 

կարդացեք նաև

Մուսա ըստ Կենդանակերպի նշանի․ 4 կանայք, որոնք կարող են ցանկացած անհաջողակի Սուպերմենի վերածել

Որքան էլ որ անկախ թվան տղամարդիկ, միևնույնն է, առանց կանանց նրանք դժվար թե կարողանան ապրել։ Կանայք են նրանց մոտիվացիան, հենարանն ու օգնականը։ Կանայք իրենք...

ԹԵՍՏ․ Միայն մաթեմատիկական մտածելակերպով մարդը կարող է անցնել այս տրամաբանական թեստը

Հարգելի ընթերցողներ, առաջարկում ենք անցնել տրամաբանության շատ հետաքրքիր այս թեստը և բոլորին ցույց տալ, թե ինչի է ունակ Ձեր ուղեղը: Ուշադիր եղեք հաշվարկներում և...

Աշխարհի ամենասեքսուալ մարզուհու լուսանկարները

Գերմանացի թեթև ատլետուհի Ալիսա Շմիդտը ստացել է«աշխարհի ամենագեղեցիկ մարզուհի» տիտղոսը: Տիտղոսը նրան շնորհվել է ավստրալիական Busted Coverage հրատարակության կողմից: Եվ չի կարելի չհամաձայնել խմբագիրների...

Ընտրեք հունական աստվածություններից մեկին և ստացեք այն հաղորդագրությունը, որը նա պատրաստել է ձեզ համար

Ընտրեք նկարում պատկերված 14 աստվածություններից մեկին, իսկ հետո գտեք նրա հաղորդագրությունը: 1․ Զևս Ձեր իսկական ուժը ներսից է գալիս: Փորձեք դա պարտադրել ուրիշներին, և կհայտնաբերեք, որ...

Աշխարհի ժողովուրդների 12 իմաստուն ասացվածքներ և իմաստություններ

Յուրաքանչյուրը արժե հիշել: Մեջբերելով անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնին․ «Ազգի հանճարը, միտքն ու ոգին գտնվում են նրա ասացվածքների մեջ»՝ չի կարելի չհամաձայնել: Յուրաքանչյուր երկիր ունի իր...