fbpx

Մոտիվացնող 9 սովորություններ

Մոտիվացիան՝ կյանքի առաջխաղացման համար կարևորագույն պայմաննեից մեկն է: Եվ կան սովորություններ, որոնք ձևավորելով Ձեր մեջ կլինեք մոտիվացված:

1. Վաղ արթնանալ

Բոլոր հաջողակ մարդիկ արտույտներ են։ Վաղ արթնանալու մեջ մի ինչ-որ հատուկ և կախարդական բան կա։ Սա օրվա այն հատվածն է, երբ դեռ աշխարհը չի արթնացել, իսկ այս փաստը կարևոր և ոգևորիչ է։ Մինչ արևածագն արթնացողները վստահեցնում են, որ իրենց կյանքն ավելի լիարժեք է դարձել։

Փորձեք և դուք վաղ արթնանալ և 1 ամիս հետո կղջաք, որ նախկինում արևածագն անկողնում եք դիմավորել։

2. Ընթերցանություն

Եթե հեռուստացույցի կամ համակարգչի մոտ անցկացրած 1 ժամը փոխարինեք հետաքրքիր և օգտակար գրքի ընթերցանությամբ, դուք ձեր շրջապատի ամենախելացի մարդը կլինեք։ Դուք ցանկացած հարցի պատասխանը շուտ կգտնեք, ձեզ հետ հետաքրքիր կլինի շփվել, շատ բան ինքնստինքյան կստացվի։ Ինչպես ասում էր Մարյ Տվենը. «Լավ գրքեր չկարդացող մարդը ոչ մի առավելություն չունի կարդալ չիմացողի նկատմամբ»։

3. Ամեն ինչ պարզեցնելու ունակություն

Սա ոչ պիտանին և անօգուտը չեզոքացնելու ունակությունն է։ Հարկավոր է պարզեցնել այն, ինչը կարելի է և պետք է պարզեցնել։ Չնայած սրան տիրապետելու համար շատ ժամանակ է պետք, սակայն արդյունքում դրական արդյունք ենք ունենում։ Մաքրվում են մարդու հիշողությունն ու զգացմունքները, դուք սկսում եք քիչ նյարդայնանալ և մտածել ու տանջվել ամեն չնչին բանի համար։ Որքան ձեր կյանքը պարզ լինի, այնքան շատ այն ձեզ հաճույք կպատճառի։

4. Դանդաղեցում

Շարունակական սթրեսների և քաոսի պայմաններում հնարավոր չէ վայելել կյանքը։ Գտեք այն ժամանակը, երբ ուզում եք և պետք է կանգ առնել ու լսել ներքին ձայնը։ Ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչը ձեզ համար կարևոր է։

Դանդաղեցրեք ձեր կյանքի ռիթմը, և այնժամ այն, ինչի հետևից ընկած էիք, ինքը կգտնի ձեզ։

5. Մարզվեք

Կանոնավոր ակտիվ ապրելակերպը պահպանում է առողջությունը։ Եթե հիմա դուք մարզվելու ժամանակ չունեք, միևնույն է, վաղ թե ուշ դուք դա կանեք, միայն թե՝ արդեն ըստ պարտադիր անհրաժեշտության։

6. Ամենօրյա պրակտիկա

Որքան շատ է մարդը փորձ ձեռք բերում, այնքան հաջողակ է նա դառնում։ Չէ՞ որ հաջողությունն այն վայրն է, ուր հանդիպում են փորձն ու հնարավորությունները։ Առանց փորձի տաղանդ ցուցաբերել հնարավոր չէ։

7. Շրջապատ

Շրջապատի ճիշտ ընտրությունը կարող է կրճատել հաջողության հասնելու ձեր ճանապարհը։ Ձեզ շրջապատեք պոզիտիվ, առույգ մարդկանցով։ Նրանք լավագույն մոտիվացիան են, նեցուկը և օգտակար խորհուրդները։ Դեպրեսիայի ժամանակ ձեր ընկերների հետ շփումը կարող է ձեզ ոտքի կանգնեցնել։

8. Շնորհակալությունների տետրակ պահեք

Այս սովորությունն ի վիճակի է հրաշքներ գործել։ Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք, և ձգտեք լավագույնին։ Շնորհակալությունները նպաստում են, որ ուրախանալու նոր առիթներ առաջանան։

9. Համառ եղեք

Էդիսոնը 10000 անհաջող փորձ արեց, մինչև հայտնագործեց էլեկտրական լամպը։ Դիսնեյլենդը բացելու համար Ուոլթ Դիսնեյը ստիպված եղավ լսել 303 տարբեր բանկերի մերժումները, մինչև հասավ իր նպատակին։

134 հրատարակիչներ մերժեցին տպագրել Ջ. Քենֆիլդի և Մարկ Վ. Հանսենի «Հավի արգանակ հոգու համար» գիրքը, մինչ նրա՝ համաշխարհային բեսթսելլեր դառնալը։ Մի հանձնվեք, և հաջողությունը չի ուշանա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մոտիվացնող 9 սովորություններ
ԹԵՍՏ. Ստուգեք, թե որքան լավ գիտեք մաթեմատիկա