Մարդիկ պատահականորեն հազվադեպ են հաջողության հասնում։ Այդ ամենի ետևում ծանր և տքնաջան աշխատանքն է։ Դուք նույնպես տրամադրվեք ֆինանսական հաջողություններին՝ հետևելով աշխարհի ամենահաջողակ մարդկանց խորհուրդներին։
Ձեզ անհրաժեշտ է էնտուզիազմ
Եթե դուք կարողանաք փող աշխատել նրանով, ինչը Ձեզ դուր է գալիս անել՝ համարեք դա կյանքի մեծագույն հաղթանակներից մեկը։ Հենց էնտուզիազմը հաջողություն բերեց մագնատ Ուորեն Բաֆետին ներդրումների և հաջողակ գործարքների մեջ. «Հաջողությունը թաքնված է գործի հանդեպ մեր սիրո մեջ»։
Ցուցակներ կազմեք
Ռիչարդ Բրենսոնը ոչ մեկ անգամ է նշել, որ չի կարող ապրել առանց ցուցակների։ «Դա զանգերի, մտքերի, ստարտափների, անհրաժեշտ մարդկանց ցուցակներ են։ Նաև բլոգի համար թեմաների, թվիթերի և առաջիկա պլանների ցուցակներ։ Դա հրաշալի տարբերակ է դասավորել առաջնահերթությունները», – գրում է նա իր բլոգում։
Բանը հաջողության մեջ չէ (և ոչ էլ տաղանդի)
Դուք կարող եք հավատալ, որ Ձեր բախտը կբերի բոլորովին պատահական, բայց, ցավոք, առանց տքնաջան աշխատանքի ոչ մի ձեռքբերումների դուք չեք հասնի։ Այս դասը երգիչ Շոն Կոմբսից է։ Նա ասում է, որ դեռևս 12 տարեկանում է հասկացել, որ անհատական մոտեցումը հաճախորդին լավ է փոխհատուցվում։
Ինքնավստահությունը վտանգավոր է
«Հաջողությունը՝ կարող է վատ ծառայություն մատուցել, ասում է Բիլ Գեյթսը, – հաջողությունը թյուրիմացության մեջ է գցում գիտակից մարդկանց, և նրանք սկսում են մտածել, որ երբեք չեն ձախողվի»։ Մի դադարեք սովորել։ Անցյալի հաջողությունը՝ ապագայի հաջողության երաշխիք չէ։ Պարտվում են նույնիսկ չափազանց շնորհված մարդիկ։
Ձեզ հարկավոր է կարգապահություն
Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ «Դուք հաստատ հարուստ չեք լինի, եթե ունեք կրեդիտ քարտ, գրել է Մարկ Կյուբանը իր բլոգում։ – Հարուստ լինելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի կարգապահություն։ Բացի դրանից, դուք պետք է Ձեր բոլոր ձեռքբերումներին գիտակից մոտեցում ցուցաբերեք»։
Մշակեք այն, ինչը աշխատում է անձամբ Ձեզ համար
Բոզոմա Սենտ-Ջոնսը, Uber-ի գլխավոր մարքեթոլոգն ասում է, որ ցուցակների կազմումը անձամբ իրեն չի համապատասխանում. «Երբ ես կազմում էի պլյուսների և մինուսների ցուցակներ, ապա հաճախ վրիպում էի ընտրության մեջ կամ որոշումներում։ Այդ պատճառով փնտրեք այն, ինչը աշխատում է անձամբ Ձեզ համար և կոնկրետ Ձեր դեպքում»։
Իմացեք, որ հեշտ չի լինելու
Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը վստահ է, որ մարդիկ թերագնահատում են, թե որքան դժվար է և որքան երկար է պետք աշխատել սեփական նպատակներին հասնելու համար։ «Եթե դուք ցանկանում եք կատարել մեծ գնումներ, ինչպես, օրինակ, տուն՝ դուք պետք է գնաք դեպի դրան երկար ճանապարհով»։
Փող ստեղծելու համար Ձեզ փող պետք չէ
Ներդրող և բիզնեսմեն Ջեյմոնդ Ջոնը խոստովանում է, որ ամեն անգամ, երբ իրեն «այցելում էր» հաջողությունը, պարզվում էր, որ փողը դրա մաս չէր կազմում։ Բացի դրանից, նա գտնում է, որ անհրաժեշտ է անհաջողությունների և վրիպումների հանդեպ իմունիտետ մշակել, որպեսզի արագ դրանց մասին մոռանանք։
Տեղյակ եղեք բոլոր փաստերից
«Ճակատագրական սխալը, որ կատարում են մարդիկ՝ այն է, որ կամ անտեսում են փաստերը, կամ հերքում, – ասում է ձեռնարկատեր Ջեֆ Բասգանգը։ – Դուք միշտ պետք է ձգտեք ստանալ ամենաճշգրիտ տվյալները և տիրապետել ամենաիրական և ամենաակտուալ ինֆորմացիային»։
Թևաթափ մի եղեք անհաջողություններից և ձախողումներից
Spanx-ի հիմնադիր Սարա Բլեյքլին պնդում է, որ վստահությունն ու անհաջողություններ ընդունելու ունակությունն է իրեն դարձրել միլիարդատեր. «Եթե Ձեզ չի բավարարում հմտություններն ու ունակությունները, համարեք, որ դա Ձեր մեծագույն առավելությունն է, պայմանով, որ դուք համառորեն ձեռք կբերեք անհրաժեշտ գիտելիքները»։
20-30 տարեկանում ավելի շատ ուշադրություն դարձրեք ուսմանը, այլ ոչ փող աշխատելուն
«Մինչև 30 տարեկան ուշադրություն դարձրեք ուսմանը, այլ ոչ փող աշխատելուն, – խորհուրդ է տալիս գրող և բիզնեսմեն Թիմ Ֆերիսը։ – Գտեք ուսուցիչներ, որպեսզի աշխատեք նրանց ղեկավարությամբ և ձեռք բերեք հմտություններ։ Հատկապես դա կարևոր է այնպիսի արվեստի համար, ինչպիսին է՝ բանակցությունները և նաև ծրագրավորումը։ Ձեր հաջողության գրավականը՝ ունակությունների հրաշալի հավաքածուն է»։
Կառավարեք Ձեր ռիսկերը
Մեծ հաղթանակները գալիս են մեծ ռիսկերի հետ։ «Մեծ ցատկերի փոխարեն (որոնց դեպքում հնարավոր են նաև աղետալի անհաջողություններ), կենտրոնացեք շատ խիզախ և ռիսկային տեսլականների վրա, բայց դեպի նպատակ շարժվեք փոքրիկ և արագ քայլերով», – ասում է Warby Parker ընկերության հիմնադիր Նիլ Բլյումենտալը։
Եղեք համառ և հետևողական
SoulCycle համահիմնադիր Ջուլ Ռայսը խորհուրդ է տալիս. «Եթե Ձեզ ինչ-որ բանում չի հերիքում գիտելիքը, վեր մի կացեք սեղանից, քանի դեռ ամեն ինչ չեք պարզել և չեք կատարել Ձեր աշխատանքը։ Զինվեք համբերությամբ և համառությամբ և արեք Ձեր գործը»։
Զինվեք պլանով
Պատահականության կամքին մի հանձնեք Ձեր փողերը։ Սովորեք ինչպես պետք է կառավարել ֆինանսները և զինվել հստակ պլանով՝ անկախ Ձեր նպատակներից և կապիտալի չափսերից։ «Ֆինանսական պլանի բացակայությունը՝ վատ մտահղացում է», – կարճ նկարագրում է իր կյանքի կրեդոն LearnVest.com ստարտափի հիմնադիր և տնօրեն Ալեքսա ֆոն Տոբելը։