fbpx

2019 թվական՝ Դեղին Խոզի տարի։ Ի՞նչ հագուստով դիմավորել և ի՞նչ պատրաստել, որպեսզի ստանաք խոզուկի հավանությունը և գրավեք հաջողությունը

2018թ. վերջին հաշված ժամեր են մնացել։ Մի փոքր էլ և իշխանության ղեկը Դեղին Շնից կանցնի ուրախ և անհոգ Դեղին Խոզին։ Եվ իհարկե, եթե դուք ցանկանում եք, որպեսզի գալիք տարին լինի հաջողակ և Ձեր կյանք բերի միայն ուրախություն և երջանկություն, ապա անհրաժեշտ է այն ճիշտ դիմավորել։ Առաջարկում ենք Ձեզ իմանալ, թե ի՞նչ հագնել Նոր Տարվա գիշերը, նաև ինչ կերակրատեսակներով ստանալ խոզուկի հավանությունը։

Ի՞նչ հագուստով դիմավորել

Գալիք տարվա խորհրդանիշներ են դեղինը և ոսկեգույնը։ Այնպես որ անպայման օգտագործեք դրանք Ձեր հագուստի մեջ։ Կանանց խորհուրդ է տրվում հագնել պերճ կիսաշրջազգեստ կամ շրջազգեստ։ Դա կգրավի հաջողությանը ամբողջ տարվա համար։ Իսկ ահա այն կանանց, որոնք գերադասում են ավելի զուսպ հագուստ՝ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել բաց տաբատներին և փոքրիկ սև շրջազգեստներին։ Նաև տարին կարելի է դիմավորել դասական սև-սպիտակ հագուստով։ Բայց չմոռանաք հագուստը զարդարել ոսկեգույն և դեղին աքսեսուարներով։ Դա կգրավի հաջողությունը, նաև հարստությունը։

Անկախ կարծրատիպերից, հիշեք, որ Ձեր կերպարը պետք է կոկիկ լինի։ Որովհետև Դեղին Խոզը շատ է սիրում կոկիկ հագուստներ։ Նոր Տարին դիմավորել տնային կամ սպորտային հագուստով՝ լավ միտք չէ։ Գտեք Ձեզ համար հարմարավետ և գեղեցիկ հագուստ։

Ինչո՞վ կերակրել

Դեղին խոզուկն ուղղակի շատ է սիրում համեղ ուտել։ Կերակրատեսակները պետք է շատ լինեն։ Բայց զգույշ եղեք։ Խուսափեք խոզի մսով պատրաստված կերակուրներից։ Փոխարինեք այն այլ մսով։ Գառի, հավի, հորթի կամ բադի միսը իդեալական կհամապատասխանեն որպես հիմնական կերակրատեսակ։ Ուզո՞ւմ եք գրավեք հարստություն՝ չմոռանաք զարդարել կերակուրները կանաչեղենով և բանջարեղենով։

Խոզուկին կարելի է կերակրել նաև աղցաններով։ Լավագույն տարբերակները՝ թեթև, առանց մայոնեզի աղցաններն են։

Նաև ուշադրություն դարձրեք ձկնային կերակուրներին և խավիարին։ Իսկ ահա երշիկեղենից ավելի լավ է հրաժարվել։ Փոխարինեք դրանք այլ նախուտեստներով։ Օրինակ պանրի տեսականիով։ Չմոռանաք զարդարել կանաչեղենով։

Նաև չմոռանաք այն մասին, որ Դեղին Խոզը շատ է սիրում քաղցրեղեն։ Որպես աղանդեր լավագույնս կհամապատասխանեն այն քաղցրեղենները, որոնք պատրաստել եք ինքներդ։ Իհարկե պատրաստելուց էլ՝ պետք է պատրաստել հաճույքով։ Դա կօգնի Ձեր կյանք գրավել առատություն և հարստություն։

Ձեզ կհաջողվի ստանալ խոզուկի  հավանությունը՝ եթե սեղանին լինեն գույնզգույն կոկտեյլներ։ Դրանք կարող են լինել նաև ոչ ալկոհոլային։ Իսկ ալկոհոլային խմիչքներ ընտրեք որակյալն ու թանկարժեքը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2019 թվական՝ Դեղին Խոզի տարի։ Ի՞նչ հագուստով դիմավորել և ի՞նչ պատրաստել, որպեսզի ստանաք խոզուկի հավանությունը և գրավեք հաջողությունը
Գույների հոգեբանություն. տարբեր գույներն ինչպե՞ս են ազդում օնլայն-գնորդների պահվածքի վրա