Ոտքերիս տակ անվերջ սառցադաշտեր են: Ինչու՞ եմ ես այսքան սայթաքում: Ինչպե՞ս ազատվել այս սառցադաշտերից, կամ երբևէ կհալչի՞ այն:
Անվերջ սառցադաշտեր՝ ամբողջ կյանքի երկարություն ունեցող: Սառցադաշտեր որոնց սառնությունը հասնում է մինչև մարդկանց սրտերը: Այն սառեցնում ու հետո կտոր կտոր փշրում է մարդկային սրտերը, ճակատագրերը և հոգիները: Սառցադաշտեր, որոնք սկսել են հասնել արդեն մարդկային ուղեղներին:
Ամբողջ աշխարհը սառցադաշտերով է պատվում՝ սառցադաշտեր մարդկանց սրտերում…