fbpx

Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենահարուստ մարդու կինը

Համեստ ամերիկուհի Մակենզի Բեզոսը այդպես էլ կմնար անհայտ, եթե չլիներ մի «բայց»։ Նա, այս տարի ամենահարուստ մարդ ճանաչված, Ջեֆ Բեզոսի՝ Amazon ինտերնետ խանութի հիմնադրի կինն է։ 2017թ. Բեզոսի կարողությունը հասավ ռեկորդային սահմանների՝ 107 միլիարդ դոլար։

Ջեֆն ու Մակենզին ծանոթացել են աշխատավայրում։ Աղջիկը Բեզոսի ընկերությունում աշխատում էր որպես վերլուծաբան։ Ավարտելով Փրիսթոնի համալսարանը, նա երազում էր գրող դառնալ։ Սակայն ֆինանսական դժվար վիճակը ստիպում է նրան մոռանալ երազանքի մասին և ընդունվել աշխատանքի ներդրումային ընկերությունում։

Ջեֆն անմիջապես նկատում է խելացի աղջկան։ Նա հիացած էր Մակենզիի խելքով և գրավչությամբ և շատ շուտով նրանց մոտ սիրավեպ է սկսում։ Այդ ժամանակ Ջեֆ Բեզոսը բոլորովին անհայտ մի տղա էր Սիեթլից։

Սակայն Մակենզին չէր դադարում հավատալ նրան և շատ շուտով Ջեֆը կազմակերպում է իր սեփական գործը։ Ստեղծումից մեկ տարի անց, կասկածելի ստարտափից  Amazon-ը վերածվեց աշխարհի ամենախոստումնալից ընկերություններից մեկը։

Եվ ահա այսօր, այդ նույն Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն հաջողակ տղամարդու ետևում իմաստուն կին է կանգնած։

Զույգերն ունեն չորս երեխա։ Այսօր միսիս Բեզոսը զբաղվում է ընտանիքով, ղեկավարում է բարեգործական հիմնադրամ և գրում է գրքեր, որոնցից երկուսն արդեն դարձել են բեսթսելեր։

Համաձայնվեք, որ միլիարդատիրոջ կնոջ համար չափազանց համեստ է…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչպես է ապրում աշխարհի ամենահարուստ մարդու կինը
Ամեն ինչ իր գինն ունի. մայաների 7 ասացվածքներ ներկայում ապրելու մասին