fbpx

Կենդանակերպի նշանների համբերատարության վարկանիշային ցուցակը

Որոշ մարդիկ շատ հանգիստ են և համբերատար, մյուսներն ուղղակի չեն կարողանում համբերել։ Որոշ Կենդանակերպի նշանների համար կես ժամ հերթում անցկացնելն ուղղակի անհեթեթություն է, իսկ մյուսները այդ իրավիճակն ընդունում են փիլիսոփայորեն։ Մենք բոլորս բացարձակ տարբեր ենք, բայց մեր վարկանիշը թույլ կտա հասկանալ, թե որ իրավիճակներում եք հեշտությամբ համբերատարություն դրսևորում։

1. Ցուլ

Չնայած Ցուլը կարող է լինել կամային և վճռական, նա նաև օժտված է մեծ համբերատարությամբ։ Դա պայմանավորված է ամեն ինչ գերազանց անելու ցակությամբ և նվիրվածությամբ գործին։ Լինի դա խոհարարություն, այգեգործություն կամ գեղանկարչություն՝ ամեն ինչ նրանց կողմից արվում է մանրակրկիտ և քրտնաջան։ Ցուլը հասկանում է, որ հրաշալի արդյունքի համար՝ ժամանակ է հարկավոր։

2. Խեցգետին

Խեցգետինը սիրում է տեղավորվել շեզլոնգին և հիանալ օվկիանոսով։ Այս նշանը՝ թուլացման և հարմարավետ կյանք վարելու մարմնացումն է։ Ինչ կերպ էլ, որ ընթանան գործերը՝ Խեցգետինը կարողանում է ժամանակ գտնել հաճույքների համար, իսկ աշխատանքը կկատարվի ժամանակին։ Նույնկերպ, ինչպես և պրոբլեմները՝ դրանք կլուծվեն ինքնստինքյան և այդ պատճառով անհանգստանալու իմաստ չկա։

3. Կարիճ

Կարիճը փորձում է կառավարել իր էմոցիաները, և եթե նույնիսկ նա նյարդայնանում է, օրինակ, կանգնելով հերթում, շրջապատող մարդիկ դա չեն նկատում։ Համբերությունը՝ Կարիճի հատուկ հպարտությունն է։ Եթե ձեզ հարկավոր է խոսել՝ Կարիճը լավագույն լսողն է, նա կառաջարկի իր ժամանակն ու կարեկցանքը, քանի որ ամենից վեր է դասում ընկերությունը։

4. Ձկներ

Ձկներն օժտված են արտիստիկ հոգով և նուրբ բնավորությամբ։ Դա դարձնում է նրանց անհոգ և սավառնող կյանքի պրոբլեմների հանդեպ։ Նրանք չեն անհանգստանում ոչ հերթերում և ոչ էլ աշխատավայրում բազում գործերի առկայությունից։ Եթե խոսքը վերաբերում է սիրելի մարդկանց, Ձկները մի կողմ կթողնեն ամեն ինչ և կզբաղվեն նրանց կարիքներով։ Կարևորը նրանց համար՝ պատասխան սեր զգալ։ Այդպիսի ինքնազոհողությունը նրանց դարձնում է հրաշալի ընկեր։

5. Կշեռք

Այս մարդիկ հաճախ միջնորդ են դառնում վեճերում և կարող են հարթել յուրաքանչյուր կոնֆլիկտ, քանի որ տանել չեն կարողանում թշնամանքն ու աններդաշնակությունը իրենց շուրջը։ Նրանց խաղաղասեր բնավորությունը և փոխզիջումների գնալու ունակությունը դարձնում են նրանց հրաշալի բանակցող և այդ գործում նրանք դրսևորում են իրենց ամբողջ համբերատարությունը։

6. Կույս

Կույսերը չափազանց աշխատասեր են և ուշադիր դետալների հանդեպ։ Անկախ այն բանից, թե ինչով են զբաղված, արդյունքը պետք է լինի իդեալական։ Լինելով պերֆեկցիոնիստ, Կույսը չի խնայում ժամանակը և դրսևորում է հսկայական համբերություն, որպեսզի գործը հասցնի կատարելության բարձրագույն չափորոշիչների։

7. Այծեղջյուր

Չնայած նրանց կամակոր բնավորության, Այծեղջյուրները նույնպես օժտված են հրաշալի համբերատարությամբ։ Դա նրանց ոսկե որակներից մեկն է։ Նրանք սիրում են ամեն ինչ անել հին ձևերով, հպարտանում են իրենց աշխատանքով և ձեռքբերումներով։ Եթե նույնիսկ իրը ավելի հեշտ է գնել խանութից կամ պատվիրել վարպետի մոտ՝ Այծեղջյուրը գերադասում է այն ստեղծել ինքնուրույն։

8. Երկվորյակ

Նրանք անընդհատ հավասարակշռում են համբերության և անհամբերության սահմանին։ Ընդհանուր առմամբ, Երկվորյակները հանգիստ են և համբերատար շրջապատի հանդեպ և անընդհատ անվճռական սեփական հարցերում։ Նրանք չեն կարող հստակ ասել, թե ինչ են ուզում, անընդհատ անհանգստանում են այդ առումով և վշտանում են, երբ անհրաժեշտ է լինում ընդունել կյանքի կարևորագույն որոշում։

9. Ջրհոս

Ջրհոսը կարող է լինել համբերատար, երբ ցանկանում է։ Բայց ցանկանում է նա դա շատ հազվադեպ։ Նրան, օրինակ, չի բավարարում համբերությունը մարդկանց հանդեպ, ովքեր իր հետ համաձայն չեն։ Միայն ճիշտ մեթոդները, իհարկե, Ջրհոսինն են՝ և հարկավոր չէ նրա հետ վիճել, քանի որ նա ավելի լավ գիտի։ Դա դժվարեցնում է այս նշանի հարաբերությունները Կենդանակերպի այլ նշանների հետ։

10. Առյուծ

Առյուծները ցանկանում են, որպեսզի ամեն ինչ արվի ըստ իրենց պլանի և հենց հիմա։ Նրանք գտնում են, որ իրենց պետք է վերաբերվել ինչպես թագավորական անձնավորության, իսկ ոչ հարիր վերաբերմունքի դեպքում՝ յուրաքանչյուր մարդ ուղղակի դուրս կվռնդվի Առյուծի թագավորությունից։ Նրանց դուր է գալիս, երբ ամեն ինչ արվում է ըստ իրենց ցանկության և նրանք չեն ցանկանում համաձայնվել այլընտրանքային տարբերակներին։

11. Խոյ

Խոյերը ատում են ուշացումներն ու դանդաղումները, նրանք բռնկուն են և ագրեսիվ։ Եթե օդանավակայանում հետաձգվում է չվերթը, Խոյը առաջինը կգնա ընկերության ներկայացուցիչներին փնտրելու և հաշիվ պահանջելու։ Այս նշանի մարդիկ տրամադրված են պրոբլեմները լուծել տեղում, այստեղ և հիմա և այդ էմոցիաների բարկացած հրավառությունն անհնար է կանգնեցնել։

12. Աղեղնավոր

Զրոյական համբերություն՝ սա ասված է Աղեղնավորի մասին։ Ամեն ինչ պետք է արվի շատ արագ, իսկ ավելի ճիշտ՝ ակնթարթորեն, ընդորում առանց որևէ ուշադրության դետալների հանդեպ։ Նրանց դեպքում դա հաճախ բերում է կորուստների, անհաջողությունների և ձախողումների, բայց Աղեղնավորներն այնքան անհամբերատար են, որ դրան ուղղակի ուշադրություն չեն դարձնի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների համբերատարության վարկանիշային ցուցակը
Հանելուկ. Գտիր պանդային կատուների մեջ