fbpx

10 հետաքրքիր փաստ Ալ Պաչինոյի մասին

Շատերն են սիրում այս անչափ տաղանդավոր դերասանին, շատերի համար նա վաղուց արդեն կուռք է։ Ներկայացնում ենք Ալ Պաչինոյի մասին մի քանի հետաքրքիր փաստ։

1. Փոքր տարիքում Ալ Պաչինոն շատ զգայուն երեխա է եղել, և նրան մինչև 7 տարեկանը թույլ չէին տալիս մենակ փողոց դուրս գալ:

2. Ալ Պաչինոյի տատիկն ու պապիկը արմատներով Սիցիլիայի Կարլեոնե քաղաքից էին, որտեղից էր նաև Ալ Պաչինոյի մարմնավորած հայտնի կնքահայրը:

3. Դերասանի ամբողջական անունն է Ալֆրեդո Ջեմս Պաչինո: 

4. «Կնքահայրը» ֆիլմում գլխավոր դերը նա ստացել է շրջանցելով այնպիսի դերասանների, ինչպիսիք էին Ջեք Նիկոլսոնն ու Ուորեն Բիթին:

5. 80-ականներին դերասանն ուժեղ ճգնաժամ էր ապրում, անգործությունը հանգեցրել էր դեպրեսիայի և ալկոհոլիզմի: Շատերն արդեն կարծում էին, որ նա այլևս չի երևա էկրանին, սակայն Ալ Պաչինոն վերադարձավ «Սիրո ծով» ֆիլմի միջոցով:

6. Նախքան դերասանական կարիերան Ալ Պաչինոն խոհարար էր աշխատում ԱՄՆ-ի իտալական ռեստորաններից մեկում:

7. Ալ Պաչինոն իր ծնողների միակ երեխան է եղել:

8. Դերասանի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա ընդամենը 2 տարեկան էր:

9. 21 տարեկանում Ալ Պաչինոյին ձերբակալում են ավտոմեքենայում զենք պահելու համար, ինչպես պարզվում է հետո դա ֆիլմի համար նախատեսված ռեկվիզիտ էր և դերասանին ազատ են արձակում:

10. 1997թ.-ին բրիտանական «Empire» ամսագիրը Ալ Պաչինոյին 4-րդ տեղն է շնորհում բոլոր ժամանակների ամենահանճարեղ 100 դերասանների ցուցակում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag