Աստղաբանները պնդում են, որ, կախված Կենդանակերպի նշանից, կանայք լինում են լավ կամ վատ հարսնացուներ:
Ահա ամուսնու համար լավագույն 3 կանայք՝ ըստ հորոսկոպի նշանի:
Խեցգետին
Խեցգետին կանայք չափազանց էմոցիոնալ, ռոմանտիկ և հուզական մարդիկ են: Նրանք սիրում են լինել հարաբերությունների մեջ, կիսվել իրենց զգացմունքներով, երջանկացնել զուգընկերոջն ու լինել երջանիկ
Խոյ
Խոյերի մասին խոսելիս առաջինը, որ պետք է նշել, նրանց հավատարմությունն է: Խոյերը եթե սիրում են մեկին, ապա կյանքում էլ երբեք չեն կարողանում սիրել մեկ ուրիշին: Այդ է պատճառը, որ Խոյ կանայք երբեք չեն դավաճանում: Իսկ նրանց հոգատարության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է:
Այծեղջյուր
Ազատամիտ մարդիկ միգուցե Այծեղջյուր կանանց «հետամնաց» անվանեն, սակայն, անկախ անգամ այդ հանգամանքից, Այծեղջյուրները շարունակում են հավատարիմ մնալ ավանդույթներին. նրանց համար ընտանիքը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Բացի այդ՝ Այծեղջյուր կանայք երբեք առանց ծանր ու թեթև անելու որևէ որոշում չեն կայացնում: Արդեն երևի հասկացաք, որ նրանք միշտ սառը գլխով են դատում, ինչի շնորհիվ էլ երբեք սխալ քայլի չեն դիմում: