fbpx

«Եթե դու չկաս, ապա ես էլ չկամ»՝ երբեմն մանկական հեքիաթները շատ ավելի մեծ իմաստ են պարունակում, քան թվում է

Մի օր դու կհասունանաս այն աստիճան, որ կրկին կսկսես հեքիաթներ կարդալ։

Այդպես էր ամեն երեկո այս պարզկա ցուրտ աշնանը։ Եվ ամեն երեկո Ոզնուկն ու Արջուկը հավաքվում էին մերթ Ոզնուկի, մերթ Արջուկի տանը և զրուցում ինչ-որ բանի մասին։ Ահա և այսօր Ոզնուկն ասաց Արջուկին.

– Բայց որքան լավ է որ մենք կանք իրար համար։

Արջուկը գլխով արեց։

– Դու մի պահ պատկերացրու՝ ես չկամ, դու նստած ես միայնակ և ոչ մեկ չկա, որ նրա հետ զրուցես:

– Իսկ դու որտե՞ղ ես:

– Իսկ ես չկամ:

– Այդպես չի լինում, – ասաց Արջուկը:

– Ես էլ եմ այդպես կարծում, – ասաց Ոզնուկը: – Բայց հանկարծ՝ ես ընդհանրապես չկամ: Դու միայնակ ես: Ի՞նչ կանես:

– Կգամ քեզ մոտ։

-Ո՞ւր։

– Ինչպե՞ս որտեղ, քո տուն։ Կգամ և կասեմ. «Իսկ ինչո՞ւ դու չեկար Ոզնուկ», իսկ դու կասես…

– Այ հիմարիկ, ի՞նչ կասեմ, եթե ես չկամ։

– Եթե դու տանը չես, ապա գնացել ես իմ տուն։ Կվազեմ տուն։ Իսկ դու այնտեղ ես։ Եվ կսկսեմ…

– Ի՞նչ։

– Նախատել։

– Ինչի՞ համար։

– Ինչպե՞ս ինչի։ Նրա համար, որ չես արել այնպես, ինչպես պայմանավորվել ենք։

– Իսկ ինչպե՞ս ենք պայմանավորվել։

– Ես ի՞նչ իմանամ։ Բայց դու պետք է լինես կամ քո տանը կամ իմ տանը։

– Բայց ես ընդհանրապես չկամ։ Հասկանո՞ւմ ես։

– Այդ դեպքում դու գնացել ես ինչ-որ տեղ և դեռ չես վերադարձել։ Ես կվազեմ, տակնուվրա կանեմ ամբողջ անտառը և կգտնեմ քեզ։

– Դու ամեն տեղ փնտրել ես, – ասաց Ոզնուկը, – բայց չես գտել ինձ։

– Կվազեմ հարևան անտառ։

– Այնտեղ էլ չկամ։

– Ամբողջ տունը իրար կխառնեմ և կգտնեմ քեզ:

– Չկամ ես, ոչ մի տեղ չկամ:

– Այդ դեպքում, այդ դեպքում… այդ դեպքում վազելով կգնամ դաշտ, – ասաց արջուկը, – և կբղավեմ. «Ոզնոոոո՜ւկ» և դու կլսես և կբղավես. «Արջո՜ւկ»: Ահա այդպես:

– Ոչ, – ասաց ոզնին, – ես ոչ մի կաթիլ չկամ: Հասկանո՞ւմ ես:

– Ի՞նչ ես ինձանից ուզում, բարկացավ Արջուկը, – եթե դու չկաս, ապա ես էլ չկամ: Հասկացա՞ր….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.67 из 5 )
MediaMag
«Եթե դու չկաս, ապա ես էլ չկամ»՝ երբեմն մանկական հեքիաթները շատ ավելի մեծ իմաստ են պարունակում, քան թվում է
Թեստ. որքա՞ն լավ գիտեք պետությունների դրոշները