Տեսանյութը, որում ցույց է տրվում Google-ի Gmail էլեկտրոնային փոստի փոփոխություններն ու նորամուծությունները ժամանակից շուտ, պատահմամբ հայտնվել է Youtube-ում: Ամենայն հավանականությամբ փոստից օգտվողներին սպասվում է նոր ինտերֆեյս և նոր հնարավորություններ:
Իհարկե Google-ը արագ հեռացրեց Youtube-ում ժամանակից շուտ հայտնված տեսանյութը, սակայն օգտվողները հասցրել են պատճենել և նորից տեղադրել այն: Ավելի ուշ կորպորացիայի ներկայացուցիչները հաստատեցին, որ տեսանյութը կեղծիք չէ և իրոք շուտով Gmail-ի օգտվողներին սպասվում է ռեդիզայն.