fbpx

Պատճառը, թե ինչու են լավագույն կանայք սիրահարվում վատագույն տղամարդկանց

Ի՞նչ հնարքների են գնում այս սարսափելի տղամարդիկ, որ կարողանում են իրենց սիրահարեցնել այս հրաշալի կանանց։

«Կա՞ արդյոք պատճառ, ըստ որի կանայք անտեսում են լավ տղաներին և ուշադրություն դարձնում վատերին»։

Դու երևի նախկինում վկա ես եղել իրադարձությունների այդպիսի ընթացքի։ Դա տեղի է ունենում շատ ավելի հաճախ, քան թվում է։ Մենք տեսնում ենք զարմանալի բարի, խելացի, գեղեցիկ և հոգատար կնոջ, ով սիրահարվում է մի տղամարդու, ով չունի այս որակներից և ոչ մեկը։ Նույնիսկ թվում է, որ նա հանդիպում է իր հակապատկերի հետ։ Իհարկե դու լսել ես որ հակադրությունները միմյանց ձգում են։ Բայց միևնույնն է գլխումդ ոչ մի կերպ չի տեղավորվում, որ այդպիսի կինը ընտանիք ստեղծելու համար ընտրել է տղամարդու, ով նույնիսկ չի ձգտում միջակության։ Նա թունավորելու աստիճան սարսափելի է։ Նա վատ է ազդում այդ կնոջ և այն բոլոր մարդկանց վրա, ում հանդիպում է իր ճանապարհին։

Ուրեմն ինչո՞ւ է դա այդքան հաճախակի տեղի ունենում։ Ի՞նչ հնարքների են գնում այս սարսափելի տղամարդիկ, որ կարողանում են իրենց սիրահարեցնել այս հրաշալի կանանց։ Բանը երևի կախարդանքի մեջ է չէ՞։ Չէ՞ որ ոչ մի տրամաբանական բվացատրություն դրան չկա։

Իրականում կա՝ նույնիսկ 6-ը.

Բազմաթիվ հիասքանչ կանայք առայսօր վստահ չեն, որ իրենք ավելիին են արժանի

Աշխարհում բազմաթիվ զգայուն կանայք կան, որոնք կարողանում են ուրիշների մեջ նկատել այնպիսի հատկանիշներ, որոնք տեսանելի չեն բոլորի համար, բայց չեն կարողանում նման հատկանիշներ նկատել իրենք իրենց մեջ։ Եվ այդ ամենի պատճառը համեստությունն է։ Նրանք չեն համարում, որ արժանի են փայլուն հարաբերությունների ու հոյակապ տղամարդկանց, քանի որ չեն հասկանում, թե ինչ լավն են իրենք։

Որոշ կանայք պարզապես սովորություն են ձեռք բերում գրավել բացասական տղամարդկանց

Դա ասես փակ շրջան լինի, որից ոչ բոլոր կանայք են ունակ ինքնուրույն դուրս գալ։ Սկզբում կինը սիրահարվում է մի վատ տղայի, որը արդյունքում վատ է վարվում նրա հետ, բայց հետո նա շարունակում է ընտրել նույն տեսակի տղաների, ակնկալելով այլ արդյոնք։ Ավելին պահանջելու համար կինը պետք է համարձակություն ու գիտակցություն ունենա։ Նա պետք է ինքն իրեն ասի «ստոպ» ու վերջ տա այդ քայքայիչ հարաբերությունների շղթային։

Նրանք ամաչում են որևէ բան պահանջել

Հիասքանչ կանանցից շատերը չափից համեստ են և չեն համարում, որ իրենք ինքնաբերաբար արժանի են լավ հարաբերությունների։ Նրանք իրենց զուգընկերներին ներում են անհարգալից վերաբերմունքն ու այլ վատ արարքներ, քանի որ համարում են, որ յուրաքանչյուրն իրավունք ունի լինել անկատար ու սխալվել։ Նրանք համարում են, որ տղամարդիկ արժանի են ներման։ Այնպես որ նմսն կինը ավելի շուտ իր ակնկալիքների նշաձողը կիջեցնի, քան կպահանջի, որ տղամարդը հասնի իր սահմանած նշաձողին ։

Որոշ կանայք չափից խիստ են իրենց հանդեպ, այն աստիճանի, որ համարում են, որ արժանի չեն երջանկության

Կան բաղմաթիվ հոգեբանական գործոններ, որոնք կարող են նպաստել կանանց մոտ նման փիլիսոփայության ձևավորմանը։ Հնարավոր է նա ինքն իրեն չի ներել անցյալի ինչ-որ արարքներ։ Հնարավոր է նա անկեղծորեն հավատում է, որ իսկական երջանկությունը անհասանելի է ու որ դրան անգամ ձգտել պետք չէ։ Ու դրա համար էլ, ոչինչ չպահանջելով, նա նախընտրում է ընտանիք կազմել մեկի հետ, ով հաստատ կդժբախտացնի նրան։

Շատ կանայք դժվարանում են վստահել ուրիշ մարդկանց

Նրանք նախընտրում են լինել կանխատեսելի «վատ տղայի» հետ, քան լավ տղայի, որն արդյունքում «նույնպես կհիասթափեցնի»:

Դա հաճախ է տեղի ունենում։ Կինը իդեալականացնում է տղամարդուն։ Հավատում է, որ նա այն միակն է, ում հետ իրեն վիճակված է ապրել մինչև կյանքի վերջ։ Նա թույլ է տալիս անկեղծանալ այդ տղամարդու առաջ, դառնալ խոցելի , սիրահարվում է նրան։ Բայց տղամարդը սկսում է աստիճանաբար հիասթափեցնել նրան։ Նա կոտրում ու դավաճանում է նրան։ Այն տղամարդը, ում կինը տվել է իր սիրտն ու հոգին, դավաճանում է նրան։ Դրա համար էլ կնոջ համար դժվարանում է որևէ մեկին վստահելը։ նա չի ուզում, որ նման բան դարձյալ կրկնվի՝ որ իրեն հիասթափեցնի մեկը, ում հետ նա այդքան շատ հույսեր է կապել։ Ու ահա նա ընտրում է բոլորովին ուրիշ տեսակի տղամարդու, որից նա հաստատ կարող է մշտապես վատ վերաբերմունք ակնկալել։ Այդպես նա գոնե վերացնում է անսպասելիության գործոնը։

Բազմաթիվ կանայք թույլ են տալիս տղամարդկանց ներշնչել իրենց, որ իրենք արժանի չեն երջանկության և  որ նախ պետք է իրենք փոխվեն

Աշխարհում բազմաթիվ սարսափելի տղաներ կան, որոնք հենց այդպես են վարվում։ Նրանք ցույց չեն տալիս , որ առանց այդ էլ գոհ են ամեն ինչից, ստիպելով կանանց գերազանցել իրենց հնարավորությունները՝ նրանց գոհացնելու համար։ Ինչն ի դեպ, այդպես էլ տեղի չի ունենում։ Երբեք։ Նրանք գիտեն, որ որքան շատ այդպես վարվեն, այդքան ավելի կթուլանա կինը։ Ու այդպես նրանք կնոջը հասցնում են այն վիճակի, որ նա պատրաստ է լինում հավատալ, որ արժանի չէ սիրո, եթե ինքը չփոխվի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Պատճառը, թե ինչու են լավագույն կանայք սիրահարվում վատագույն տղամարդկանց
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը