fbpx

15 շատ խորիմաստ հնդկացիկան ասացվածքներ, որոնք դիպչում են հոգուն

Հնդկացիական մշակույթը՝ աշխարհի ամենահին մշակույթներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է մեծագույն ճարտարապետական կոթողներ, գրական գլուխգործոցներ և հոգևոր բացահայտումներ։ Բայց դա ընդամենը մասնակի է պատկերացում տալիս, թե ինչպես են ապրել և ապրում հնդկացիները։ Հնդկացիների կյանքի օրենքները բոլորից լավ արտացոլվում է նրանց ասացվածքներում։

 

Ձեզ ենք ներկայացնում հնդկացիների 15 իմաստուն ասացվածքներ, որի մեջ ներառված է մեծ մշակույթի ոգին և որոնցից կարելի է օգտակար դասեր քաղել.

«Մի վախեցեք լացել։ Դա ազատում է Ձեր գիտակցությունը սգավոր մտքերից»։

Հոպի

«Թող ձեր բերանում ավելի քիչ ամպրոպ լինի և ավելի շատ կայծակ՝ ձեր ձեռքերում»։

Ապաչի

«Բոլոր բույսերը մեր եղբայրներն ու քույրերն են։ Նրանք խոսում են մեզ հետ և մենք կարող ենք նրանց լսել, եթե իհարկե կփորձենք լսել»։

Արապահո

«Ասա ինձ, և ես կմոռանամ։ Ցույց տուր ինձ, և ես կարող է չհիշեմ։ Արա ինձ հետ միասին, և ես կհասկանամ»։

Անհայտ ցեղ

«Երբ մենք հարգանք ենք ցուցաբերում այլ կենդանի արարածների հանդեպ, նրանք էլ հարգալից են լինում մեր հանդեպ»։

Արապահո

«Նրանք, ովքեր քնում են շների հետ, անպայման ձեռք կբերեն լվեր»։

Բլեկֆուտ

«Ի՞նչ է կյանքը։ Դա գիշերում լուսատիտիկի առկայծումն է։ Դա ցլի շունչն է՝ ձմռանը։ Դա փոքրիկ ստվերն է, որը վազում է խոտերի վրայով և կորչում արևամուտին»։

Բլեկֆուտ

«Երբ ծնվում էիք՝ դուք լացում էիք, իսկ աշխարհն ուրախանում։ Ուրեմն ապրեք ձեր կյանքն այնպես, որպեսզի երբ մահանաք՝ աշխարհը լացի, իսկ դուք ուրախանաք»։

Չերոկի

«Նրանք, ովքեր մեկ ոտքով կանգնած են կանոեում, իսկ մյուսով մակույկի մեջ՝ վաղ թե ուշ կընկնեն գետը»։

Տուսկարորա

«Մեր առաջին ուսուցիչը՝ մեր սեփական սիրտն է»։

Շայեն

«Հիշեք՝ ձեր երեխաները միայն ձերը չեն։ Աստվածները միայն ժամանակավորապես են նրանց տալիս ձեզ»։

Իրոկեզներ

«Մարդու օրենքը փոխվում է հասկացողության հետ։ Միայն հոգու օրենքներն են անփոփոխ»։

Կրոու

«Մենք չենք մահանում, մենք միայն փոխում ենք աշխարհները»։

Դուվամիշի

«Հնարավոր չէ արթնացնել մարդուն, ով միայն ձևացնում է, որ քնած է»։

Նավահո

«Բոլոր երազները կարված են միևնույն կտորից»։

Հոպի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
15 շատ խորիմաստ հնդկացիկան ասացվածքներ, որոնք դիպչում են հոգուն
Ինչպես հաղթահարել վախը