Հասկանո՞ւմ եք արդյոք ժամանակակից արվեստը։ Եթե այո, ապա Ձեզ կհետաքրքրի այս փոքրիկ տաղանդի նկարները։ 4-ամյա Ադվաիր Կոլարկարը ծնունդով Հնդկաստանից է, բայց այժմ ծողների հետ բնակվում է Կանադայում։ Այսքան երիտասարդ տարիքում տղան արդեն մի քանի ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում նաև Նյու Յորքի ArtExpo-ում։
Տղան նկարել սկսել է 8 ամսականից։
«Նա ունի հստակ ուղղություն և ձգտում, նա լավ գիտի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել և տանում է իրեն դեպի արդյունք», – ասում է տղայի մայրը BBC-ին տված հարցազրույցում։
Իր նկարներով տղան արդեն հասցրել է աշխատել 55 000 դոլար։
Փորձագետները համակարծիք են, որ նա գեղանկարչության ապագա հանճարն է։ Տղան այնքան ներդաշնակ է աշխատում վրձնի և ներկերի հետ։