fbpx

Ինչու՞ էին թանկարժեք «Ռոլս Ռոյս» մեքենաները Հնդկաստանում օգտագործվում որպես աղբահավաքման մեքենաներ

1920թ.-ին հնդիկ մահարաջա (թագավոր) Ջայ Սինգը զբոսնում էր Լոնդոնի փողոցներով, եւ չնայած մահարանջա լինելուն, նա հագել էր հասարակ հագուստներ:

«Ռոլս Ռոյս»-ի ցուցասրահի մոտով անցնելիս մահարաջան որոշեց ներս մտնել` հարցնելու շքեղ մեքենաների գները: Քանի որ նա չէր կրում արքունական հագուստներ, աշխատողը չճանաչեց նրան, այլ մտածեց, որ աղքատ հնդիկ է, ծաղրեց նրան եւ դուրս շպրտեց: Միջադեպը խիստ զայրացրեց մահարաջային, նա վերադարձավ հյուրանոց եւ աշխատողներին կարգադրեց, որ ցուցասրահի աշխատակազմին տեղեկացնեն, որ Մահարաջան ցանկանում է Ռոլս Ռոյս մեքենաներ գնել: Երբ նա վերադարձավ ցուցասրահ արքունական հագուստներով, նրան դիմավորեցին կարմիր գորգով եւ առանձնակի ուշադրությամբ: Նա գնեց 6 թանկարժեք մեքենա, եւ երբ մեքենաները հասան Հնդկաստան, Սինգը քաղաքապետարանին կարգադրեց շքեղ մեքենաները օգտագործել աղբահավաքման նպատակով:

Մահարաջայի այս քայլը մեծապես ազդեց «Ռոլս Ռոյս»  մեքենայի վարկանիշի վրա:

Մարդիկ, ովքեր հպարտորեն էին քշում այս շքեղ մեքենաները, հիմա արդեն ամաչում էին վարել այն՝ իմանալով, որ Հնդկաստանում նույն մեքենան ծառայում է, որպես աղբահավաքող: Սա մեծ հարված էր ընկերության համար:

«Ռոլս Ռոյս» -ի աշխատակիցները վերջապես հասկացան իրենց սխալը եւ հեռագիր ուղարկեցին Մահարաջային՝ հայցելով նրա ներողամտությունը կատարվածի համար, եւ Մահարաջային առաջարկեցին 6 անվճար մեքենա: Մահարաջան ընդունեց այս ժեստը եւ կարգադրեց դադարեցնել մեքենաների օգտագործումը աղբահավաքման նպատակով:

Երբեք մի դատեք գրքի մասին` նայելով  կազմին:

Հրապարակման ներկայացրեց՝ Մարիանա Կնյազյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչու՞ էին թանկարժեք «Ռոլս Ռոյս» մեքենաները Հնդկաստանում օգտագործվում որպես աղբահավաքման մեքենաներ
Կա առնվազն 10 բան, որ չես գնի փողով