fbpx

3 ամենաուժեղ և ամենակրքոտ կանայք ամբողջ Կենդանակերպում

Կանայք բոլորովին տարբեր են: Չի լինում երկու միանման կին: Բայց կան միևնուն «տեսակի» կանայք: Նրանք ծնվել են աստղերի ներքո, որոնք պարգևել են նրանց կիրք և ոգու ուժ:

Աղեղնավոր

Համարձակ են, անկախ, ցանկանում են դուրս գալ սահմանափակումների շրջանակից, ռիսկի դիմել, հասնել իդեալին:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբիցիոզ են, ցանկանում են կազմակերպել կյանքն այնպես, որ ամեն բան ենթարկվի իրենց ծրագրերին: Դրանց իրականացումը կօգնի արժանանալ մարդկանց հարգանքին: Աղեղնավորներն անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչը կարող է բարձրացնել նրանց կարգավիճակը, դրականորեն ազդել համբավի վրա:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չեն գալիս անկարգությունն ու անարխիան: Թեև Աղեղնավորները երբեմն ցանկանում են լինել միայնակ, անկախ լինել, նրանց դուր է գալիս լինել մարդկանց շրջապատում, արժանանալ նրանց համակրանքին:

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենց թույլ չեն տալիս լողալ ալիքի ուղղությամբ: Նրանք դիմացկուն են, կամային, հեղինակավոր, տանել չեն կարողանում անհաջողությունները: Լի են էներգիայով, չեն սիրում անգործության մատնվել, նույնիսկ, երբ հանգստանում են:

Հպարտությունը, երբեմն նաև սնափառությունը Առյուծներին դրդում են հաջողության հասնել ցանկացած գնով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ավարտին են հասցնում բոլոր  գործերը, տանել չեն կարողանում խորամանկությունն ու դավաճանությունը: Շփման ընթացքում հետևում են վարքագծի որոշակի կանոնների:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորությունը հիացնում է, շոկի ենթարկում: Նրանք ոչինչ կիսով չափ չեն անում, նրանց դուր չի գալիս վճռականության բացակայությունը: Կարիճները պատրաստ են գնալ մինչև վերջ, կամ ընդհանրապես ոչինչ չեն անում:

Կարիճների որոշումների մեծ մասը թելադրում է ինտուիցիան: Առաջին տպավորությունը մեծամասամբ ճիշտ է: Մարդկանց այդպես գնահատելու կարողությունը Կարիճներին չափազանց ինքնավստահ է դարձնում նաև սեփական դատողություններում, սակայն վերջիններս թե տակտիկական, թե հոգեբանական սխալներ են թույլ տալիս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4.67 из 5 )
MediaMag
3 ամենաուժեղ և ամենակրքոտ կանայք ամբողջ Կենդանակերպում
Իսպանական իմաստություն: Ասացվածքներ