fbpx

Կենդանակերպի նշան, ում երբեք չեք սիրահարվի

Եկեք տեսնենք, թե ըստ Ձեր Կենդանակերպի նշանի՝ Կենդանակերպի ո՞ր նշանի ներկայացուցիչին երբեք չեք սիրահարվի։

 

Խոյ

Դուք չափազանց ամբիցիոզ եք։ Դուք այնքան շատ բան եք փորձում հասցնել կյանքում։ Դուք երազում եք ավելի շատ նպատակներին և երազանքներին հասնելու մասին։ Սակայն Կարիճը, օրինակ, այդպես չի անում։ Եվ հենց այդ պատճառով դուք ուղղակի չեք կարող Ձեզ ստիպել սիրահարվել Կարիճին։

Ցուլ

Որպես Ցուլ, դուք շատ հանգիստ մարդ եք։ Դուք սիրում եք որոշակի ռեժիմ ստեղծել կյանքում և հետո հետևել դրան։ Դուք գերադասում եք կայուն և կանխատեսելի կյանք։ Սակայն Աղեղնավորը՝ Ձեր հակադրությունն է և հենց այդ պատճառով Ձեզ մոտ նրա հետ երբեք ոչինչ չի ստացվի։ Դուք երբեք չեք սիրի նրան, ով գերադասում է ինքնաբուխ արկածներ։

Երկվորյակներ

Դուք երբեք չեք կարողանա սիրահարվել Այծեղջյուրին։ Այո, Այծեղջյուրը կարող է Ձեզ վրա լավ ազդեցություն ունենալ, երբ գործը վերաբերում է պրակտիկությանն ու պրագմատիզմին։ Նա կարող է օգնել սանձել Ձեզ։ Բայց դուք ուղղակի երբեք չեք կարողանա հասկանալ մեկմեկու Ձեր հարաբերությունների ֆունդամենտալ ոլորտներում։

Խեցգետին

Խեցգետինները հարաբերություններում սովորաբար շատ կախյալ են և կպչուն։ Որաշակի ժամանակ կպահանջվի, նախքան կարողանաք բացվել մարդու առաջ, բայց հենց դուք դա անեք՝ անմիջապես «կկպչեք նրան»։ Եվ հենց այդ պատճառով երբեք չեք կարողանա սիրահարվել անկախ և ազատատենչ Ջրհոսին։ Դուք ուղղակի չափազանց չեք համապատասխանում մեկմեկու։

Առյուծ

Կարիճը ԵՐԲԵՔ Ձեզ հավանում չի տա, ինչը Ձեզ այդքան պետք է։ Դուք ունեք հսկայական էգո, որը հարկավոր է անընդհատ ինչ-որ բանով սնել։ իսկ Կարիճին դուք երբեք չեք կարող ստիպել պաշտել Ձեզ՝ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Եվ հենց այդ պատճառով, դուք երբեք չեք սիրի նրան։

Կույս

Որպես Կույս, դուք ավելի շատ սիրում եք անել, քան խոսել։ Դուք այն մարդն եք, ով սիրում է շոշափելի արդյունք տեսնել։ Դուք այն մարդն եք, ով համարում է, որ պետք է միշտ ունենա խնդիր, որի վրա նա պետք է աշխատի։ Իսկ Ձկներն ավելի շատ երազում են, քան գործում։ Եվ հենց այդ պատճառով, դուք երբեք չեք սիրահարվի նրանց։

Կշեռք

Դուք երբեք չեք սիրահարվի կույսին։ Դուք բավական շփվող և բարեհամբույր մարդ եք։ Դուք, ուր էլ որ գնաք, միշտ ցանկանում եք հասնել խաղաղության և ներդաշնակության՝ իսկ Կույսն ուղղակի խանգարում է Ձեզ դրանում։ Դուք երբեք չեք կարողանա հաղթահարել Կույսի դիմակայող և մարտական բնավորությանը։

Կարիճ

Կարիճի համար շատ դժվար է սիրահարվել ընդհանրապես ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ Կենդանակերպի նշանին։ Դուք բավական կասկածամիտ եք։ Դուք համարում եք, որ շրջապատող մարդիկ պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ձեր էմոցիոնալ բարեկեցության համար։

Աղեղնավոր

Դուք ուղղակի չեք կարող ստիպել Ձեզ ընդունել Ցուլի կենսակերպը։ Ատում եք կանխատեսելիությունը։ Չեք սիրում ռեժիմ։ Ատում եք կառուցվածքը։ Որպես Աղեղնավոր դուք սիրում եք գնալ հոսքի ուղղությամբ՝ գնալով այնտեղ, որտեղ ցանկանում է Ձեզ ընդունել կյանքը։ Եվ դա այն բաներն են, որը Ցուլը երբեք չի կարողանա տանել։

Այծեղջյուր

Դուք չեք կարող սիրահարվել Երկվորյակներին։ Որպես Այծեղջյուր՝ դուք իրոք չեք կարող շփվել Երկվորյակների հետ էմոցիոնալ մակարդակում։ Դուք բավական ամբիցիոզ մարդ եք, ով ունի բազմաթիվ երազանքներ և նպատակներ։ Ամեն դեպքում Երկվորյակները Ձեզ չեն համապատասխանում։ Իրականում նրանք բոլորովին ամբիցիոզ չեն և հենց այդ պատճառով դուք երբեք չեք կարողանա սիրել նրանց։

Ջրհոս

Դուք ունեք բնական էնտուզիազմ և էներգիա, որը լրիվ հակադիր է Խեցգետնի բնավորությանը և հենց այդ պատճառով դուք երբեք չեք կարողանա սիրահարվել նրան։ Որպես Ջրհոս, դուք շատ խելացի եք և ռացիոնալ, այն դեպքում, երբ Խեցգետինը շատ զգայուն է և էմոցիոնալ։ Եվ դա ևս մեկ հակադրության դասական դեպք է, որոնք ընդունակ չեն գրավել մեկմեկու։

Ձկներ

Դուք «սիրահարված եք սիրուն»։ Բայց ոչ այնպես, ինչպես Կույսը։ Եվ հենց այդ պատճառով, դուք երբեք չեք կարողանա սիրահարվել Կույսին։ Ձեզ հարկավոր չէ պրակտիկ կամ ստուգված որևէ բան, դուք ցանկանում եք ֆանտաստիկ մի բան։ Դուք երազող եք և Ձեզ հարկավոր է սեր, որը տեսել եք ֆիլմերով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշան, ում երբեք չեք սիրահարվի
Զվարճալի տրամաբանական խնդիրներ, որոնք կցնցեն Ձեր միտքը