fbpx

Հայաստանին սիրահարվածը կամ հոգով սրտով հայ մեր ռուս եղբայրը

Google plus սոցիալական ցանցում պատահաբար ծանոթացա մի հրաշալի մարդու՝ Վիկտոր Կոնոպլյովի հետ, որը Google Plus-ում ներկայացել էր որպես Արամ Կանեփյան: Մի մարդ, որի հետ շփումը այնքան թեթև և հաճելի ստացվեց: Մարդ, որը կարճատև զրույցի ընթացքում հարազատ հոգի թվաց: Հետո երբ ես նայեցի նրա պրոֆիլը՝ ինձ ապշեցրեց նրա սերը Հայաստանի հանդեպ, որը արտահայտվում էր նրա Հայաստանին և Արցախին նվիրված բանաստեղծություններով, բանաստեղծություններ, որոնք ստիպեցին ինձ լինելով հասուն տղամարդ՝ փշաքաղվել և արտասվել: Չեք պատկերացնում թե ինչքան ինձ հուզեցին և ոգևորեցին նրա բանաստեղծությունները: Կցանկանաի որ շատ ու շատ հայեր օրինակ վերցնեին այս մարդուց, թե ինչպես է պետք սիրել Հայաստանը:

Երբ ես շնորհակալություն հայտնեցի նրան իմ Հայրենիքի հանդեպ տածած սիրո համար, նա ինձ պատասխանեց, որ իր սերը Հայաստանին փոխադարձ է: Եվ ես հարազատություն զգացի այս մարդու մեջ և նրա շնորհիվ փաստացիորեն հասկացա ինչ ասել է ռուսը մեր եղբայրն է:

Վիկտորը ապրում է Ռուսաստանում Նիժնի Նովգորոդ քաղաքում, նա սոցցանցում բացի վերոհիշյալ քաղաքից, որպես իր բնակության վայր նշել է նաև Ստեփանակերտը և Երևանը:

Վիկտորը պատմում է, որ գրականությամբ և ժուրնալիստիկայով հետաքրքրվում է դպրոցական տարիներից: Բազմակի անգամ տպագրվել է տարբեր ԶԼՄ-ներում: Նրա “Սիրո վիճակ” ( “Состояния любви”) բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 2002թ.: 2006թ. արժանացել է “Ռուսաստանի ոսկե փետուր”  (“Золотое перо Руси”) գրական մրցանակին: Նրա մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ սեղմելով →ԱՅՍՏԵՂ:

Նա պատմում է որ 2002թ.  “Среда обитания” ինտերնետ-պոյեկտի մեկնարկով սկսեց նրա հասարակական ծառայությունը հանուն ռուս-հայկական հարաբերությունների: 2010թ. նրա մոտ մի նոր պրոյեկտի գաղափար է առաջանում, և այսպիսով ծնվում է  “Нижегородские армяне” պրոյեկտը, իսկ հետո ևս մեկը  “Армяне в мире”. 2010թ. նրան շնորհվում է ՀՀ Սփյուռքի նախարարության գովասանագիր ռուս-հայկական բարեկամության ամրապնդման համար:

Եթե փորձել նրան նկարագրել մեկ նախադասությամբ, որը շատ դժվար կլինի, կարելի է նշել. Ռուս, Հայ ազգի եղբայր, հոգով և սրտով իսկական հայ և վերջապես շատ հարազատ հոգի: Այս հրաշալի մարդու մասին կարելի է երկար խոսել: Սակայն կարծում եմ նրա և նրա Հայաստանի սիրո մասին, էլ ավելի շատ բան կարող են ասել իր իսկ բանաստեղծությունները: Վայելե՛ք և ճանաչեք մեր եղբորը.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայաստանին սիրահարվածը կամ հոգով սրտով հայ մեր ռուս եղբայրը
Թեստ. Անձի ո՞ր էմոցիոնալ տիպին եք պատկանում