fbpx

5 բան, որ մենք պետք է սովորենք երեխաներից

Զարմանալի է,  որքան բան են մեզ սովորեցնում մեր փոքրիկ երեխաները։ Եթե ուշադրությամբ հետևենք նրանց, ապա կարող ենք շատ կարևոր դասեր քաղել, որոնք կօգնեն մեր կյանքն ավելի լավը դարձնել։

 

1. Սիրել առանց նախապայմանների

Նրանց համար կարևոր չէ , թե  որքան աշխատավարձ է ստանում հայրիկը, որքան գեղեցիկ ու խնամված է մայրիկը։ Երեխաները չունեն նախապայմաններ սիրո հարցում, նրանք ուղղակի սիրում են, առանց  «եթե»֊ների  ու «բայց»֊երի։

2. Ներելու կարողություն

Միայն պատկերացրեք,  թե ինչքան կհեշտանար մեր կյանքը, եթե մենք էլ կարողանայինք այնքան արագ մոռանալ վիրավորանքն ու ցավը, որքան մի քանի րոպե առաջ անկյուն կանգնած պատժված երեխան ։

3. Երեխաներն ապրում են կյանքը հեց հիմա և այստեղ

Նրանք կարողանում են ժպտալ սրտանց,  զարմանալ անկեղծորեն,  և  ընդհանրապես, չեն թաքցնում իրենց ցանկություններն ու էմոցիաները։

4. Համառություն

Երեխաների մեծ մասը չափազանց համառ է, հատկանիշ, որն ունենալու դեպքում շատ մեծահասակներ մեծ հաջողությունների կհասնեին։

5. Ուրախանալ մանրուքներից

Այս կետը լավ հիշեք, որովհետև սա շատ կարևոր է, մտածեք ինքներդ՝ արդյո՞ք ձեր գնած թանկարժեք իրն է ձեզ ավելի շատ ուրախություն պարգևում, թե՞ սիրելի մարդկանց ժպիտը կամ ընթրիքը նրանց հետ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սաթեն Բդոյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag