fbpx

2019թ. սիրային հորոսկոպ բոլոր Կենդանակերպի նշանների համար

Որպեսզի 2019 թվականին սիրային ճակատում հաջողությունը ուղեկցի Ձեզ, լսեք աստղերի խորհուրդները։

 

Դեղին հողե խոզը խորհուրդ է տալիս անձնական առումով նախաձեռնությունը վերցնել Ձեր ձեռքը։ Աստղաբանների խոսքերով 2019 թվականը բոլոր Կենդանակերպի նշանների համար կլինի առատաձեռն՝ հաճելի անակնկալների առումով։

Ի՞նչ է սպասվում սիրո մեջ հենց Ձեզ

Խոյ

Ռոմանտիկ ծանոթություններ նրանց համար, ովքեր դեռևս չեն գտել իրենց երկրորդ կեսին։ Դեղին Խոզի տարում չեն բացառվում։

Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին՝ այս տարին իդեալական է սերունդը շարունակելու համար։

Ցուլ

Այս տարի սերը կարող է մինչև գլուխը ծածկել այս նշանի ներկայացուցիչներին։ Շատ Ցլեր վերջապես կհամարձակվեն ամուսնության առաջարկ անել իրենց սիրելիներին։

Երկվորյակներ

Դեղին Խոզի տարում միայնակ Երկվորյակները բառացիորեն կլողան նոր երկրպագուների ուշադրության և երկրպագության մեջ։ Նրանք շատ կլինեն։

Իսկ եթե դուք վաղուց կողմնորոշվել եք Ձեր ընտրության մեջ, ապա այս տարի կիրքը Ձեր հարաբերություններում կբռնկվի նոր ուժով։

Խեցգետին

2019 թվականին շատ Խեցգետիններ կհայտնվեն կարևոր ընտրության առաջ։ Լսեք Ձեր ներքին ձայնին։ Եթե դուք վստահ եք, որ գտել եք Ձեր մարդուն, ուրեմն բաց մի թողեք նրան։

Առյուծ

Դեղին խոզը խոստանում է Ձեզ հանդիպում մի մարդու հետ, որը կարող է արժանի զուգընկեր լինել Ձեզ։ Հնարավոր է դուք այլ աչքերով կսկսեք նայել հին ծանոթին կամ կրկին կսիրահարվեք Ձեր զուգընկերոջը։

Կույս

Այս տարի միայնակ Կույսերը ստիպված կլինեն «պաշտպանվել» բազում երկրպագուներից, որոնք ցանկանում են ամուսնանալ նրանց հետ։

Իսկ արդեն իսկ ընտանիք կազմած ներկայացուցիչների կյանքում կտիրի լիարժեք ներդաշնակություն։

Կշեռք

Դեղին խոզը զգուշացնում է, որ 2019 թվականին զուգընկերը անսպասելիորեն կարող է սկսել Ձեզ խանդել։ Եվ դա զարմանալի չի, որովհետև դուք կլինեք ուղղակի անկրկնելի հակառակ սեռի համար։

Կարիճ

2019 թվականին շատ Կարիճներ ստիպված կլինեն ազատվել կպչուն երկրպագուներից։ Որովհետև նրանք արդեն չափից շատ են։

Գործի դրեք Ձեր կախարդանքները, որպեսզի բոլոր ոչ պետքական մարդիկ ցրվեն ինչպես ամպերը։

Աղեղնավոր

Այս տարի դուք կլինեք անհավանական գրավիչ և ձգող։ Շատ աղեղնավորներ կցանկանան մի փոքր ֆլիրտ անել։

Բայց եթե դուք իրոք թանկ եք գնահատում Ձեր հարաբերությունները Ձեր զուգընկերոջ հետ, ապա պետք չէ տարվել։

Այծեղջյուր

Դեղին խոզը այս նշանի միայնակ ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս դադարել ժամանակ ծախսել արդեն զզվացնող երկրպագուների բանակի վրա։

Իսկ եթե դուք վաղուց ընտանիքում համալրման մտադություն ունեիք, ապա երեխայի ծնունդը լիովին հավանական է։

Ջրհոս

2019 թվականին փորձեք բաց չթողնել Ձեր երջանկությունը։ Միայնակ Ջրհոսները պետք է ուշադիր լինեն Դեղին խոզի հուշումներին, և այդ ժամանակ ամեն ինչ տեղի կունենա, ինչպես կախարդանք՝ սիրո խոստովանություն, ամուսնության առաջարկ, հարսանիք։

Իսկ նրանք, ովքեր ամուսնացած են, լիովին կվայելեն ընտանեկան կյանքի բոլոր հաճույքները։

Ձկներ

2019 թվականին Ձեզ մոտ ոչ թե կյանք կլինի, այլ համատարած ռոմանտիկա։ Փոխադարձ սեր՝ Ձկների համար ի՞նչ կա դրանից լավ։ Դեղին Խոզը Ձեզ համար այնպիսի նվեր է պատրաստել։

 

Ինչպես տեսնում ենք, 2019 թվականը բարենպաստ կլինի ինչպես ընտանեկան հարաբերությունների բարելավման, այնպես էլ ռոմանտիկ կապերի համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2019թ. սիրային հորոսկոպ բոլոր Կենդանակերպի նշանների համար
Հոլովակ, որը շատ դիպուկ ցուցադրում է մեր առօրյա իրականությունը