fbpx

Ո՞ր գույնը երջանկություն կբերի Կենդանակերպի ամեն մի նշանին

Աստղաբանները պնդում են, որ աստղերը ազդում են բոլոր մարդկանց անձի և բնավորության վրա: Իմանալով մարդու Կենդանակերպի նշանը, կարելի է վերլուծել մարդու բնավորության որոշ առավելություններ և թերություններ:

Զարմանալին այն է, թե երբեմն որքան ճշգրիտ կարող են լինել այդ բնութագրերը: Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան բացի թալիսմանից, ունի նաև սեփական «երջանիկ» գույնը:

Եթե դուք որևէ կարևոր բան եք պլանավորում, եթե ցանկանում եք, որպեսզի օրը հաջող դասավորվի, կրեք այն գույնի հագուստ, որն ամենից լավն է համապատասխանում Ձեր նշանին:

Մեզանից շատերը բնազդաբար զգում են այդ գույները: Ահա այն գույները, որ երջանկություն կբերեն:

Խոյ

Կարմիրը հրաշալի կընդգծի այս նշանի ներկայացուցիչներին: Ձեզ կսազի կարմիրի բոլոր երանգները: Հին ժամանակներից այս գույնը կապվում է ակտիվության, էներգիայի, տղամարդկության և ուժի հետ:

Ցուլ

Ձեզ համար լավագույն գույնը՝ կապույտն է: Այս գույնը, որը կբերի խաղաղություն և վստահություն: Դուք նաև կարող եք կրել վարդագույն՝ կարմիրի և սպիտակի խառնուրդ, ինչը ցույց է տալիս հարմարավետության ձգտում:

Երկվորյակներ

Երկվորյակների լավագույն գունը՝ դեղինն է, որովհետև նա էներգիայով լեցուն է և խորհրդանշում է անընդհատ շարժում: Այս գույնը խթանում է ուժն ու ստեղծագործական ակտիվությունը: Դուք նաև կարող եք կրել կանաչ, որը ամրացնում է առողջությունը, ինքնահարգանքը և համառությունը:

Խեցգետին

Խեցգետինների հիմնական գույներն են՝ արծաթագույնն ու մոխրագույնը: Դրանք կապված են հանգստության և լուսնի հետ, հանգստացնում են Խեցգետինների արագ փոփոխվող էմոցիաները: Դուք նաև կարող եք կրել նարնջագույն՝ լավատեսական գույն, որը բարձրացնում է ոգին:

Առյուծ

 

Ոսկեգույնը առաջ է բերում բարգավաճման և գեղեցկության զգացումներ, նաև բնութագրում է Առյուծների առատաձեռնությունը: Նաև Ձեզ կսազի սպիտակը, որը կամրացնի Ձեր էմոցիաները:

Կույս

Կույսերին կհամապատասխանի կանաչը և շագանակագույնը: Ազնվազարմ շագանակագույնը բոլորից շատն է համապատասխանում Կույսերին՝ շնորհիվ ռացիոնալ մտածելակերպի, նաև հողի և շնորհների հետ կապի:

Կանաչի երանգները խթանում են միտքը և բարգավաճման նշաններ են համարվում:

Կշեռք

Կշեռքները գերադասում են պաստելային գույներ, գլխավոր առմամբ՝ կապույտ, կանաչ և երկնագույն: Կապույտը այս նշանի ներկայացուցիչների համար՝ հիմնական գույնն է, որն օգնում է հավասարակշռություն և ներդաշնակություն գտնել ինքն իր հետ:

Կարիճ

Կարիճների վիճահարույց բնավորությանը հրաշալի համապատասխանում է մանուշակագույնը և կարմիրի բոլոր մուգ գույները: Այն կապված է ուժի և նրանց գաղտնիքների հետ, որոնք ծնվել են այդ ժամանակահատվածում: Սևը նույնպես իդեալական է համապատասխանում Կարիճներին։

Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցիչները պետք է ընտրություն կատարեն մանուշակագույնի խորը երանգների մեջ: Դրանք կապված են ամբիցիաների դրսևորման, իշխանության և ճոխության հետ:

Դա կապույտի և կարմիրի համադրությունն է, որը համատեղում է երկու գույներն այնպես, ինչպես հակադրությունները համադրվում են Աղեղնավորի բնավորության մեջ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների կայուն բնավորությունը համապատասխանում է շագանակագույնին, որովհետև այն մարմնավորում է արմրություն և կայունություն:

Այս Կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին սկզբունքորեն կհամապատասխանեն ավելի մուգ գույները, որովհետև դրանք կապված են զսպվածության հետ, ինչը շատ բնորոշ է Այծեղջյուրներին

Ջրհոս

Ջրհոսներին ավելի շատ կսազեն փափուկ երանգները, հիմնականում կապույտի և կանաչի: Ջրհոսի հիմնական որակը՝ գիտելիքների ձգտումն է:

Այս երանգները օգնում են նրանց հավաքվել մտքերով: Այս Կենդանակերպի ներկայացուցիչների մյուս համապատասխան գույնը՝ արծաթագույնն է:

Ձկներ

Մանուշակագույնի երանգները առավել համապատասխան են այս նշանին: Դրանք կապված են փոփոխությունների և աղավաղումների հետ՝ մարմնավորելով Ձկների ունակությունը, հասկանալ ուրիշների զգացմունքներն ու էմոցիաները, իսկ երբեմն նույնիսկ նրանց էքստրասենսոր ունակությունները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ո՞ր գույնը երջանկություն կբերի Կենդանակերպի ամեն մի նշանին
Ճանապարհային երթևեկության կանոնների իմացության ԹԵՍՏ