Շատերն են 7 թվին յուրատեսակ վերաբերվում։ Համարվում է, որ այն ունակ է երջանկություն բերել, կապված է Աստծո հետ և նույնիսկ ունի կախարդական հատկություններ։
Իսկ Սուրբ գրությունները միայն հաստատում են մարդկանց կասկածները, պատմելով, որ այս թիվը ունակ է ազդել Տիեզերքում տեղի ունեցող գործընթացների վրա։
Կրոն
Կրոնը բավական հեռու է նումերոլոգիա գիտությունից, բայց նույնիսկ նրանում է այս թվին առանձնահատուկ նշանակություն վերագրվում։ Եվ վերաբերում է դա ինչպես քրիստոնեությանը, այնպես էլ այլ կրոններին։ Դժոխքի 7 աստիճան, դրախտի 7 դարպասներ, 7 մարգարեներ և այդպես շարունակ…
Քանի խոսքը գնում է կրոնին՝ հիշենք Աստվածաշունչը։ Նրանում 7 թիվը (ուղիղ իմաստով) հիշատակվում է մոտ 700 անգամ։
Աշխարհակարգ
Այնպես է ստացվել, որ աշխարհի կարգը առանց 7-ի չի մնացել։ Շաբաթը բաղկացած է 7 օրից։ Երաժշտական ձայնաշարքում կա 7 նոտա։ Լույսի սպեկտրը բաղկացած է 7 գույնից։
Հին ժամանակներ
Այս թիվը պաշտել են դեռևս մեր թվարկությունից առաջ։ Հին Հունաստանում 7-ը Ապոլոնի խորհրդանիշն էր համարվում, քանի որ առասպելն ասում էր, որ նա ծնվել է 7 թվին, իսկ նրա քնարի վրա կար 7 լար։ Չնայած այդ ժամանակներում այս թիվը հիշատակվում է ոչ միայն Ապոլոնի վերաբերյալ։
Իսկ շումերների ժամանակներում, հին տիրակալներից մեկը հրամայում է կառուցել վանք, որում կլինեն 7 դարպասներ և 7 դռներ։ Շինարարության ավարտին էլ հարկավոր էր Նինտ աստվածուհուն զոհաբերել 7 ոչխար և 7 ցուլ։
Հին Եգիպտոսում 7-ը կապում էին Օսիրիս աստծո հավերժ կյանքի հետ։ Շարժվելով պատմությամբ դեպի առաջ՝ տեսնում ենք որ Հռոմը կառուցվել է 7 բլուրների վրա։ Իսկ ի՞նչ կասեք աշխարհի 7 հրաշալիքների մասին։ Ինչո՞ւ են դրանք հենց այդքան, այլ ոչ թե պակաս կամ ավել։
Արդի ժամանակներ
Ինչո՞ւ հիշել հին ժամանակները, եթե 7 թիվը շատ է հանդիպում նաև հիմա՝ արդի աշխարհում։ Քանի՞ գույն ունի ծիածանը։ Քանի թզուկ ուներ Սպիտակաձյունիկը։ Իսկ ի՞նչ կասեք երջանկության 7-րդ երկինք ասացվածքի մասին։ Այս ցուցակում կարելի է հսկայական թվով օրինակներ բերել։
Ի՞նչ եք կարծում, այս ամենը պատահականությո՞ւն է, թե՞ 7 թիվն իրոք ունի անբացատրելի կախարդական հատկություններ։