Աշխարհի վերջի ժամկետը հայտնի է՝ 2068 թվական, գրում է ռուսական Life.ru տեղեկատվական պորտալը: Կործանիչ երկնաքարը ուղղությունը վերցրել է դեպի Երկիր և այս անգամ, թվում է, փրկվելն անհնար է: Գիտնականները նկարագրել են ապոկալիպսիսի սցենարը: Եվ այսպես, ի՞նչը կվերացնի կյանքը Երկրի երեսից:
Չար Աստված
Դեպի Երկիր մոլորակ է թռչում Ապոֆիս երկնաքարը՝ այն այդպես են անվանել ի պատիվ հին եգիպտական չար աստված-օձի, ով փորձում էր Երկրի երեսից վերացնել կենդանի ամեն ինչ: Անվանումը կռահել են՝ գիտնականների կանխատեսմամբ դա կարող է տեղի ունենալ 2068 թվականին:
Ապոֆիսը՝ հսկայական և շատ ծանր երկնաքար է: Երկնաքարի տրամագիծը կազմում է 325 մետր: Քաշը՝ 50 միլիոն տոննա, այն դեպքում, որ Երկիր մոլորակի բոլոր մարդիկ միասին կշռում են՝ 287 միլիոն տոննա:
Աշխարհի վերջի հետագիծը
Ապոֆիսը բացահայտել են 2004 թվականին: Եվ այն մտադրվել է կործանել Երկիր մոլորակը՝ ոչ երեկ: Նա կունենա մի քանի փորձ: Երկնաքարը պտտվում է մեր մոլորակի շուրջ՝ գծելով շրջան: Եվ ամեն շրջանից հետո ուղեծիրն էլ ավելի է փոքրանում: Առաջին անգամ այն անցել է Երկրի կողքով 2013 թվականին 14.5 մլն կմ հեռավորության վրա՝ դա դեպի Արև ճանապարհի 10-րդ մասն է:
Բայց արդեն 2029 թվականին երկնաքարը կանցնի Երկրից 38 հազար կմ հեռավորության վրա՝ դա Երկրից դեպի Լուսին հեռավորության 10-րդ մասն է, այսինքն շատ մոտ: Եվ հետո կվերադառնա 2044, 2051, 2060 և վերջապես 2068 թվականներին և հենց այդ ժամանակ էլ կբախվի Երկրին:
Հարվածային ալիք
Երբ երկնաքարն ընկնի Երկրի վրա՝ հարվածային ուժը կկազմի 506 մեգատոննա: Դա հավասար է աշխարհում ամենահզոր 10 խորհրդային թերմաատոմային ռումբերի, որոնց նաև կոչում են «Արքա-ռումբեր»: Կամ այսպես, պատկերացրեք, որ միանգամից իրար հետ պայթեցնեն 43 «փոքրիկ» անվանում ստացած ատոմային ռումբեր, որոնք ամերիկացիները գցեցին ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա:
Երկնաքարի ընկնելը 120 կմ տրամագծով առաջ կբերի ամբողջ կենդանական աշխարհի բնաջնջում: Կսկսվեն ուժեղագույն երկրաշարժեր: Երկինք կբարձրանա հազարավոր տոննա փոշի, որը կարող է փակել Արևը և դառնալ նոր սառցե դարաշրջանի սկիզբ: Այդպիսի բան արդեն եղել է դինոզավրերի հետ: Երկնաքարը իրենից հետո կթողնի 6 կմ տրամագծով խառնարան:
Միլիոնավոր զոհվածներ
Բայց ամենից հավանականն է, որ Ապոֆիսը կընկնի օվկիանոսի մեջ: Այդ դեպքում ավերածություններն իրոք կհիշեցնեն ապոկալիպսիսը: Հարվածային ալիքը առաջ կբերի ցունամի: Ընդորում ոչ միայն այն վայրում, որտեղ ընկել է երկնաքարը, այլ ամբողջ եկրային ծովափով մեկ:
Հսկայական ալիքը կվերացնի ծովից մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող բոլոր բնակելի վայրերը: Դրանք աշխարհի գրեթե բոլոր հսկա քաղաքներն են՝ Տոկիո, Նյու-Յորք, Լոնդոն, Սանկտ Պետերբուրգ, Սիդնեյ, Բանկոկ, Հռոմ, Սինգապուր, Ստամբուլ և այլն: Զոհվածները կլինեն ոչ միայ միլիոն, այլ հարյուրավոր միլիոններ:
Փրկության շանսեր
Միակ հույսը՝ սխալն է: Միգուցե գիտնականները կրկին սխալ են հաշվարկել: 15 տարի առաջ, երբ Ապոֆիսը դեռ նոր էր հայտնվել հորիզոնում, գիտնականները կանխատեսում էին անխուսափելի վերջն արդեն 2029 թվականին: Բայց հետո թե երկնաքարի թռիչքի տրամագիծը փոխվեց, թե հաշվարկները փոխվեցին և մարդկությանը տվեցին ևս 30 տարի գոյություն ունենալու հնարավորություն:
Ուժով երկնաքարը կանգնեցնելը առայժմ անհնար է: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս միայն թուլանալ և հետևել, թե ինչպես է 50 միլիոն տոննա կշռող չար եգիպտական աստվածը գալիս դեպի Երկիր, որպեսզի 2068-ին պայթեցնի այն: Սպասենք կես դար և ինքներս կտեսնենք: