Վերջիվերջո դու հանգում ես, թվում է թե, անհավանական արդյունքի: Դու գիտակցում ես, որ ուժ ես՝ այն ուժը, որ քո մարմնին հնարավորություն է տալիս ապրել, իսկ քո գիտակցությանը՝ երազներ տեսնել:
Չլինեիր դու, այդ ուժը, մարմինն ուղակի կտապալվեր գետնին: Չլինեիր դու, ամբողջ քո երազները կդառնային ոչինչ: Ո՞վ ես դու իրականում: Ուժ, որի անունն է կյանք: Եվ եթե ուշադիր նայել յուրաքանչյուր մարդու աչքերի մեջ, այնտեղ կարելի է նկատել այդ նույն ինքնագիտակցումը, նրա հայացքում տեսնել կյանքի դրսևորումը: Կյանքը՝ մարմինը չէ, գիտակցությունը չէ և հոգին չէ: Դա ուժ է: Շնորհիվ այդ ուժի նորածինը դառնում է փոքրիկ, դեռահաս և հասուն մարդ, վերարտադրում է իրեն և ծերանում: Երբ կյանքը լքում է մարմինը, մարմինը քայքայվում է՝ վերածվելով փոշու։
Մենք՝ կյանք ենք, որը թափանցում է մարմնի, գիտակցության և հոգու մեջ: Երբ գիտակցում ես դա՝ ոչ տրամաբանությամբ, ոչ գիտակցությամբ, այլ շնորհիվ հենց կյանքի զգացողությամբ՝ գիտակցում ես նաև այն, որ դու ուժ ես, որը ստիպում է ծաղկի թերթերին բացվել և փակվել, կոլիբրիին՝ թռչել ծաղկե ծաղիկ: Դու գիտակցում ես, որ դու յուրաքանչյուր ծառի, կենդանու, յուրաքանչյուր խոտի և քարի մեջ ես: Դու այն ուժն ես, որն ուղորդում է քամուն և շնչում է քո մարմնի բջիջներում: Ամբողջ Տիեզերքը՝ կենդանի արարած է, որը շարժվում է այս ուժով, որն էլ հենց դու ես: Դու՝ ինքը, Կյանքն ես:
Միգել Ռուիս «Սիրո վարպետությունը»