Ցանկության դեպքում՝ բոլորիս էլ կարելի է մանիպուլյացիայի ենթարկել։ Եվ մենք բոլորս, թեկուզ մեկ անգամ, բայց եղել ենք մանիպուլյատորի դերում։ Դրանում համոզվելու համար՝ բոլորովին էլ պետք չէ խորը ուսումնասիրություններ կատարել։ Բավական է հիշել, թե որքա՞ն հաճախ եք դուք կամ ձեր հանդեպ ճնշում գործադրվել՝ որպես թիրախ օգտագործելով այս զգացմունքները։ Հենց այս կետերն են ամենից հաճախ օգտագործվում, երբ անհրաժեշտ է հասնել նպատակին։
Մեղքի զգացողություն
Խաղալով այս զգացմունքների վրա, ձեզ ստիպում են գործել ոչ թե խղճի թելադրանքով, այլ այնպես, ինչպես ցանկանում է մանիպուլյատորը։
Խղճի զգացողություն
Վախի զգացողություն
Արժանապատվություն զգացում
Դա այն իրավիճակն է, երբ ձեզ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել «թույլ» բառով և դրան մոտ բառերով. «մի՞թե չես կարող դա անել», «նա քեզանից լավն է»…
Գենդերային կարծրատիպեր
Օրինակ արտահայտությունները. «չէ՞ որ դու տղամարդ ես», «կինը պխետք է կարողանա համեղ պատրաստել»…
Ինտիմ մտերմություն
Իսկ հարաբերություններում՝ զույգերը հաճախ օգտագործում են սեքսը, որպես պատիժ կամ պարգևատրում։
Անմերժելիություն
Մարդկանց մեծ մասը խոստովանում է, որ իրենց համար չափազանց դժվար է մերժելը։ Դրա վրա էլ հաճախ խաղում են մանիպուլյատորները։ Այնպես որ սովորեք «ՈՉ» ասել։