fbpx

Գահակալության խաղեր (Game of Thrones)

Այս շաբաթ ես մի հրաշալի ֆիլմ-սերիալ եմ դիտում, որը գոնե ինձ համար անչափ հետաքրքիր, գրավիչ է: Այնքան է գրավել ինձ այս ֆիլմը, որ մեկ ամբողջ սեզոն բաղկացած 10 սերիայից նայեցի 2 օրում, իսկ այժմ անցել եմ 2 սեզոնին:

Ուզում եմ մի փոքր պատմել այս ֆիլմի մասին և միգուցե Դուք էլ դիտեք և Ձեզ նույնպես այն դուր գա:

Գահակալության խաղեր (ռուսերեն՝ Игра Престолов, իսկ անգլերեն՝ Game of Thrones). սա Ջորջ Մարտինի «Երգ Սառույցի և կրակի» գրքի մոտիվներով նկարահանված սերիալ է: Սերիալի նկարահանումները կատարում է «HBO» կաբելային հեռուստատեսությունը (սերիալի նկարայանման թույլտվությունը հեռուստատեսությունը ստացել է 2007թ.-ին): Գրքի առաջին ցիկլի անվանումը՝ «Գահակալության խաղերը» հենց դարձավ սերիալի անվանումը:

Գործողությունները տեղի են ունենում զուգահեռ կախարդական աշխարհներից մեկում, որը հիշեցնում է մեր միջնադարը՝ Վեստերոս մայր ցամաքի վրա:

Ամառը այս աշխարհում տևում է տասնամյակներ, իսկ ձմեռը կարող է շարունակվել մի ամբողջ կյանք: Թագավորության ամեն մի մարզ ձգտում է ստանալ Վեստերոսի թագը:

Վայրի արևելյան հողեր, հարավային կատաղած անծայրածիր տափաստաններ, սառցե հյուսիս՝ անցյալում սահմանազատված բարձր պարիսպով, որը պաշտպանում է սև ուժերից՝ ոչ մեկ և ոչինչ չի անտեսվի: Այս պատերազմում կլինի ամեն ինչ՝ դավաճանություն, կիրք, սեր, ատելություն: Երկաթյա գահի արյունալի պայքարում կներգրավվեն թագավորներ և թագուհիներ, ազնվական մարդիկ և խաբեբաներ, ասպետներ և դավաճաններ….

Գահակալության խաղերը սկսվում են…

«Գահակալության խաղեր» սերիալի պիլոտային էմիզոդը նկարահանվել է 2009թ. հյուսիսային Իռլանդիայում, Շոտլանդիայում և Մարոկոյում: Սակայն էպիզոդների մեծ մասը վերանկարահանվել են:

Ֆիլմի առաջին սեզոնի նկարահանումները կատարվել են 2010 թ. երկրորդ կեսին նույն երկրներում՝ գումարած այն որ ֆիլմի որոշ մասեր նկարահանվել են Մալթա կղզում:

Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2011թ. ապրիլի 17-ին: Եվ հատկանշականն այն է, որ պրեմիերայից ընդամենը մի քանի շաբաթ հետո ըստ աշխարհի ամենամեծ կինոռեսուրսներից մեկի՝ imdb.com-ի կատարած քվեարկության, «Գահակալության խաղեր» սերիալը մտավ 10 լավագույն սերիալների շարքը, հավաքելով 9.5 միավոր 10-ից:

Սերիալի ամեն սեզոն բաղկացած է 10-12 սերիայից, ամեն մի սերիայի տևողությունը 50-60 րոպե: Եվ եթե ֆիլմը արդարացնի բոլոր սպասումները՝ հնարավոր է որ մենք կտեսնհենք 7 սեզոն: Առաջին սեզոնի ամեն մի սերիայի բյուջեն կազմել է 4.5 միլիոն դոլլար:

Բացի «HBO»-ից, սերիալի արտադրությամը մասնակցում են նաև «Northern Ireland Screen» (Հյուսիսային Իռլանդիա) և «Malta Film Commission» (Մալթա կղզի):

Մի խոսքով խորհուրդ եմ տալիս անպայման դիտել ֆիլմը: Իսկ ֆիլմի մասին տպավորությունները, քաննարկումները ուրախ կլինեի տեսնել մեկնաբանություններում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գահակալության խաղեր (Game of Thrones)
Մի փոքր ավելի շատ տղամարդկանց մասին: 10 հետաքրքիր փաստ