fbpx

Ի ՞նչ անօդաչուներ են պտտվում Ստեփանակերտի երկնքում

Ստեփանակերտի երկնքում արդեն երեք օր է պտտվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք նկարահանումներ են կատարում ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչ Վահան Ստեփանյանը, սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված՝ նրանք մեծ անձնակազմով գտնվում են Ստեփանակերտում, որտեղից ամենօրյա հեռարձակում են կազմակերպում «Արմենիա» հեռուստաընկերության համար: «Ստեփանակերտի գեղեցիկ համայնապատկերը և տիրող առօրյան լսարանին ներկայացնելու համար, մենք պարբերաբար նկարահանումներ ենք կատարում նաև երկնքից՝ անօդաչու թռչող սարքերով, որպեսզի ավելի ամբողջական ներկայացնենք Ստեփանակերտի հմայքը»,- ասել է Վ. Ստեփանյանը:

Ի դեպ, այդ սարքերից կատարված լուսանկարներից մի քանիսին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի ՞նչ անօդաչուներ են պտտվում Ստեփանակերտի երկնքում
Թեստ. Որքա՞ն մաքուր է Ձեր կարման