Կանայք սիրում են մի փոքր «վնասակարություն» անել և խաղալ ուժեղ սեռի նյարդերի հետ։ Եկեք պարզենք, թե կանանցից ո՞ր Կենդանակերպի նշաններն են ամենապահանջկոտները։ Դասավորվածությունը՝ ամենաթույլ աստիճանից մինչև ամենամեծը։
12.Այծեղջյուր
Նրանք միշտ ամեն ինչ վերահսկողության տակ են պահում և հաճախ շատ զուսպ են: Եթե նույնիսկ Այծեղջյուրների ներսում հույզերի փոթորիկ է, արտաքինից նրանք փորձում են ցույց չտալ: Այծեղջյուրը երազում է իսկական տղամարդու մասին և վախենում է սիրահարվել: Չափազանց զգուշավորությունը հաճախ հանգեցնում է սխալ տղամարդու ընտրության: Տղամարդը պետք է համբերությամբ զինվի և ջանա, որպեսզի հալեցնի զգուշավորության և զսպվածության սառցե պատը: Փոխարենը նա ստիպված չի լինի կասկածել նրա հավատարմության հարցում:
11.Ջրհոս
Նա կարող է հրաշալի ընկեր լինել տղամարդկանց համար, քանի որ հենց սկզբից հազվադեպ է նրանց մեջ պոտենցիալ ընտրյալի տեսնում: Այս կանայք շատ էմոցիոնալ և գրգռվող են, բայց արագորեն հանգստանում են: Նրանք վախենում են ծանր կրքերից, այդ պատճառով, եթե տղամարդը սկսում է խանդի տեսարաններ սարքել, ապա, հավանաբար, միայն մեկ արդյունքի կհասնի. նա կվախենա և կհեռանա:
10.Ձկներ
Ձկները չափազանց զգայուն և խոցելի են: Նման կանայք կարող են բազմաթիվ խնդիրներ հորինել իրենց համար, այդ պատճառով իրենց տղամարդուց իրենց հանդեպ զգացմունքների մշտական հավաստում կարող են պահանջել: Եթե դա չստանան, կասկածներով և ապրումներով կտանջեն ե՛ւ իրենց, ե՛ւ զուգընկերոջը:
9.Խոյ
Նա համառ է, եսասեր և անկախ: Խոյ կանայք սիրում են ղեկավարել տղամարդուն և տեսնել, թե ինչպես են իրենց աստվածացնում: Նրա կողքին գտնվելու իրավունքին արժանանալու համար տղամարդը ստիպված է կատարել նրա բազմաթիվ քմահաճույքները: Եվ նրա հետ վիճելն անօգուտ է, միևնույն է՝ նա կհասնի իր ուզածին: Բայց նույնիսկ կատարելով նրա բոլոր ցանկությունները, չես կարող նրա հավատարմությունն ակնկալել, քանի որ միշտ կարող է նոր տղամարդ հայտնվել, որը պատրաստ կլինի կատարել քմայած տիկնոջ բոլոր ցանկությունները:
8.Ցուլ
Ցուլի հետ տղամարդը պետք է դժվարին կյանքի պատրաստ լինի՝ լի դրամատիկ տեսարաններով, ճիչերով և սպասք կոտրելով: Նրան հաղթելու կամ ներողություն ստանալու հույս մի ունեցեք: Ամենաճիշտ մոտեցումը հաշտվելն է, խոստովանել, որ նա ճիշտ է, և սպասել, մինչև կրքերի հրաբուխը կհանդարտվի:
7.Երկվորյակներ
Նա հակված է անկայունության, կարող է հաճախ փոխել զուգընկերներին: Երկվորյակներն առանց խղճի խայթի կարող են սեթևեթել սիրելիի ընկերների հետ, սիրում են ազատություն: Տղամարդը կարող է նրան իր կողքին պահել, բայց միայն ընդունելով նրա խաղի կանոնները: Բացի այդ՝ նա ավելի շուտ կընտրի հաջող աշխատանքը, քան տնային տնտեսուհու կարիերան:
6.Խեցգետին
Նա չափազանց լալկան և նեղացկոտ է: Խեցգետինները նվիրված են, ամեն ինչի պատրաստ են հանուն սիրելիի, բայց եթե նույնը չեն ստանում, կարող են ինքնամփոփ դառնալ և դեպրեսիայի մեջ ընկնել: Ընդ որում՝ գոչյուններով և բուռն բացատրություններով ոչնչի չես հասնի, այստեղ միայն ծով քնքշությունը կաշխատի: Դա ստանալով՝ Խեցգետինը նուրբ ու քնքուշ կդառնա:
5.Առյուծ
Նա իշխող և պահանջկոտ է իր ընտրյալի հանդեպ: Առյուծն իրեն լավագույնն է համարում, այդ պատճառով նրա կողքին կարող է լինել մեկը, ով արժանի է նրան և բոլոր անհրաժեշտ հատկություններն ունի: Տղամարդու համար դժվար կլինի նվաճել նման կնոջը: Դա հնարավոր է անել միայն որևէ թանկարժեք նվեր մատուցելով եւ նրան համոզելով, որ նրան աստվածուհի եք համարում: Միաժամանակ, տղամարդը նրա աչքում պետք է առնական մնա:
4.Կույս
Նա նույնպես, ինչպես Առյուծը, հակված է ընտրյալին պահանջների մի ամբողջ ցանկ ներկայացնել, սակայն դա նրան չի խանգարի շփվել որեւէ անհաջողակի հետ, եթե Կույսը նրա մեջ որեւէ հետաքրքիր բան տեսնի: Կույսը հաճախ թեթեւամիտ է, սիրում է վիճաբանել, ամեն ինչին հակադրվել եւ բոլորին քննադատել:
3.Կշեռք
Նա միշտ վստահ է իր անկրկնելիության հարցում, սիրում է տղամարդու եւ աղմկոտ խմբի ուշադրության կենտրոնում լինել: Նրան ոչ միայն տղամարդիկ են հուզում, այլեւ նրանց հիացմունքը: Նրա ամբողջ կյանքը խաղ է, որը պետք է գնահատեն երկրպագուները: Կշեռք կանայք սիրում են շքեղություն, ատում են առօրյա տհաճ պարտավորությունները:
2.Կարիճ
Կարիճ կնոջ հետ ապրելը նման է պատերազմի. կա՛մ հաղթանակ, կա՛մ տանջալից պայքար եւ պարտություն: Ընդ որում՝ նրա հետ կարող է լինել միաժամանակ ե՛ւ լավ, ե՛ւ վատ: Կարիճ կնոջը պետք է շատ ուժեղ նյարդերով եւ հրեշտակային համբերությամբ տղամարդ: Նա կարող է երկար ժամանակ քնքուշ ձեւանալ, բայց շուտով նրա իրական էությունը, ամեն դեպքում, կարտահայտվի: Բացի այդ՝ Կարիճ կանայք սարսափելի խանդոտ են:
1.Աղեղնավոր
Նա տղամարդու բնավորություն ունի: Աղեղնավոր կանայք հազվադեպ են քնքշություն եւ հնազանդություն ցուցաբերում, փոխարենը սիրում են լինել տղամարդկանց աղմկոտ շրջապատում: Աղեղնավոր կինը սիրում է տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել, պատրաստ է նույնիսկ սիրելիի աչքի առջեւ սեթեւեթել նրանց հետ: Ընդ որում, տղամարդը ստիպված կլինի հաշտվել դրա հետ, քանի որ Աղեղնավորը տանել չի կարողանում խանդի տեսարաններ: Տղամարդը ստիպված կլինի մշտապես հետաքրքրել նրան, հակառակ դեպքում Աղեղնավորն ավելի հետաքրքիր տարբերակ կգտնի: