fbpx

Ինչպես է Կենդանակերպի նշանն ազդում ձեր սիրային հարաբերությունների վրա

Եկեք տեսնենք ինչ կապ կա Կենդանակերպի նշանի և սիրային հարաբերությունների միջև։

Խոյ

Խոյը հավակնոտ, հաճախ՝ ագրեսիվ և նպատակասլաց մարդ է: Նրանք պատրաստ են ռիսկի գնալ՝ ապացուցելու համար, թե ինչ զիլ են և ինչպես են սիրում ձեզ: Դրա հակառակ կողմը անվողջախոհությունն է։

Նրանք միշտ պատրաստ են ռիսկի դիմել՝ հանուն ինչ-որ նոր բան փորձելու: Ուստի չարժե նրանցից հավատարմություն պահանջել: Նրանք նաև դժվարությամբ են խոստովանում իրենց սխալները, և գրեթե երբեք ներողություն չեն խնդրում: Այդ իսկ պատճառով նրանց հետ դժվար է:

Ցուլ

Ցլերը համառ են, հաճախ սա նշանակում է, որ կարող են ձեզ համար «մայրիկ» դառնալ: Նրանք կրքոտ և հուսալի զուգընկերներ են: Երբեմն նրանք կարող են սարսափելի ծույլ լինել, ուստի նրանց պետք է հաճախ մոտիվացնել:

Երկվորյակներ

Այս նշանը երկվություն է ենթադրում, ուստի երկվորյակներն ավելի հաճախ երկու անհատականություն են մեկ մարդու մեջ: Նոր բան սովորելու եռանդը՝ նրանց հրաշալի սիրեկան է դարձնում: Երկվորյակներն ապրում են սրտակից զրույցների և հասարակական գործունեության համար, ուստի պատրաստ եղեք նրան, որ սիրախաղը նրանց համար ոչ մի բան չի նշանակում: Բայց եթե դուք պատրաստ լինեք դա հանդուրժել, կարող եք հավանաբար անկողնում լավ բոնուս ստանալ:

Խեցգետին

Խեցգետինները զգացմունքային և հանդարտ մարդիկ են: Նրանց հետ թեժ գիշեր ունենալու համար, ստիպված եք գործի դնել մոմերով ռոմանտիկ ընթիքները, գրկախառնությունները: Այնպես որ, եթե դուք նախընտրում ենք անսպասելիություն և անակնկալներ, ավելի լավ է ուրիշ զուգընկեր գտնեք: Մյուս կողմից՝ նրանք կյանքի լավ ընկերներն են: Նրանք չեն կարողանում մարդկանց սիրտը կոտրել: Խեցգետնի համար խաղաղությունն ու ներդաշնակությունը մեծ նշանակություն ունեն, անգամ ավելին, քան սեքսը:

Առյուծ

Առյուծները ուշադրություն և հարգանք են պահանջում: Այնպես որ, մինչև նրան որևէ բան առաջարկելը, վստահ եղեք, որ գլխավորը նա է լինելու: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում գտնվել:

Կույս

Լինելով չափազանց դիտողունակ և պեդանտ, կույսը միշտ էլ կարող է գտնել, թե ինչին պետք է կպչել: Նրա հետ սեքսն այնքանով է լավ, որ նա կարող է իր զուգընկերոջ համար անել ամեն ինչ: Բայց նույնն էլ պահանջելու է:

Կույսը հակված է անալիտիկ մտածողության: Նա նաև անշահախնդիր է, նրան հաստատ կարելի է ինչ-որ հարցով դիմել: Մյուս կողմից՝ նրանք ավելի շատ են հակված ընկնել ուրիշի ազդեցության տակ: Ուստի կույսի իդեալական ամուսինը պետք է լինի ամուր և պրագմատիկ մարդը:

Կշեռք

Աստղակերպի ամենահավասարակշռված նշանն է: Կշեռքների անվճռական բնավարությունը բերում է նրան, որ նրանք մշտապես մտածում են՝ արդյոք ճիշտ են վարվում: Նրանք ցրված են և մտախոհ: Կշեռքներն ուշադիր են մանրուքների նկատմամբ և դրանցից անսպասելի եզրահանգումներ են անում: Այդ իսկ պատճառով եթե նա ձեզնից պահանջում է փոխել սանրվածքը, և դուք դրան խոշոր հաշվով դեմ չեք, մի ձգեք:

Ցավոք, Կշեռքներն ընդհանրապես չեն կարողանում սիրահետել: Նրանք կարող են մոռանալ ձեզ ծաղիկներ նվիրել կամ անակնկալներ անել: Կշեռքների հետ կյանքը այնքան էլ հաճելի չէ. երբեք չես կարող իմանալ, կկարաղանա՞ն նրանք ապահովել ընտանիքին: Ռոմանտիկները ծանր փորձություն են ռացիոնալ մտածող մարդկանց համար:

Կարիճ

Մի նեղացեք, սակայն կարիճները դժվար զուգընկներ են: Նրանք խանդոտ են, սեփականտեր, կասկածամիտ և հակված են ուրիշներին մանիպուլացնելու: Այս պատճառով է, որ նրանք հիմնականում միայնակ են: Քչերը կարող են նրանց նույն հարկի տակ հանդուրժել: Բայց նրանք հաջողակ են բիզնեսում՝ ինքնուրույն են, անկախ, ինքնասվստահ: Նրանց մասին հսաճախ ասում են, որ ամուսնացած են իրենց գործի հետ:

Աղեղնավոր

Գրավիչ և հարաբերություններում պարզ մարդիկ են: Նրանք առավոտյան ձեզ հաստատ կասեն, որ ձեր բերանից տհաճ հոտ է գալիս: Մյուս կողմից՝ նրանք քննադատաբար են մոտենում նաև իրենց: Եթե ձեր կինը աղեղանավոր է, պատրաստ եղեք, որ նրա դիմահարդարումը կարող է մի քանի ժամ տևել:

Իրենց բռնկուն բնույթի պատճառով աղեղնավորները փորձառու և ուշադիր զուգընկերների են նախընտրում: Նրանք նաև ուշադիր են իրենց սոցիալական հարբերությունների հարցում. «ավելի լավ է մենակ, քան ում հետ պատահի»,- սա հենց նրանց համար է:

Նրանք իսկապես փորձում են իրենց զուգընկերներին առավելագունս լավ ճանաչել: Հարաբերություն կառուցելը նրանց համար տուն կառուցելու նման է:

Այծեղջուր

Երբ խոսքը վերաբերում է հարաբերություններին, այծեղջուրները կայուն են, հավատարիմ, գիտեն, ինչ են ուզում: Դա կարող է հուսադրող հնչել, բայց պետք է նաև հաշվի առնել այն, որ այծեղջուրներից դժվար է անմիջականություն ու անկնկալներ սպասել:

Այծեղջուրները համբերատար են, նրանց վրա կարելի է հույս դնել և նրանք ստեղծում են երկարատև, կայուն հարաբերություններ: Ցավոք, նրանք երբեմն կառչում են նաև նրանցից, ովքեր վաղուց կորցրել են հետաքրքությունը այծեղջուրների նկատմամբ:

Այծեղջուրները նաև տանել չեն կարողանում խոցելի լինել: Նրանցից հեռանալու միակ միջոցը հարաբերություններում լուրջ ճգնաժամ առաջացնելն է: Նրանցից արագ և հեշտ հնարավոր չէ ազատվել:

Ջրհոս

Ջրհոսները երևակայության և արկածների մարդիկ են: Նրանց ոչ ավանդական և ստեղծագործ բնույթը նրանց ուրախ և հաճելի զուգընկեր է դարձնում, որոնք սիրում են սեքսով զբաղվել ոչ ավանդական վայրերում:

Քանի որ ջրհոսները ինքնաբավ են, նրանք հարաբերություններին վերաբերվում են այնպես, ինչպես ընկերությանը: Նրանցից հնարավոր չէ անվերապահ հավատարամություն ակնկալել: Մյուս կողմից էլ՝ նրանց հետ ապրելը հեշտ ու հարմար է: Միայն եթե դուք պատրաստ եք սեքսուլ էքսպերիմենտների:

Ձկներ

Ձկները շատ զգայուն ու նվիրված մարդիկ են: Ցավոք, հեշտ է նրանց խղճալը: Ուստի շատ հնարավոր է, որ դուք հարաբերությունները նրանց հետ պահպանեք ոչ թե նրա համար, որ սիրահարված եք, այլ որովհետև «ցավում եք նրան լքել», որովհետև նա «շատ լավ մարդ է»:

Ձկները կգնան ամեն ինչի՝ իրենց զուգընկերոջը երջանիկ դարձնելու համար: Այնպես որ կարող եք չքաշվել՝ ամեն գիշեր նրանցից սեքս խնդրելով: Մյուս կողմից նրանք սիրում են դաստիարակել, այդ պատճառով նրանց բարոյախոսությունը կարող է ձանձրացնել:

Եթե ուզում եք խզել նրանց հետ հարաբերությունը, ստիպված եք փոխել հեռախոսահամարն ու տան հասցեն, նրանցից ազատվելը հեշտ չէ: Բայց ամեն անգամ նրանց հանդիպելուց դուք խղճալու եք նրանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպես է Կենդանակերպի նշանն ազդում ձեր սիրային հարաբերությունների վրա
18 խորամանկություններ, որոնք տեսնելով կասեք. «Հանճարեղ է»