fbpx

6 պատճառ, թե ինչու խելացի մարդիկ չեն կարող երջանիկ լինել

Ինչո՞ւ է երջանկությունը՝ այդպիսի հազվադեպ հյուր շատ խելացի մարդկանց կյանքում…

Նկատե՞լ եք արդյոք Ձեր մտերիմների կամ ընկերների մեջ, որ իրապես խելացի և խորը մարդիկ որպես օրենք՝ դժբախտ են։

Նրանք կարող են ունենալ զուգընկեր, լինել ամուսնացած, ունենալ ընտանիք, լավ աշխատանք։ Բայց ինչ-որ բան ստիպում է նրանց իրենց միայնակ, դժբախտ և կորսված զգալ։ Դեռևս գրող Էռնեստ Հեմինգուեյն է ասել.

«Խելացի մարդկանց երջանկությունը՝ ամենահազվադեպ բանն է, որ ես երբևէ հանդիպել եմ»։

Կա 6 հիմնական պատճառ, թե ինչո՞ւ է երջանկությունը՝ այդպիսի հազվադեպ հյուր շատ խելացի մարդկանց կյանքում.

1. Նրանք անընդհատ ամեն ինչ վերլուծում են

Բարձր IQ գործակից ունեցող մարդիկ հակված են իրենց կյանքում և շուրջը տեղի ունեցող ամեն ինչի խորը և չափազանց վերլուծությանը։ Ժամանակի ընթացքում դա սպառում է նրանց, հատկապես, երբ մտորումները բերում են ոչ ոգեշնչող եզրահանգումների։

Դուք երբևէ լսե՞լ եք. «Տգիտությունը՝ իսկական երանություն է» արտահայտությունը։ Եվ դա ճիշտ է՝ որքան քիչ բան եք հասկանում, այնքան անհոգ և երջանիկ եք Ձեզ զգում։ Այն փաստը, որ դուք պարզ տեսնում եք մարդկանց իրական «ես»-ը և արարքների շարժառիթները, բոլորովին երջանկությանը չեն նպաստում։ Դրա պատճառով դուք Ձեզ զգում եք հիասթափված բացարձակ ամեն ինչից այս աշխարհում։

Դեռ չենք խոսում այն զգացմունքների մասին, որոնք ի հայտ են գալիս գոյի, գլոբալ աղետների և կյանքի դիլեմաների փիլիսոփայական մտորումների հետ կապված, որոնք լուծում չունեն։

2. Նրանք, որպես օրենք, ունեն բարձր չափորոշիչներ

Խելացի մարդիկ հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում և ավելի քչին չեն համաձայնվում ոչ մի դեպքում։ Դա նշանակում է, որ նրանց համար շատ ավելի դժվար է, քան մյուսների՝ բավարարվածություն զգալ ձեռքբերումներից, զուգընկերոջ, ընկերների կամ կոլեգաների հետ հարաբերություններից։ Բառացիորեն ամեն ինչից, ինչ կա նրանց կյանքում։

Բացի դրանից, շատ հաճախ փայլուն ուղեղի տեր մարդկանց մոտ՝ բավական իդեալիստական աշխարհայացքներ են։ Այդ պատճառով դաժան իրականության հետ բախվելիս, որտեղ գոյատևում են կպչուններն ու ճարպիկները, նրանք խորը հիասթափություն են ապրում։

3. Նրանք չափազանց պահանջկոտ են իրենց նկատմամբ

Եվս մեկ պատճառ, որի պատճառով խելացի մարդիկ չեն կարող երջանիկ լինել։ Դա այն է, որ նրանք չափազանց խիստ են իրենց նկատմամբ։ Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն ձեռքբերումներին և անհաջողություններին։ Շատ խորը և խելացի մարդիկ վերլուծում են իրենց վարքն ու իրենց այնպես, որպեսզի ավելորդ անգամ պատճառ գտնեն մեղադրել իրենք իրենց արդեն որերորդ անգամ թույլ տված ինչ-որ բանի համար։

Երբեմն դուք արդեն պառկած եք անկողնում և փորձում եք քնել, երբ հանկարծ հիշում եք մի իրավիճակ (որը հավանաբար տեղի է ունեցել անցած ամառ կամ ծայրահեղ դեպքում՝ մեկ ամիս առաջ), երբ դուք ինչ-որ բան այն չեք արել, ինչպես կցանկանայիք։ Եվ վերջ՝ քունը «փախնում է» մինչ առավոտ։

Խելացի մարդիկ երբեմն իրենց հիշողությունների խորը անկյուններից պեղում են այնպիսի ֆլեշբեքեր։

Այդ ամենը առաջ է բերում մեղավորության զգացում, դժգոհություն սեփական անձից և այլ բացասական էմոցիաներ, որոնց հետ երջանկությունը, ցավոք, չի կարող բռնել նույն ճանապարհը։

4. Խելացիներին իրականությունը՝ բավարար չէ

Բարձր IQ ունեցող մարդիկ երբեք չեն դադարում փնտրել առավել ինչ-որ բան՝ նոր հորիզոններ, իմաստ, նպատակ։ Նրանք, որոնք ավելի խորն են մտածում՝ կանգ չեն առնում արդեն իսկ հասած ձեռքբերումների վրա։ Նրանց անհանգիստ միտքը թույլ չի տալիս թուլանալ և վայելել «կյանքի լավագույն բաները»։

Պարզունակ իրականությունը՝ չափազանց ձանձրալի է նրանց համար։ Նրանք ծարավ են ինչ-որ ֆանտաստիկ, իդեալական, ոչ սովորականի բաների… Եվ իհարկե չեն գտնում դրանք իրական աշխարհում։

Երբևէ այնպիսի զգացմունք ունեցե՞լ եք, որ դուք այստեղ պատահական եք հայտնվել՝ այլ դարաշրջանից կամ նույնիսկ մոլորակից։ Խորը և շատ խելացի մարդիկ չափազանց հաճախ հենց այդպես էլ զգում են։ Ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել, երբ դուք օտար եք Ձեզ զգում այս աշխարհում։

5. Իրական շփման և մարդկանց կողմից հասկացվածության բացակայություն

Ճիշտն ասած, մենք բոլորս էլ մի բանի ենք ձգտում՝  որպեսզի մեզ իրոք հասկանան։ Որքան հաճելի է նստել ինչ-որ տեղ համախոհի հետ և զրուցել աշխարհի ամեն ինչի մասին, իմանալով, որ նա հասկանում է քեզ և աշխարհը տեսնում է այնպես, ինչպես դու։

Ցավոք խելացի մարդիկ շատ հազվադեպ կարող են հպարտանալ այդպիսի համախոհներով։ Նրանցից շատերը իրենց միայնակ և չհասկացված են զգում։ Կարծես աշխարհում ոչ ոք չի կարող տեսնել նրանց խելքի խորությունը։

Գիտականորեն ապացուցված է, որ բարձր IQ ունեցող մարդկանց համար սոցիալիզացիան խանգարում է երջանիկ լինել։ Ի տարնբերություն միջին վիճակագրական խելքի տեր մարդկանց, որոնց համար այն անհրաժեշտ է։ Դա նշանակում է, որ խելացիները կարիք չունեն այլ մարդկանց հետ շփվելու։ Նրանք ուղղակի ցանկանում են խոսել հետաքրքիր և արժեքավոր բաների մասին, այլ ոչ թե խանութների զեղջերի, եղանակի և հանգստյան օրերի պլանների մասին։

Կարիք չկա հիշեցնել, որ մեր օրերում ավելի ու ավելի դժվար է դառնում գտնել մարդ՝ իրոք խորը շփումների համար։ Դրա համար կարելի է «շնորհակալություն հայտնել» հասարակությանը, որոնց պահանջարկը թիրախավորած է բացառապես նյութական շահ ստանալու վրա։ Դա ցավալի է, սակայն բացարձակ ճշմարտություն է։

6. Բարձր IQ ունեցող շատ մարդիկ տառապում են հոգեբանական պրոբլեմներից

Հոգեբուժությունից բազմաթիվ գիտական հոդվածներ են գրվել, որտեղ հեղինակները հոգեկան շեղումները, օրինակ սոցիոֆոբիան կամ երկբևեռ խանգարումները կապում են IQ-ի բարձր գործակցի հետ։ Կարելի՞ է պնդել, որ դա ըստ էության խորը մտքի «կողմնակի ազդեցությունն է»։ Ո՞վ գիտե։ Գիտությունը դեռևս չի կարողանում այդքան խորը ներթափանցել մարդկային գիտակցության մեջ։

Նույն ժամանակ, խելացի մարդիկ, ովքեր չեն տառապում հոգեկան շեղումներից՝ հակված են այսպես կոչված էքզիստենցիալ դեպրեսիաների, որը հաճախ չափազանց շատ մտորումների արդյունք է։ Եթե դուք հաճախ եք ամեն ինչի մասին մտորում և վերլուծում, ապա ինչ-որ պահի սկսում եք մտորել կյանքի, մահվան և կյանքի իմաստի մասին։ Դուք սկսում եք վերաիմաստավորել Ձեր ամբողջ կյանքը, և տխրույթունը առանց որևէ պատճառի՝ երաշխավորված է։

Պատմեք Ձեր փորձի մասին։ Ի՞նչը կարող է օգնել խելացի մարդկանց երջանիկ դառնալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
6 պատճառ, թե ինչու խելացի մարդիկ չեն կարող երջանիկ լինել
Աշխարհի մայրաքաղաքներ – ինտելեկտուալ թեստ